114. Ով է կարոտն հորինել

Ով է կարոտը կյանքում հորինել
Եվ նրան տվել այդքան զորություն,
Ով է կարոտը այսպես վրձնել,
Երանգել նրան այսքան խենթություն:
Ով է կարոտը իմաստավորել
ԵՎ ինչ խորհուրդով պարուրել նրան,
Ով է կարոտը երկրով մեկ սփռել
ԵՎ ազատություն շնորհել նրան:
Միթե կարոտն այդ անտեսք, անմարմին
Անպարտելի է, անսիրտ ու անգութ,
Որ ոռնալ գիտի ինչպես որ քամին
Որ գիտի տիրել` ինչպես ցավը բութ:
Որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս,
Որ չգիտես էլ թե ինչի համար,
Ներսումդ անխիղճ գնում է գալիս
Հոգուդ և սրտիդ զարկում է համառ:
Եվ ամեն վարկյան փորձում հիշեցնել,
Որ չեն մոռացվի աչքերը այն խենթ,
Որոնց հետ երկար չամփա ես անցել
Մի ուրիշ երկար էլ չանցել նրանց հետ:
Ինչևե, կարոտն այդ ծանոթ-անծանոթ,
Անսիրտ, անմարմին, անդեմ անհոգի
Ինձ հարազատ է դարձել և շատ մոտ
Ի շնորհիվ քո խենթ, քո երգ աչքերի…
29,05,2014թ

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s