Գիշերը արդեն վրա է հասել,
Լուսինը քնից արթնացել է լուռ,
Մի ամպի վրա քնքշությամբ նստել,
ԵՎ վայելում է երազները բյուր:
Գիշերը արդեն վրա է հասել,
Պատուհանի մոտ նստել եմ ես լուռ,
Փորձում եմ աչքերը քո ուրվագծել,
Գիշերվա խելառ երկնքում մրուր:
Ուզում եմ կորած աչքերդ գտնել,
Անցած օրերում, օրերում գալիք,
Ուզում եմ նորից աչքերդ գրկել,
Որպես խենթ օրվա մեղմօրոր ալիք:
Այդպես լուսնի հետ և խենթ, և մոլոր,
Փորձում ենք ապրել գիշերների հետ,
Եվ երազներից բյուր ու լուսավոր,
Աչքերիդ երազն ենք որոնում հավետ:
01.02.2015թ
Реклама