Եվ, եթե անգամ թևեր ունենամ
Դեպի քո գիրկը անզուսպ սուրալու,
Ես միևնույն է քեզ չեմ մոտենա
Քանզի սովոր եմ հեռվից սիրելու:
Եվ, եթե անգամ բառեր էլ գտնեմ
Քո ականջի տակ լուռ շշնջալու,
Ես պիտի նրանք մտքումս կրկնեմ
Քանզի սովոր եմ անխոս սիրելու:
Եվ, եթե անգամ հույզեր ունենամ
Քո հոգու խորքում դեռ որոնելու,
Խոստանում եմ, որ գտնելուց անգամ
Ես կրկին քեզ եմ վերադարձնելու:
Քանզի քո խելառ աչքերից բացի
Էլ ուրիշ ոչինչ պետք չէ այս կյանքում,
ՈՒ, երբ որ կրկին դու գաս ինձ այցի
Կփոշիանամ ես քո աչքերում:
31.10.2014
Реклама