075. Կյանքն իմ

Կյանքն իմ գիրք է մի հաստափոր
Եվ թերթերում նրա դեռ թաց
Քո անունն է թավ տառերով
Ամեն էջում թաքուն գրված:

Կյանքն իմ գիրք է մի հաստափոր
Ամեն թերթը քեզնով ներկված
Ամեն էջը լցված քեզնով
Քո մատներով թերթված, շրջված:

Եվ ով էլ որ այն ընթերցի,
Որքան էլ որ լինի նա խենթ,
Ոչ մի էջում քեզ չի գտնի
Թեկուզ թերթի գիրքն այդ հավետ:

Կյանքն իմ գիրք է մի հաստափոր
Դեռ այն չունի ոչ մի խենթ էջ,
Որի գեթ մի պարբերություն
Լինեմ ես քո տաք գրկի մեջ:

Քո մարմինը լուռ շոշափեմ
Քեզ կարոտած իմ մատներով,
Ոչ թե կյանքիս գիրքը լցնեմ
Լոկ քո անվան թավ տառերով…

Կյանքն իմ գիրք է մի հաստափոր,
Կարծես չունի այն ոչ մի էջ
Որը թերթեմ ես կարոտով
Եվ ՔԵԶ հիշեմ… Կամ… Հիշեմ քեզ…

Реклама
Оставить комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s