121. Բարի գիշեր քեզ ու քո աչքերին

Ես կփորձեմ ամբողջ կյանքում քո աչքերը նկարել,
Սակայն այնպես, որ չփորձեմ քեզ երբևե խանգարել:
Անգամ, երբ որ մոտ լինեմ քեզ, կամ քեզանից շատ հեռու,
Խուսափելով եմ ամեն պահ աչքերիդ մեջ նայելու:
Քեզնից թաքուն քո աչքերը ես կփորձեմ նկարել,
Եվ նրանցում մի խենթ հեքիաթ խելառի պես արարել:
ՈՒ կրճատել տիեզերքի անսահմանն այդ հեքիաթով,
Մի նոր փայլ տալ վեհ աստղերին` աչքերով քո հոգեթով:
Անկեղծ ասած, ես վաղուց եմ քո աչքերը նկարել,
Հոգուս հեռու հորիզոնը քո աչքերով զարդարել:
Եվ այդ հեռվում քո աչքերով իմաստացրել ամեն բան,
Քո աչքերով շունչ է առել շուրջս ամեն անկենդան:
Ու չեմ փորձի ես երբևե այս խենթ կյանքում դաթարել,
Ամենուրեք քո աչքերը չտեսի պես նկարել,
Քո աչքերով կյանք քարոզել` երկրի վրա, երկնքում
Աչքերովդ լուռ ջախջախել ամեն անպարտ տխրություն:
Չեմ դաթարի քո աչերի առեղծվածը որոնել
Ու ամեն պահ աչքերովդ վեր բարձրանալ, սավառնել:
Եվ բնավ էլ էական չէ, քեզ շատ մոտիկ, թե հեռու
Քո աչքերով եմ հավիտյան արարելու, ապրելու:
27.06.2014թ

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s