113. Մենք

»ՄԵՆՔ» չի լինի էլ…
Կլինի լոկ ԵՍ… ԵՎ կլինի ԴՈՒ…
Իրարից զատված, բայց ոչ շատ հեռու…
Իսկ գիտես ինչու…
Հենց նրա համար, որ երբ անցյալը թափ առնի նորից
Եվ մեզ ակամա ծնկաչոք անի
Անցած-գնացած, ապրած-մոռացված պահերի առաջ,
Երկար չփնտրենք միմյանց գիրկը տաք,
Այլ խենթ ու խելառ մի ցատկով կրկին
Փարվենք մեկմեկու բաբախող սրտին:
«ՄԵՐՆ” էլ չի լինի…
“ԻՄԸ” կլինի “ՔԵԶՆՈՎ” խառնած
ԵՎ “ ՔՈՆԻ” մեջ էլ մի փոքր “ԻՆՁՆԻՑ”
Բայց ոչ թե հունցված
Այլ չոր շաղախի նման խառնված
Իսկ գիտես ինչու…
Հենց նրա համար, որ երբ արթնանա կարոտը քնից
Եվ մեր երկուսին շնչահեղձ անի
Ինչպես որ մենք ենք անցյալի ծովում մեր սերը խեղդել,
Երկար չփորձենք այն կենդանացնել,
Այլ միմյանց շուրթերը նորից գտնելով
Լուռ խոնավացնեք շաղախը սիրո:
… Ոչ “ԴՈՒ” կլինես առանց իմ “ԵՍ”-ի,
Ոչ “ԵՍ” կլինեմ “ՔԵԶԱՆԻՑ” հեռու
“ՄԵՐ” հոգիները էլ չեն հոլովվի
Բայց կշաղկապվեն միմյանցից հեռու:
08,04,2014

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s