022. Ճակատագիր է

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Ճակատագիր է>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ճակատագիր էՃամփեքը կյանքի

Դեռ քանի անգամ մեզ կբաժանեն,

Բայց միևնույն է, հավետ իմացիր,

Որ քեզ սիրել եմ ու պիտի սիրեմ

Ճակատագիր էՑուրտ քամիներից

Իրարից հեռու դեռ շատ կմրսենք,

Բայց միևնույն է, ես հոգուս խորքում

Սիրո կրակդ անմար կպահեմ:

Դեռ քանի անգամ քեզանից հեռու

Ես քո շուրթերը պիտի երազեմ,

Ու երազիս մեջ խոնարհ հայուհուդ

Թախծոտ աչքերը պիտի երազեմ:

Այս խենթ աշխարհում դեռ քանի անգամ

Դեռ ինչեր ասես, որ մենք չենք անի:

Մեկ կբաժանվենքՄեկ կհանդիպենք

Եվ Աստված գիտի, թե կյանքն ինչ կանի:

Ճակատագիր էԻնչ էլ որ լինի,

Իրարից հեռու, թե` իրար մոտիկ,

Կարոտել եմ քեզ ու կկարոտեմ,

Իմ խելառ ու խենթ, իմ հեռու` մոտիկ:

Ուրեմն արի բարով բաժանվենք

Հավատա ‘ , բարով կհանդիպենք նորից

ՈՒրեմն արի «Սիրենք, որ սիրվենք»…

Ահա, այսքանը: ՈՒրիշ էլ ոչինչ:

21 Հունվարի 2001թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.