006. Աշուն

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Աշուն>

 

 

 

 

 

 

 

 

Պատուհանից դուրս աշունն է լալիս,

Մարմնումս հոգիս դողում է անձայն,

Ես քեզ եմ փնտրում, ուր ես, սիրելիս,

Որտեղ ես կորել ցրտին այս աշնան:

Տերևներն ասես զույգեր են փնտրում,

Բայց ես իմ զույգին չեմ գտնում ավաղ,

ՈՒ ամբողջ կյանքում ես սեր եմ փնտրում,

Իսկ տերևները պարում են խաղաղ:

Պատուհանից դուրս քամիներն անձայն

Օրոր են ասում ամբողջ աշխարհին,

Իսկ ես չեմ քնում, նստում եմ անձայն

ՈՒ տխուր նայում  քո ճանապարհին:

Հեռվում ճոճվում է լացող ուռենին,

Որի ճյուղերը վարսերիդ նման

Թեթև հպվում են դողացող հողին

Ու ջերմացնում են շուրթերը նրա:

Իսկ ես մրսում եմ այս աշնան ցրտից,

Մարմնումս հոգիս դողում է անձայն,

Խելագարվում եմ քո խենթ կարոտից

Իսկ դրսում աշունն է լալիս մեղմաձայն:

10 Նոյեմբերի 1999թ

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s