031. Իմ թաց, իմ խոր…

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Իմ թաց, իմ խոր…>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայրամուտ էր…

Արևն արդեն կամաց-կամաց մայր էր մտնում…

Դրսում ցուրտ էր… ՈՒշ էր արդեն…

ՈՒշ աշուն էր… ՈՒ խենթություն:

Ես տեսա քեզ… Դու քայլում էիր,

Որպես մի խենթ թախծոտ աշուն:

Չմոտեցա… Խուսափում էի…

Բայց քեզ տեսնել շատ էի ուզում:

Իսկ դու հանկարծ շրջվեցիր,

ՈՒ նայեցիր ուղիղ վրաս,

Քայլերդ դեպ ինձ ուղղեցիր…

ՈՒշ աշուն է…Թե խոր երազ:

Մոտեցար ու հարցրեցիր…

Մոլորվելեմ, թե… Քարացել,

Պատասխանել խուսափեցի,

Չէի ճանաչում… Քեզ չէի տեսել:

Ես այդպես էլ չհասկացա…

Ուշ աշուն էր, թե խենթ երազ,

Դու իմ դիմացն էիր լուռ կանգնել,

Ու նայում էիր ուղիղ վրաս:

-Դու չես խոսում…Խուլ ես, համր…

Թե սառել ես աշնան ցրտից,

Թե կարկամել ես այն թախծից,

Որ հայացքն է իմ քեզ պատել:

-Չէ, լսում եմ… Խոսել գիտեմ…

Բայց դե գիտեմ նաև կյանքում,

Որ լռության ձայնը իր մեջ

Մեծ խորհուրդ է պարունակում:

Եվ կան խոսքեր, որ բարձրաձայն

Եթե փորձես էլ հնչեցնել,

Լուռ կմարեն նրանք անձայն

Եվ կարծես թե չեն էլ հնչել:

Դրա համար եմ ես լռում

Ու նայում միայն կարկամ…

Շատ բաներ եմ ուզում ասել

Քեզ ,անծանոթ իմ բարեկամ:

Սակայն, եթե փոքր-ինչ ջանաս,

Դու կլսես ձայնն իմ ծանոթ,

Եթե կյանքում կարողանաս,

Կամ ցանկանաս լինել շատ մոտ…

Դու կլսես երգն իմ հոգու,

Որ ծնվում է լռությունից

ՈՒ կապում է մեզ մեկ մեկու

ԵՎ գամում մեզ այն պարանից,

Որից քանի-քանի մարդիկ

Կապ են ընկել ու չեն պոկվում…

Կարկամել եմ քո կարոտից,

Իմ թաց, թախծոտ, իմ խոր աշուն:

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s