122. Որքան էլ որ…

Որքան էլ որ ծովը խելառ փոթորկվի,
Ալիքները որքան էլ որ բարձրանան,
Միևնույն է քո աչքերը չեն ծածկի,
Եվ չեն կարող նրանք ինձնից գողանալ:

Գուցե մի պահ փոթորիկից խելագար
Ալիքները իրենց զգան զորավոր,
Քո աչքերը հեռվում փակվեն ինձ համար
Եվ կարոտս դառնա խոսքեր թևավոր:

Գուցե մի պահ ալիքներն իմ փոխարեն
Քո մարմինը ամուր գրկեն կարոտած,
Եվ նրբորեն քեզ շոյելու փոխարեն
Ձգեն ծովի խոր հատակը մոլորված:

Միևնույն է պահն այդ երկար չի ձգվի,
Փոթորիկը կհանդարտվի շփոթված,
Աչքերիցդ ինձ երբևե չեն զրկի,
Չէ որ կյանքս նրանցով է պարուրված:

Եվ որքան էլ ծովը խելառ փոթորկվի,
Որքան էլ որ ալիքները թափ առնեն,
Միևնույն է քո աչքերն ինձ չեն լքի,
Քանզի նրանք ինձ վաղուց են քեզ գամել:

25.06.2014

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s