124. Զորավոր վարկյանը

Զորավոր է այն վարկյանը
Որ քեզնով է պարուրված,
Թևավոր է ժամանակը,
Երբ քեզնով է ողողված:

Իսկ երբ չկաս, երբ հեռու ես,
Ժամանակը դանդաղում,
Գազազում է հրեշի պես,
Ճիրաններով ինձ ճզմում:

Գուցե դրա համար եմ ես
Ամեն վարկյան քեզ հիշում,
Կյանքս քեզնով ներկում անտես,
Միտքս` քեզնով ողողում:

Եվ ամեն պահ սարսափում եմ
Քո հայացքը մոռանալ,
Ամեն վարկյան խուսափում եմ
Ուրիշ մեկով խենթանալ:

Քանզի գիտեմ ժամանակը
Ինձ քո հարցում չի ների,
Ինչ միտք ունի սիրել կյանքը
Առանց քո խենթ աչքերի:

Ուստի սիրով ամեն վարկյան
Քեզանով եմ ողողում,
Միտքն ու հոգիս մինչև անգամ
Քո աչքերով պարուրում…

22,06,2014թ

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s