017. Կարոտ

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Կարոտ>

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարոտել է իմ կարոտը` քո կարոտին,

Կարոտել են քո աչքերին` իմ աչքերը,

Ինչեր ասես, որ չի անի մեռնող հոգին,

Ինչեր ասես, որ չեն անի կարոտները:

Ինչեր ասես, որ չեն անի անձրևները,

Մայրամուտներն ինչեր ասես, որ չեն անի,

Ինչեր ասես, որ չեն անի քամիները,

Եվ արցունքները սրբության, և մոմերը լուռ կարոտի:

Մոմերը այդ իբրև Մարիամ, իբրև սուրբ մայր և իբրև Տեր

Իբրև Աստծո քարավանից պոկված երկու հրեշտակներ,

Որոնք երկար կսավառնեն իմ երկնքում, այն երկնքում,

Որն ինձ պիտի ստիպի ապրել, ապրել կրկին ԱՊՐԵԼ իրոք

Թեկուզ կյանքում ես տառապեմ կարոտներից Խելագարված,

Թեկուզ կյանքում ինձ պարուրեն կարոտները խելագարի,

Թեկուզ կյանքում ինձ հանդիպեն իմ իսկ տողերը արցունքոտ`

«Ես ուզում եմ, որ իմ հոգին կարոտներից լուռ չմարի»…

Միևնույն է` կկարոտի իմ կարոտը` քո կարոտին,

Կկարոտեն քո աչքերին` իմ աչքերը,

Ինչեր ասես, որ չի անի մեռնող հոգին,

Ինչեր ասես, որ չեն անի կարոտները:

Ու թե հանկարծ մարեն թեկուզ

Կարոտները խելագարի,

Մոմերը այն թող չմարեն

Եվ կարոտս թող չմարի

07,Փետրվարի 1999թ

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s