Archives

Ես չեմ հավատում, որ քեզնից բացի
Էլ ուրիշ մեկին կսիրեմ այսպես,
Ու չեմ հավատում որ քեզնից բացի
Էլ ուրիշ մեկին կկորցնեմ այսպես:

Էլ ուրիշ մեկին ես չեմ կարոտի
Այնպես, ինչպես որ քեզ էի կարոտում
Էլ ուրիշ մեկին այդպես չեմ գրկի
Ինչպես որ քեզ էի երբեմն գրկում:

Էլ ուրիշ մեկին այդպես չեմ տենչա,
Այդպես չեմ հպվի, չեմ ժպտա այդպես
Էլ ուրիշ մեկով այդպես չեմ ցնծա
Այդպես չեմ ապրի, չեմ շնչի այդպես:

Չեմ էլ հավատում, որ ինձնից բացի
ՈՒրիշ մեկը քեզ կսիրի այսպես,
Ու չեմ հավատում, որ ինձնից բացի
Դու ուրիշ մեկին կկորցնես այսպես:

Դրա համար էլ վստահ, անկոտրուն
Ուզում եմ գոռալ,- Սիրելու եմ քեզ,
ՈՒ եթե դու ինձ կորցնես կյանքում
Ես երբեք երբեք չեմ կորցնելու քեզ…

07.12-2013թ

Չգիտեմ ինչպես ու ոնց բղավեմ,
Որ իմ կարոտի ձայնը դու լսես,
Առնց հեծկլտոց ես ինչպես լացեմ
Որ լացիս ձայնից հանկարծ չզարթնես:

Ինչպես մոռանամ համբյուրներդ տաք
Որ քո կարոտի ցրտից չմրսեմ,
Քո մարմնի բույրը, աչքերդ պատրանք
Ես ինչպես պիտի իմ հոգուց մաքրեմ:

Ինչպես ազատեմ ես ինձ քեզանից,
Որ նորից փորձեմ անզուսպ սավառնել,
Ես ինչպես պոկվեմ այդ խենթ անցյալից,
Որ ուրիշ մի խենթ գալիք կառուցեմ:

Չգիտեմ ինչպես ու ոնց հասկանամ…
Չգիտեմ ինչպես ու ոնց հասկացվեմ…
Չգիտեմ ինչպես ու թե ինչ դառնամ…
Չգիտեմ թե ինչ, ու թե ոնց դարձնեմ…

Քեզ լուռ շղթայեմ հեռու անցյալում,
Թե ամեն վարկյան ներկային գամեմ,
Թե ապագայում պահեմ քեզ թաքուն,
Որ խենթ գալիքում նորից քեզ գտնեմ…

30.11.2013թ

Եթե երբևէ այնպես պիտի անեիր, որ քեզ մոռանայի, էլ ինչ միտք ուներ այսքան ԳԺՈՒԹՅՈՒՆԸ, էլ մինչ միտք ուներ ինձ թույլ տալ ՔԵԶԱՆՈՎ ապրել… ԴՈւ ինձ ՔԵԶ մոռացնել տալ չես կարող այ ԳԻԺ… Քանզի ԴՈՒ ոչ թե դաջվել, այլ բետոնվել ես իմ հոգում…

<Ինչ էլ պատահի…Դու միշտ հիշվում ես…>

Ինչ էլ պատահի, հուսով եմ, հիշում ես,
Որ չես մոռացվի իմ կյանքում երբեք,
Որքան էլ սերս կոտրում ու փշրում ես
Այն չի մահանում իմ հոգում անհետ:

Երբեմն լռում ու կարկամում է,
Բայց քեզնից ծածուկ խոսում ամեն պահ,
Գուցե հարգանքից այն խոնարհվում է,
Բայց այդպես խոնարհ ապրում է վստահ:

Գուցե մի պաահ էլ քեզ մոռացում է,
Որ հենց քեզանով լուռ չկործանվի,
Երբ ապաքինվում, առողջանում է
Ցանկանում՝ նորից քեզանով լցվի:

Կարոտդ գուցե նրան բանտարկում է
Կամ փորձում քեզնից շատ հեռու նետել,
Բայց սերս բանտից միշտ էլ փախչում է
Եվ ջանում կրկին քեզ շատ մոտ ապրել:

Իրոք, սերը իմ շատ տառապում է
Հաղթում ու պարտվում անգամներ բազում,
Գուցե քեզ թվա թե այն մահանում է,
Թե այն քո մասին էլ չի երազում:

Սակայն այդպես չէ, սերս կուրացել է
Եվ ձեռնափայտով է ողջ օրը շրջում
Ճիշտ է, մի փոքր քեզնից նեղացել է,
Բայց միայն քեզնով է ապրում ու շնչում:

Ինչ էլ պատահի, հիշի՛ր, խնդրում եմ,
Չի մոռանալու սերս քեզ երբեք,
Նա ամեն վարկյան երկրպպագում է
Քո խելառ հոգին և աչքերդ խենթ:
20.11-2013թ

Դէ կարոտում եմ էլի քեզ այ ԳԻԺ…

Քո կողքին նստած կարոտում եմ քեզ,
Քո գրկում այնքան օտար եմ ինձ զգում,
Բայց ուրիշ մեկին չեմ սիրում քո պես…
ՈՒրիշ ոչ մեկ ինձ քո պես չի սիրում…

Քո ներկայությամբ ինձ շատ փոքր եմ զգում,
Քո ափերի մեջ մրսում եմ ասես,
ՈՒրիշ ոչ մեկ ինձ քո պես չի սիրում…
Եվ ուրիշ մեկին չեմ սիրում քո պես…

ՈՒրիշ ոչ մեկի գիժ չեմ անվանում,
ԵՎ չեմ էլ գժվում ուրիշ ոչ մեկով
Ես քեզնով ապրում եմ, ապրում՝ քեզանում
Ինքս ինձ ստում, խաբվում քեզանով:

Բայց հենց քեզանով խաբված լինելով
Ես երջանիկ եմ այս խելառ կյանքում,
Ու հենց քեզանով ապրած լինելով
Հզոր եմ, ուժեղ… Բայց ոչ քո սրտում:

16.11-2013թ

<Անգամ այս հարցում դու ԳԻԺ ես այնքան, որ ինձ թվում է էլի ԿԳԺՎԵՍ…
Քանազի գեթ դու ես, որ խենթ վարկյանում, կարող ես ինձ թույլ տալ և նույն վարկյանում ինձ անզուսպ մերժել… Ես քեզ սիրում եմ այ ԳԻԺ և մերժելու և թույատրելու համար միաժամանակ… Սա էլ քեզ էսօրվա ստացված ու չստացված համբյուրից ցնված…>

Ես հավատում եմ,
Որ այնպես անզուսպ,
Որ այնպես նրբին ու այնպես խոնավ
Ինչպես որ ինձ ես երբեմն թողնում
Չտեսի նման քեզ խենթ համբուրել,
ՈՒրիշ ոչ մեկի այս խելառ կյանքում
Դու թույլ չես տվել… ՈՒ չես թույլատրի…
Եվ համոզված եմ
Որ այպես անգութ
Որ այնպես կտրուկ ու այնպես անզգա
Ինչպես որ դու ես երբեմն արգելում
Քո խենթ շուրթերին չհպվել մի պահ,
Որիշ ոչ մեկի այս թշվառ կյանքում
Դու չես արգելել… ՈՒ չես արգելի…
Հիմա թող Աստված ինձ
Ինչ որ կերպ հուշի,
Կամ հենց դու ինքդ ինչ որ կերպ ասա
Համբուրեմ ես քե՞զ… Թե մեկ ուրիշի,
Թե՞… Ասա ինչ եմ նստել ու խորհում,
Էլ ուրիշ որ մեկն այս խելառ կյանքում
Քո պես ինձ անզուսպ կարգելի մի պահ,
Եվ նույնքան անզուսպ ինձ կթույլատրի…

13.11.2013թ

<Թեկուզ և ԳԻԺ ես, բայց հարկավոր ու անհրաժեշտ ինձ…>

Ասում են, ԴՈՒ էլ ժամանակ հետո
Շատերի նման մի հուշ կդառնաս,
Եվ ժամանակի շղարշի ներքո
Իմ խելառ կյանքից լուռ կանեանաս…

Ասում են, ԴՈՒ էլ ժամանակ հետո
Շատերի նման ինձ կմոռանաս,
Եվ ճակատագրի մեղեդու ներքո
Իմ խելառ կյանքից լուռ կվերանաս…

Բայց արի ու տես, որ չեմ հավատում
Այս խելառ կյանքում ուրիշ ոչ մեկի,
Չէ որ հոգիս է քեզանով ապրում,
Սիրտս չի տենչում էլ ուրիշ մեկին:

Սիրտս քեզնով է բաբախում, ապրում
Հոգիս քո շնորհիվ ճախրում է անթև,
Ես ուրիշ մեկին այդպես չեմ սիրում
Քո պես ոչ ոգի չեմ դարձնում կանթեղ:

Եվ նրանց լույսով ես չեմ ջերմանում
Այդպես խելագար, սիրաբար այդպես
Եվ նրանց լույսից ես չեմ կուրանում
ԵՎ անօգնական չեմ դառնում այնպես…

Որքան կուրանում եմ քեզանից հետո
Եվ որքան մրսում քեզանից առաջ
Սակայն, ասում են ժամանակ հետո
Դու էլ իմ կյանքում կդառնաս հառաչ…

04.11.2013

ՈՒ որքան էլ կարոտդ խրվի սրտիս մեջ, միևենույն է քեզ էլ չեմ անհանգստացնի… Թե չէ ամեն անգամ մի փոքրիկ ծակոց զգալով գրում էի որ կարոտում եմ և ուզում եմ քեզ տեսնել… Ճիշտ է դու չեիր մերժում, գալիս էիր որ քեզ տեսնեմ… Բայց դա էլ իմ կողմից մարդկային չէ… Չէ որ դու պարտավոր չես ամեն անգամ իմ կարոտի պատճառով հայտնվել իմ կյանքում…Ուստի որոշել եմ էլ քեզ չասել որ կարոտում եմ… Ընդհակառակը, այսօր քեզ ուզում եմ ասել, որ երբեք չհավատաս թե քեզ չեմ կարոտելու… Կարոտելու եմ և այն էլ ինչպես… Կարոտելու եմ այնքան, որ կարոտդ ինձ խանգարի ապրել և ոչ թե ամեն անգամ կարոտելու պատճառով խանգարեմ քեզ ու քո ճակատագիրը… Կարոտելու եմ այնքան, որ գեթ մեկ անգամ էլ դու ինձ կարոտես… Իսկ եթե հանկարծ ինձ չկարոտես, դա էլ հոգ չի… Քանզի իմ կարոտը կբավականացնի ինձ ու քեզ, և բոլորին…

Եվ ես ծնկաչոք կարոտ եմ հայցում,
Մի կաթիլ կարոտ,
Որ նրա խոնավ ու թաց թևերով
Լինեմ քեզ շատ մոտ:
Որ գեթ նրանով թրջեմ իմ հոգու
Այն ծարավը խենթ, որ տենչում է քեզ…

Եվ ես ծնկաչոք կարոտ եմ հայցում,
Որ չչորանա իմ հոգու խորքում
Քեզ պինդ գրկելու մի ձգտում անբիրտ
Մի կարոտ անմեռ,
Անզուսպ մի ցասում,
Որը քեզ կյանքիս խելառն է դարձնում…
Եվ ստիպում է ինձ ոչ թե գիժ լինել,
Այլ քո պես ԳԺԻՆ սիրել ակամա
Եվ գժի նման քեզանով ապրել:

Ես քեզ շատ եմ սիրում այ ԳԻԺ… Եվ սիրելուցս էլ ավելի շատ կարոտում…

28.09.2013թ

Դու քո բախտն ունես… Ես էլ՝ երեևի…
Եվ, եթե կյանքում իմ բախտը բերի
Ու ժամանակն էլ փոքր ինչ համբերի,
Դժբախտ մի բախտ էլ կյանքից խռոված
Քո ափերի եջ լուռ կգուրգուրվի…

Եվ թափ առնելով իմ բախտն էլ կրկին
Կձուլվի գուցե քո խելառ բախտին:
ՈՒ այդ ժամանակ քո բախտի նման
Իմ բախտն էլ կուզի չունենալ սահման
Եվ չճանաչել այս կյանքում ոչինչ
Բացի քո խելառ ու խենթ աչքերից…

Դու քո բախտն ունես, ես էլ՝ երեևի
Ու, եթե հանկարծ իմ բախտն էլ բերի…
Քո այդ բախտավոր ու խելառ կյանքում
Որպես խենթություն անցած օրերի,
Քո ջերմ գրկի մեջ խորը քուն մտնել
Երբեմն էլ նաև ինձ կհաջողվի…

Ախ… Որքան կուզեի, իմ բախտն ինձ կորցրած
Բախտիդ ետևից ողջ կյանքում շրջեր,
Որ, եթե բախտդ կորցնես անդարձ
Թեքվես ու հանկարծ իմ բախտը գտնես…
Եվ այն էլ պահես քո խելառ գրկում,
Ինչպես որ երբեմն ինձ էիր դու գրկում:
Եվ այն էլ զարկի քո խելառ սրտում,
Ինչպես որ ես էի գրկիդ մեջ շնչում
Ու արտաշնչում չտեսի նման,
Կարծես իմ բախտը սահմաններ ուներ,
Իսկ քոնը վաղուց կորցնելով սահման
Չգիտեր ինձ, թե՝ ուրիշին սիրեր…

2013 12-ը սեպտեմբերի… Կարոտել եմ… Գիտեմ կկարդաս… Իսկ քեզ զանգել երազում եմ ինչպես միշտ… Հաճախ ես քեզ ԳԻԺ էի անվանում… Հիմա հասկանում եմ, որ ինքս եմ ԳԺՎՈՒՄ…

Հավատա խնդրում եմ…

 այ ԳԻԺԺԺԺԺԺ, քանզի իրոք կա-րո-տում եմ, գոնե կարոտիս հավատա…

Միթե դու ինձ չես հավատում…
Միթե սերն իմ անկեղծ չէ…
Միթե չկամ ես քո սրտում…
Եվ, կամ միթե քոնը չեմ:

Ես չեմ ուզում քեզ կորցնել…
Գտնել նույնպես չի լինում…
Ես ուզում եմ քեզնով ապրել
Թեկուզ խելառ երազում:

Ցանկանում եմ քեզ նուրբ հպվել…
Քեզ սեղմվել չեմ ուզում…
Թեկուզ քեզնով լուռ տառապել
Քեզնով խեղդվել եմ ուզում:

Մեկ այրվել եմ ես երազում
Քո խելագար աչքերում,
Մեկ էլ մարել ու փլուզվել
Քո հոգու մեջ, քո գրկում:

Մեկ ուզում եմ անէանալ,
Մեկ էլ ծնվել վերստին,
Մեկ քեզանով վեր բարձրանալ
Լինել շատ մոտ քո սրտին:

Միթե դու ինձ չես հավատում,
Որ սիրում եմ քեզ այսպես…
Քեզանով եմ ես լոկ ապրում…
Քեզ կարոտում խենթի պես…

06 սեպտեմբեր 2013

Ու թե հանկարծ չցանկանաս,
Որ ես լինեմ քո խենթ կյանքում,
Եթե հանկարծ շատ բարկանս
Ինչո՞ւ եմ լոկ քեզնով ապրում:

Խնդրում եմ, որ ինձ չարգելես
Կյանքս ներկել լոկ քեզանով…
Հանկարծ մենակ ինձ չթողնես,
Օգնիր ինձ լոկ դու դրանով:

Որ երբեմն, ոչ շատ հաճախ
Քո մարմնին հպվեմ մի պահ,
Եվ դրանով լինեմ խիզախ
Եվ դրանով ապրեմ վստահ…

03.09.2013թ

(Մի կտոր քաղցրավենիք ու ,ի փոքր էլ գժություն և երջանկությունն ապահովված է… Բարի գիշեր ԳԻԺ ջան…)

Արի քեզ այսօր այսպես բարևեմ

Գիտե՞ս որքան էի աղոթում, որ այս գիշերը չավարտվեր… Որ դու չքնեիր ինձ <Բարի գիշեր> մաղթելով… Քանզի գիտեի, որ ամբողջ գիշեր քնել չեմ կարողանալու, մտածելով՝ թե ինչպես պիտի քեզ <Բարի օր> ասեմ… Սակայն լուսադեմ ամեն բան հարթվեց, երբ իմ մեջ ծնվեցին այս տողերը… Շնորհակալ եմ քեզ նման կերպ խենթ <Բարի գիշեր> մախթելուդ համար… Ես քեզ սիրում եմ այ ԳԻԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺ և խուսափում, քանզի միայն քո կարոտի <ՀՐԱԲՈՒԽՆ > է ունակ ինձ երջանկությամբ կործանել… Եվ մեկ էլ չմոռանամ նշել, որ ես ԳԻԺ չեմ… Ես ընդամենը քեզանից հարցրել եմ. <Թույլ տալի՞ս ես ապրեմ քեզանով>, իսկ դու պատասխանել ես. <Ապրիր որքան ուզում ես>… Նման երկխոսությունից հետո մարդիկ չեն հասցնում գժվել, այլ միանգամից խելագարվում են…

Օրը շատ դանդաղ աչքերը բացել
Եվ շուրջբոլորն է կարծես պրպտում,
Ու ինչ որ բանից կարծես նեղացել
ԵՎ ոչ ոքի հետ խոսել չի ուզում:

Գուցե փնտրում է մարդկանց հարազատ
Որոնց ոչ մի կերպ չի լինում գտնել,
Գուցե կարոտի ցավից գազազած
Ուզում է մարդկանց ամբոխին գգվել:

Ասել է գուցե ուզում բոլորին,
Որ կարոտել է խելառի նման,
Իրեն հարազատ այն խենթ աչքերին
Որոնք այրում են արևի նման:

Կամ գուցե ուզում այնպես լուռ բացվել,
Որ չնեղացնի անցնող գիշերվան,
Գուցե ուզում է այսպես արդնացնել
Եվ գալիքին խենթ, և տիրող ներկան:

Ես էլ եմ ուզում օրվա պես նրբին
Բարի առավոտ քեզ մաղթել այսօր,
Երկար նայելով խաղաղ երկնքին
Ցանկանալով քեզ խենթ ու խելառ օր:

Ես էլ եմ ուզում օրվա պես նրբին
Տարածվել խենթ աչքերիդ դիմաց,
Որ հորիզոնը ինչպես ծիր կաթին
Մեկ շատ մոտ թվա, իսկ մեկ էլ՝ անանց…

2013թ օգոստոսի 29… Լուսադեմ

By me and Artur Arthur Gevorgyan
Depi Erevan chanaparhin… Gnacqum… Mi masn el depi Vardenik chanaparhin ertuxaini mej…

Ayd du eir asum
Gna, heracir
El indz mi sirir
Qo kyanqum chkam
Ayd du eir asum
Indz shut moraci
Qo kyanqum indz pes
Der shater kgan…
Moracar mi pah
Ancac oreri
Hushery mexmik
Vor el et chen ga:
Parvelov ansandz
Ayn xent paherin
Tuyl tur vor nerken
Qo anzusp nerkan
Isk es qez kasem
Chist hakaraky
Chem tencha erbeq
Hushery maqrel
Husheric e cnvum
Ayn xent exanaky
Vorov aprel em
U piti aprem:
Usti qez kyanqum
Es chem morana
U chem herana
Qezanic erbeq
Mexmik husherd el
Indznic heranan
Du I’m xent srtum
Der kapres havet
— с Arthur Gevorgyan. 22.08.2013թ

Ուզում եմ, սակայն չեմ կարող սիրել

Մտազբաղ նստած պատուհանի մոտ
Սուրճ էի վայելում աշխարհից թաքուն,
Օրը ոչ ցուրտ էր, ոչ էլ արևոտ,
Բայց թեթև քամի էր խաղում երկնքում:

Ու մեկ էլ հանկարծ քամու թևերով
Թղթե ինքնաթիռ ընկավ գրկիս մեջ
Թուղթն այդ ներկված էր ինչ որ ձեռագրով…
Այդ ձեռագրը կհիշեմ հավերժ…

Ես ձեռքս առա ինքնաթիռն այդ խենթ,
Չտեսի նման փորձեցի քանդել
Եվ խառնվելով քո ձեռագրի հետ
Մի պահ ցանկացա այս կյանքը ատել:

Ես այդ նույն թուղթով նավակ սարքեցի,
Իմ արցունքներով կերտեցի լճակ,
Այդ լճակի մեջ թիավարեցի
Նավակն ուղելով կարոտիդ խենթ ափ:

Բայց, երբ որ հասա կարոտ ափերիդ,
Եվ երբ որ այնտեղ ես չգտա քեզ,
Նավակն այդ տալով քամու թևերին
Սլացա անսանձ ինքնաթիռի պես:

Այս անգամ արդեն նավակն այդ խոնավ
Կրկին քանդելով էլի թուղթ դարձրի,
Եվ ընթերցելով տողերդ անմահ
Այս անգամ նաև ՔԵԶ էլ ատեցի…

09.08-2013թ

Ես չեմ ուզում

Ես չեմ ուզում, որ շուրթերդ հեռանալիս ինձ անիծեն,
Ես ուզում եմ, որ նրանք ինձ հիշեն երկար,
Ես չեմ ուզում, որ մատներդ հեռանալուց ինձ քարկոծեն,
Ես ուզում եմ, որ նրանք ինձ շոյեն խելառ:

Ես չեմ ուզում, որ հույզերդ հուշերումդ ինձ կործանեն,
Ես ուզում եմ, որ նրանցում վերածնվեմ,
Ես չեմ ուզում, որ աչքերդ հեռանալով ինձ որոնեն,
Ես ուզում եմ, որ նրանցում լուռ մոլորվեմ:

Միթե այդքան ծանր է կյանքում, անիրական և դժվարին,
Հանուն սիրո, այս խենթ կյանքում մի պահ ներել…
Եվ… Կամ միթե իմ կարոտի մով երկնքի մութ ծերպերին
Չես ցանկանում երջանկության խենթ գույները նուրբ երանգել:

03.08.2013թ

Օտար-հարազատ

Քո կողքին նստած կարոտում եմ քեզ,

Քո գրկում այնքան օտար եմ ինձ զգում,

Բայց ուրիշ մեկին չեմ սիրում քո պես…

ՈՒրիշ ոչ մեկ ինձ քո պես չի սիրում…

 

Քո ներկայությամբ ինձ շատ փոքր եմ զգում,

Քո ափերի մեջ մրսում եմ ասես,

ՈՒրիշ ոչ մեկ ինձ քո պես չի սիրում…

Եվ ուրիշ մեկին չեմ սիրում քո պես…

 

ՈՒրիշ ոչ մեկի գիժ չեմ անվանում,

ԵՎ չեմ էլ գժվում ուրիշ ոչ մեկով

Ես քեզնով ապրում եմ, ապրում՝ քեզանում

Ինքս ինձ ստում, խաբվում քեզանով:

 

Բայց հենց քեզանով խաբված լինելով

Ես երջանիկ եմ այս խելառ կյանքում,

Ու հենց քեզանով ապրած լինելով

Հզոր եմ, ուժեղ… Բայց ոչ քո սրտում:

 

16.11.2013թ

Երեք մոմեր

Քեզանից թաքուն ես ուխտ եմ արել

ԵՎ երեք մոմ եմ վառել քեզ համար…

Մեկն հանուն նրա, որ գիժ եմ դարձել,

Եվ ապաստարան կարոտիդ համար:

 

Երկրորդն էլ որպես փարոս եմ վառել,

Որ կյանքիդ ճամփան միշտ լուսավորի,

Քեզանից թաքուն աղոթք եմ արել,

Որ կարոտ ճամփան քեզ ինձ մոտ բերի:

 

Իսկ երրորդ մոմն էլ վառել եմ կյանքում,

Միասին լինենք, թե լինենք օտար,

Գիշերների մեջ խելառ ու անքուն

Չափսոսանք ապրած օրերի համար…

 

Այլ, գեթ մի վարկյան միմյանցով ապրենք

Ցանկանանք մի պահ լոկ միմյանց համար,

Որ այս խենթ կյանքում երջանիկ լինենք

Թեկուզ և հեռու, թեկուզ և օտար…

29.09-2013թ

Բոլորից թաքուն

Երբ բացվող օրվա ծվենների հետ

Գիշերն իր փեշերն է անձայն հավաքում,

Երբ խեղդվում են աստղերը անհետ

Երկնքի դեռ նոր ծնվող կապույտում:

 

Բոլորից թաքուն, բոլորից հեռու

Ես քո անունն եմ շշնջում վախով

Երազում եմ թե, երբ եմ գտնելու,

Երբ եմ փարվելու ես քեզ կարոտով:

 

Երբ եմ սեղմելու իմ ափերի մեջ

Երբեմն ինձ գրկող ձեռքերը քո տաք,

Երբեմն ինձ շոյող ափերը քո շեջ

Երբ են լինելու կրկին գլխիս տակ:

 

Երբ եմ ես նորից կողքիդ պառկելու

Եվ վախենալով քեզ ամուր գրկել

Միայն աչքերիդ եմ տխուր նայելու

Փորձելու ծածուկ քեզանով ապրել:

 

Երբ վրա հասնող գիշերվա մթին

Օրվա ծվենները համեստ քչքվեն

Թաքուն կհպվեմ ես քո շուրթերին

Ու հետո մատներս շուրթիս կհպեմ:

 

Որ խոնավան շուրթերս ճաքած

Քո խենթ շուրթերի մոգությամբ խոնավ,

Որ, թե չսիրես ինձ կյանքում հանկարծ

Ոչ թե մոլագար դառնամ, այլ ԽԵԼԱՌ…

11.08-2013թ

Եթե հանկարծ

Եթե հանկարծ ինձ քո կյանքում շատ համարես,

ՈՒ թե հանկարծ ինձ մոռանաս,

Եթե հանկարծ խելառ սերս արհամարես

Եվ ինձանից լուռ հեռանաս…

Ես կանիծեմ ճանապարհը քո անցնելիք,

Որ էլ ինձ մոտ ետ չդառնաս,

Որ խենթ հոգիդ էլ չհուզի ոչ մի գալիք,

Որ առանց ցավ ինձ մոռանաս:

 

Եթե հանկարծ ինձ քո կյանքում շատ համարես,

ՈՒ թե դու ինձ ատես հանկարծ,

Ուրիշ մեկով քո խենթ հոգին համալրես

Եվ ինձ հեռու նետես անդարձ…

Ես կանիծեմ ճանապարհը քո անցնելիք,

Որ երջանիկ լինես այնքան,

Որ չունենաս ինձ հիշելու ոչ մի առիթ

Որ կորցնես ինձ հավիտյան…

01.08-2013թ

Քո ջերմությամբ

Քո մարմինն եմ ամենուրեք ես որոնում…

Ինձ գուրգուրող քո մատներն եմ փնտրում ես տաք,

Ժամանակը ասես մի պահ կանգ է առնում

Մտորելու իմ խենթ սրտի զարկերի տակ:

 

Քո շուրթերն եմ ամենուրեք ես որոնում…

Ինձ պինդ գրկող քո ձեռքերն եմ փնտրում անհագ,

Ժամանակից էլ արագ եմ ես սլանում

Որ քեզ գտնեմ, որ գրկեմ քեզ, փարվեմ վայրագ:

 

Որ պարուրվեմ քո աչքերի խենթ մոգությամբ,

Ողջ էությամբ անմնացորդ ես քեզ տրվեմ,

Որ ցուրտ հոգուս քեզնով ապրող իմաստությամբ

Իմ մարմինը ջերմությանդ անխոս ձուլեմ:

 

Որ շուրթերս նոր թափ առնող կրակ դարձած

Քո մարմինը չտեսի պես լափեն հեռվից,

Որ… Երբ հանկարծ դու հեռանաս անվերադարձ

Խելագարվեմ քո մարմնի ջերմությունից:

13.07-2013թ

Էլ չգողանաս

Եվ, երբ գիշերն իր մատներով նրբին

Շոյում է օրվա մարմինը դեռ տաք,

Քեզ երկար փնտրած իմ խելառ հոգին

Դառնում է ասես օվկիան անհատակ:

 

Եվ ամբողջ գիշեր, այդ անխիղճ մթին

Սուզվում եմ նրա խորքերն անհատակ,

Հուսալով, որ լույս վաղորդյան ծեգին

Կգտնեմ ես քո գիրկը այդքան տաք:

 

Բայց գիշերներս անցնում են անտես

Անծիր օվկիանում անհուսյ լող տալով,

Եվ երազելով մի օր գտնել քեզ…

Եվ երազներում քեզ միշտ գրկելով:

 

Ու եթե հանկարծ պատահի այնպես

Որ ինձ մի կաթիլ բարին ցանկանաս,

Խոստացի՛ր, մի պահ կյանքում կփորձես,

Որ գիշերներս էլ չգողանաս…

11.07-2013թ

Ինձ թվում է

Առավոտից զարթնելուն պես ես խնամքով

Քո կարոտն եմ արցունքներով անխիղճ թրջում,

Քանզի, իրոք հավատում եմ, որ հրաշքով

Մի խելառ օր կծաղկի այն իմ խենթ կյանքում:

 

Առավոտից զարթնելուն պես գուրգուրանքով

Քո կարոտն եմ գիրկս առած անվերջ շոյում,

Քանզի, իրոք հավատում եմ, որ հեգնանքով

Քո կարոտն էլ ինձ կլքի այս աշխարհում:

 

Արդեն որքան ժամանակ է զարթնելուն պես

Ջանք եմ թափում, որ արթնանամ քո կարոտից,

Սակայն իզուր… Ես խոր քուն եմ մտնում ասես,

Եվ օր օրի խճճվում եմ քո կարոտից:

 

Ուստի մի օր առավոտյան երբ արթնանամ

Եվ նկատեմ, որ զարթնել եմ քո կարոտից,

Ինձ թվում է այս աշխարհից կվերենամ…

Խենթ կդառնամ հենց այդ խելառ առավոտից:

10.07-2013թ

Մնա մի քիչ էլ

Մնա…Մի քիչ էլ ապրիր իմ կյանքում,

Քանզի քեզնով է իմ սիրտը զարկել

Քանզի քեզնով է կյանքիս երկնքում

Երջանկությունը անհոգ թևածել:

 

Մնա մի քիչ էլ… Ապրիր իմ կյանքում,

Քանզի, երբ դու կաս, կամ նաև ես էլ,

Քանզի քեզնով եմ “ԵՍ”-ս հոլովում

ԵՎ չեմ ուզում այն իսպառ տրոհել:

 

Մնա…Մի քիչ էլ ապրիր իմ կյանքում,

Թույլ տուր աչքերիդ հեքիաթը հյուսել,

Թույլ տուր խորտակվել այդ խենթ հեքիաթում

Եվ ոչ թե նրա խորագրում հյուծվել:

 

Մնա մի քիչ էլ… Ապրիր իմ կյանքում,

Թող որ քեզանով հոգիս ջերմանա,

Թող քո ձեաքգիրն իմ ճակատագրում

Անվերծանելի հարազատ մնա:

07.07-2013թ

Ուսումնական հաստատություններում վարչական աշխատողների և ուսումնա-օժանդակ անձնակազմի նոր հաստիքացուցակ, կամ

Էս ինչ են անում…

/հեղինակ՝ Հայկ Մկրտչյան/

Հանրակրթական դպրոցների սովորողները և աշխատողները գտնվում են աշնանային արձակուրդում… Սակայն արի ու տես, որ հենց այս օրերին, երբ բոլորն վայելում են իրենց հանգիստը, կրթական բնագավառում տեղի են ունենում հերթական <կեղտոտ> բարեփոխումները <Վարչական աշխատողների կրճատում> խորագրով…

Ասում են ամեն ինչի մեղավորն իբր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի < Ուսումնական հաստատություններում վարչական աշխատողների և ուսումնա-օժանդակ անձնակազմի նոր հաստիքացուցակ>-ն է, որոնք բոլորս էլ գիտենք, որ առաջին հերթին որպես աջակցություն են և ոչ թե պարտադրանք:

Լավ… Ինչևիցե…

Ասում են, որ  Մարզպետներն ու Երևանի քաղապետը / դէ, մեր մեջ ասած ոչ թե ասում են այլ դա հաստատ է/ դպրոցների տնօրենների խորհդակցություն են արել և այնտեղ ներկայացրել դպրոցների վարչական աշխատողների հաստիքների և դրույքաչափերի կրճատման մասին: Բավական փայլուն և հանճարեղ գնահատելով այդ <մեթոդական ցուցումներ>-ը, հենց դրա պոչից բռնելով ներքին հրահանգներ են տվել տնօրեններին, որ հաշվի առնելով այնտեղ գրված <1-100 սովորողներ ունենալու դեպքում ունեցող դպրոցներում պարտադիր չեն ուսումնական գծով փոխտնօրենի և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի դրույքները, 100-300 սովորողների դեպքում մեկ դրույք փոխտնօրեն, 0.5 դրույք օպերատոր, 1 դրույք գրադարանավար… Եվ այլն…> աշխատողներին նախապատրաստել հունվարից հետո սպասվող կրճատումներին: Որոնց բացակայությունը բացատրվում է նրանով, թե իբր մեթոդմիավորման նախագահները գրեթե ուսումնական գծով փոխտնօրենի <փոխարեն> կազմակերպում և կատարում են նրան <վերաբերող> բոլոր գործառույթները,  իսկ դասղեկները՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի… >

    Հետաքրքիր է, երբ ուսումնական գծով փոխտնօրենին վարձատրում են ամսական 100-140 հազար դրամ աշխատավարձ, իսկ մեթոդմիավորման նախագահին դրույքի 5-20 տոկոսի չափով, մոտավոր   3000-10000 դրամ, հետո էլ պարզաբանվում, որ երկուսն էլ միևնույն աշխատանքն են անում, առավել ևս որ ուսումնական գծով փոխտնօրենի փոխարեն,  մեթոդմիավորման նախագահներն անում են այնքան, որ ուսումնական գծով փոխտնօրենին մնում է միայն դասացուցակ կազմել և երբեմն էլ ստուգել մատենավարությունը, կամ էլ շատ քիչ բան, քանի որ մեթոդմիավորման նախագահը դպրոցում այն պատասխանատու մարդն է, ով առարկաների փնջի կամ մի առարկայի գծով բոլոր ուսուցիչների գործունեությունը համակարգում է, հանձնարարում է, հետևում է և այլն /ամա՛ն, չլինի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարդալով մեթոդմիավորման և դասղեկների տարիֆավորակավորման բնութագրերը, բղավելով էվրիկա ստորագրել է, կամ էլ ով գիտի ստեղծել ու ստորագրել է այդ շատերի համար անիծյալ, իսկ շատերի համար հաճելի փաստաթուղթը:

    Փաստորեն նույն պարզաբանումը, որը հիմք ընդունելով առաջարկվում է հունվարից կրճատել փոխտնօրենների դրույքները, կարելի է հիմք ընդունել և մեթոդմիավորման նախագահների աշխատավարձը սահմանել 100000-140000 դրամ: Կամ հակառակ դեպքում այդ կրճատված դրույքի ֆինանսը բաշխել մեթոդմիավորման նախագահների աշխատավարձ:

    Նույնը նաև դասղեկների հարցում, այսօր հանրապետության դպրոցներում դասղեկները 7000-15000 դրամ ամսական աշխատավարձ ստանալով անում են այնքան աշխատանք, որ փաստորեն մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալին ոչինչ չի մնում անելու, որին վճարվում էր ամսական 100000-140000 հազար դրամ:

    Այ մարդ, գլխի ենք ընկնում մինչև վերջ գլխի ընկեք, եթե դասղեկներն ու մեթոդմիավորման նախագահներն անում են այնքան, որ փոխտնօրենների կարիք չկա մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում, կրճատեք այդ հաստիքները և այդ գումարները բաշխեք որպես դասղեկների և մեթոդմիավորման նախագահների աշխատավարձ: Այ այդտեղ կասենք ձեր ցավն էլ տանեմ… Բայց կրճատել, ու հետո դրանով եկող տարում ասենք աշխատավարձ բարձրացնել ու դա էլ հրամցնել թե կառավարությունն ու իշխանություննը աշխատավարձ բարձրացրին, դա արդեն աբսուրդ է… Էլ չեմ ասում կրճատել այդ գումարներն ու ընդհանրապես չօգտագործել՝ ետ գանձելով պետբյուդջե

    Դէ այդ նույն մեթոդկան ցուցումներով առաջնորդվելով էլ, ոնց որ հրահանգներ եք տալիս, այնպես էլ սիրուն վեր կացեք ու եկեք դպրոցներում դասղեկներ և մեթոդմիավորման նախագահներ աշխատեք…

    Էտ ոնց եղավ, որ հենց նոր գլխի ընկաք, որ այդ հաստիքներն ավելնորդ են… Բա էս ձեզնից է, որ հենց այնպես աշխատավարձ եք տվել, այն էլ 100000-140000 դրամ…

    Չէ… Ստեղ մի բան են չի… Աչքիս մի քանիսը խոստացել են աշխատավարձ բարձրացնել: Էտ խոստացածն էլ բարձ բարձ ասել են ու հիմա հասկացել որ չեն տեղավորվում…

    Ավելի լավ ա ամեն ինչ մնա հինը… Բայց այս դեպքում էլ մարդ եմ ասել, այսինքն դասղեկ կամ մեթոդմիավորման նախագահ եմ ասել, որ շարունակի այդ նույն <խղճուկ> ամսավճարով անի այնքան աշխատանք, որից հետո փոխտնօրենների կարիք չի զգացվում…

    Հակառակը սրանից հետո հենց այդ նույն մեթոդական ցուցումն հաշվի առնելով պիտի ոչ մի մեթոդմիավորման նախագահ ու դասղեկ չաշխատի դպրոցում ու նրանց փոխարեն փոխտնօրեններն անեն ամեն ինչ… Չէ որ, եթե մի աշխատանք 5000-15000 դրամ վարձատրության դեպքում ա արվում, բա 120000- 140000 դրամ վարձատրվելու դեպքում ոնց կանեինք…

Փաստորեն այսքան տարի ապրեցինք, նոր հասկացանք որ դասղեկն ու մեթոդմիավորման նախագահն ավելի բարձր են քան փոխտնօրենները… ՈՒ ինձ թվում է, որ այս տեմպով շարունակենք, գուցէ վաղը մյուս օր մանկապարտեզից հետո միանգամից բուհ էլ ընդունվենք, քանզի մանկապարտեզի գիտելիքն ավելի բարձր կգնահատվի քան դպրոցինը…

Դէ տեսեք ինչեր են բացահայտվում կարողությանը միտված հմուտ քաղաքացիներ կրթելու ճանապարհին…

Մտորումներիս հիմքը՝ http://www.tert.am/am/news/2013/10/05/anahit-bakhshyan/

Ինձ մի վտարիր…

Ինձ մի վտարիր… Չէ որ ես անտուն եմ…

Չէ որ ապրում եմ ծերպերում հոգուդ…

Ինձ մի վտարիր… Չէ որ անքուն են

Շուտով դառնալու գիշերներս մութ…

 

Ինձ մի հեռացրու… Չէ որ ապրում եմ

Քո խենթ աչքերին հպվելու հույսով,

Ինձ մի հեռացրու….Ես խուսափում եմ

Կրկին ինձ այրել կարոտի լույսով…

Չմաքրես, խնդրում եմ… Արդեն իսկ ձուլվել եմ…

Քո խենթ աչքերի պերճանքին խելառ,

Վաղուց, շատ վաղուց ամեն բան կորցրել եմ,

Դառնալով գերին աչքերիդ օտար:

 

Այսօր…

Դու մի տեսակ խենթ էիր այսօր
Եվ մի տեսակ զորավոր,
Մի պահ կարծես գետ էիր բոսոր
Իսկ մի պահ էլ անսովոր:

Քեզ էի փնտրում ամենուրեք,
Թե՝ երազում, թե՝ կյանքում,
Բայց որտեղ էլ հանդիպում էինք
Խուսափում էի ու փախչում:

Քանզի երկար, շատ երկար եմ
Ջերմությունդ երազել,
Բայց երբ կյանքում քեզ գտել եմ,
Սառն արցունք եմ միշտ թափել…

Դու մի տեսակ խենթ էիր այսօր
Մի տեսակ էլ զորավոր,
Այդպես եղիր դու ամեն օր
Դա է կյանքում կարևոր:

Քանզի քո այդ զորությանն եմ
Ամբողջ կյանքում ես ձգվել,
Քո աչքերի զորությամբ եմ
Ամբողջ կյանքում տառապել…

Սակայն ոչինչ, չեմ խուափում,
Զորության դեմ քո ծնկել,
Գեթ մատներով թույլ տուր կյանքում
Զորությունդ շոշափել…

Ես սիրում եմ քեզանով տիեզերքը նկարել…

Ես սիրում եմ իմ մտքերի գրկում լինել մոլորված,
Երազներիս աշխարհում անվերջ, անվերջ թափառել,
Ես սիրում եմ, որ իմ կյանքը լինի քեզնով շփոթված,
Եվ սիրում քեզանով տիեզերքը նկարել:

Ես սրում անխնա աչքերիդ դեմ մաքառել
Եվ սիրում եմ ես անզուսպ հեռվից նայել աչքերիդ,
Ես սիրում եմ այս կյանքում լոկ քեզանով տառապել,
Իմ մատներով անզգա, ազնգույշ հպվել շուրթերիդ:

Ես սիրում եմ քո օտար ու խենթ մարմնով կախարդվել,
Քո ջերմությամբ այրվելով քեզնից հեռու հեռանալ,
Կարոտիդ դեմ ահարկու աղոթքներով պայքարել,
Ամեն վարկյան քեզ տեսնել, քեզ ատելով ՔԵԶ տենչալ:

Ես սիրում եմ քեզանով կյանքս անվերջ խորտակել,
Եվ սիրում եմ քեզանով կյանքիս կրկին խենթ զարկ տալ,
Սիրում եմ քո աչքերում մոլորվել ու հայտնվել,
Հոգուդ մթին օվկիանում լույս երազով իմ լող տալ:

Անկեղծ ասած, կյանքն այս լույս, ես սիրում եմ քեզանով,
Եվ սիրում եմ քեզանով կյանքն իմ խելառ երանգել,
Հավատա ինձ ողջ կյանքում ապրելու եմ քեզանով,
Եվ առանց քեզ պերճաշուք երջանկություն նկարել:

20.06.2013թ
<Այ էսքան շատ սիրում եմ քեզ այ ԳԻԺ>

Անկեղծ ասած

Անկեղծ ասած, հիմա նոր եմ հասկանում
Որքան թանկ է անունը քո ինձ համար,
Անկեղծ ասած, հիմա նոր եմ հասկանում
Թե ինչու եմ ես խենթանում քեզ համար:

Անկեղծ ասած, ես միայն նոր հասկացա,
Որ դժվար է կյանքում ապրել առանց քեզ,
Անկեղծ ասած, ես միայն նոր իմացա
Որ չեմ կարող խենթի նման գրկել քեզ:

Անկեղծ ասած, ինքս էլ չեմ հավատում,
Որ չեմ կարող քո շուրթերը համբուրել,
Անկեղծ ասած, ինքս էլ չեմ հավատում,
Որ չեմ կարող ես քո գրկում արտասվել:

Անկեղծ ասած, էլ չեմ կարող ինձ զսպել,
Էլ չեմ կարող ես աղոթել շշուկով,
Անկեղծ ասած, էլ չեմ կարող քեզ չասել
Որ ողջ կյանքումապրելու եմ քեզանով…

Լուսաբացներն արյունոտ

Արդեն մոտ է լուսաբացն այն արյունոտ,
Որից խորշել, խուսափել եմ ամեն պահ,
Արդեն մոտ է բաժանումը այն ցավոտ,
Որին ատել, անիծել եմ խելագառ:

Արդեն ցուրտն է քո փոխարեն իմ հոգում,
Ծնունդ առնում դանդաղորեն, բայց ցավոտ,
Քանզի շուտով կյանքիս խաղաղ երկնքում
Կգոյանան կարոտ ամպեր արցունքոտ:

ՈՒ հենց այդժամ հորդ անձրևը անխնա
Ջրվեժի պես վար կթափվի երկնքից,
Սրտիս խորքում արցունքի ծով կդառնա
Եվ կծփա քո խելագար կարոտից:

Ու ամեն պահ ալիքներն այդ կարոտի
Պիտի զարկեն սրտիս փխրուն պատերին,
Որ ճեղք բացեն… Որ չմնան անոթի,
Որ դուրս ժայթքեն, նայեն մարող արևին:

Որքան ցավոտ է բաժանումն արյունոտ
Որից խորշում, խուսափում ենք ամեն պահ,
Բայց ակամա մի լուսաբաց արցունքոտ
Արյունագույն երանգում ենք մենք ցմահ:

Տառապանքս

Տառապանքս անուն ունի,
Թևեր ունի՝ սիրուց պոկված,
Նման է այն քո անունին,
Քո աչքերի լույսից ձուլված․․․

Տառապանքս խենթ գույն ունի,
Քո կարոտի գույնից ծնված
Նման է այն վարդագույնին,
Ծիծաղիդ պես մեղմիկ հյուսված․․․

Տառապանքս աչքեր ունի,
Շուրթեր ունի չոր, ճաքճքված
Նման այն մեմղ հնչյունի
Որ մարում է դեռ չհնչած:

Տառապանքս ունի ոտքեր
Ու վազում է քո ետևից,
Բայց գտնելով միայն հետքեր
Տառապում է հին հուշերից…

Տառապում է տառապանքս
Քո կարոտի առաջ ծնկած,
Քո անունն է հառաչանքս
Իմ շուրթերից անզուսպ պոկված

Գարուն

Ասում են, գարունը արև է բերում,
Որ դուրս է քաշում դեռ խոնավ հողից,
Մեղմիկ դողղացող ձմառան օրերում
Խոնարհ ծաղիկը՝ ձյունե բոլորից։

Ասում են, գարունը կանաչ է բերում,
Որի երանգը վառ է բոլորից,
Կանաչ այդ ծորում է գարնան օրերում
Իր ծարավն առնում բոլոր գույներից։

Ասում են, գարունը անձրև է բերում,
Որը խոնավ է ծովերից բոլոր
Եվ գարնանային այդ մեղմ անձրևում
Երջանկություն կա խոր ու թևավոր։

Եվ գարնանաբույր կարոտից անգամ
Կանաչ արցունք է հոսում աննկատ,
Օծելով թախծոտ հոգիներ տարտամ
Երկար, շատ երկար ժպտում է անթարթ․․․

01․03․2013

Մի օր ես կգամ

Մի օր ես կգամ անձրևից հետո,
Երբ շուրջդ ամեն բան խոնավ կլինի,
Եվ հենց այդ խոնավ ու խենթ երեկո
Խենթ ժամանակը մի պահ կանգ կառնի․․․

Մի օր ես կգամ անձրևից հետո
ՈՒ լուռ կհանգչեմ հենց քո գրկի մեջ,
Եվ հենց այդ խոնվ ու խենթ երեկո
Քոնը կլինեմ անվերջ ու անվերջ․․․

Մի օր ես կգամ անձրևից հետո
Անհագ շուրթերիդ թացը մաքրելու,
Եվ հենց այդ խոնավ ու խենթ երեկո
Քո ինքնամոռաց գերին դառնալու։

Իսկ եթե հանկարծ պատահի այնպես
Որ անձրևները վերանան իսպառ,
Ես ամբողջ կյանքում պիտի խենթի պես
Աղոթեմ կաթիլ անձրևի համար։

Ու․․․ Երբ աղոթքս առ Աստված հասնի
Աստված ինձ կոչի անզուսպ ու համառ
Մեկ է այս կյանքում ոչինչ չեմ կորցնի․․․
Ապրելով կաթիլ անձրևի համար։

․․․․․․․․․․Շնորհակալություն ոգեշնչելու համար <Մի օր ես կգամի> գաղափարի հեղինակին

Ոչինչ եմ, բայց․․․ Կամ

Գիտեմ, քո կյանքում ես ամեն ինչ եմ,
Բայց ամեն ինչ է էլի ինչ որ բան,
Գուցե նրա դեմ էլ հենց ես ոչինչ եմ,
Ինքդ էլ նրա դեմ ոչինչ ես անգամ։

Եվ երբ կհաղթես այդ ոչինչն այնքան,
Որ այն քո հոգուն ցավ չի պատճառի
Եվ կխոնարհվի քո դիմաց անգամ
Խենթ մի պատահար հեռու անցյալից։

Հեն այդ ժամանակ ես գուցե ոչինչ
Ոչինչ չլինեմ քո խելառ կյանքում,
Բայց գոնե ինքդ՝ դառած ամեն ինչ
Լուռ կսավառնես կյանքիս երկնքում։

Եվ այդ անապակ կապույտ ծովի մեջ
Կլսվի հեռու ծղրտոց մի խենթ,
Անհաս և անհույս իմ երազի պես
Ձուլվելով անշունչ իմ աղոթքի հետ։

Քո առասպելը

Քո ներկայությամբ իմ կյանքը լցնելը
Ոչինչ է քեզ մի պահ գրկելու դիմաց,
Իմ ամբողջ կյանքը քեզնով պարուրելը
Ոչինչ է քեզ մի պահ հպվելու դիմաց:

Քեզնով շնչելն ու արտաշնչելը
Ոչինչ է քեզնով հարբելու դիմաց,
Ինչպես որ քեզնով շնչահեղձ լինելը
Ոչինչ է հավերժ ապրելու դիմաց…

Քեզ իմ մատներով նրբորեն շոյելը
Ոչինչ է քեզնով հարբելու դիմաց,
Քո խենթ ծիծաղով անհաստատ քայլելը
Ոչինչ է հաստատ ապրելու դիմաց:

Աշխարհը, կյանքը, գրեթե ոչինչ են
Շուրթերդ անհագ ծամելու դիմաց…
Եղածս՝ չեղած է, գտածս՝ ոչինչ է,
Քո մարմնի հետ ձուլվելու դիմաց:

Այն ինչ հասկացել եմ, սին են, ոչինչ են
Անզոր են ձայնիդ հնչյունի դիմաց
Ես էլ այս կյանքում գրեթե ոչինչ եմ
Քո սեռագրգիռ հայացքի դիմաց…

Ուստի միշտ հիշիր… Ես քո ոչինչն եմ
Քո ամեն ինչից աննկատ ծնված,
Եվ, երբ հասկանաս ԴՈՒ ինչ ես, ԵՍ՝ ինչ եմ
Կլսվի անդարձ անզուսպ մի հառաչ:

Եվ հառաչանքն այդ կմարի անտես,
Երբ որ երազս գլուխ բարձրացնի,
Կկորչենք այդժամ կյանքում դու և ես
ԵՎ ոչինչ էլ մեզ չի վերադարձնի…

Հրդեհված սառույցը

530580_148053365352373_1065984613_n

 

 

 

 

 

 

 

Հրդեհված մատներս անձրևի նման

Սառցե ջութակի հրեղեն լարով

Կարոտիդ հնչյունն են չտեսի նման

Հնչեցնում անծիր, մութ տիեզերքով…

Եվ թավջութակն այդ որքան էլ հալվի

Հրեղեն լարերի կծկումից խելառ

Տիեզերքն անգամ չի պատսպարի

Կարտիդ սուր ցավը հեղձ և մոլագար:

Երբ ողջ տիեզերքը ես վրձնեմ դանդաղ

Կապտակարմրավուն երանգով մի նոր,

Հուր-սառցե գույնով մուգ մի անսանձ կտավ

Անվերջ կձգվի լուռ անծայր եզերքով:

Ճարճատուն թշշոցով կաղոթեմ անվերջ

Լույսն ու խավարը նուրբ իրար խառնելով,

Քո ցավ կարոտն էլ հուր սառույցների մեջ

Կթաղեմ խենթի պես տենդով դողղալով…

Երբ կրակն ու ջուրը հարազատ դառնան

Կապույտն ու կարմիրը դառնան գեթ մի գույն

Հրդեհված մատներս կհանգստանան…

Կհալվի սառույցն իմ դողղացող հոգում…

Շոպեն-nocturne-in-c-sharp-minor-1830

Երբ իմ մատները կարոտիծ սառած
Ջերմ ստեղներ են ինչ որ տեղ գտնում,
Ծակծկվում են սուր և ցավով հանկարծ
Մի հին պատմություն լուռ մտաբերում:

Եվ այդ պատմության տողերի նման
Մերթ երջանկացած, իսկ մերթ էլ դժբախտ,
Հնչյունները խենթ, ծնվում են անձայն
Եվ անէանում վեհ մթում անհայտ:

Եվ իմ մատները կարոտիդ ցավից
Անսանձ շոյում են ստեղները սև,
Կարծես նեղացած անզուսպ սպիտակից
Ճախրում են մթում անհույս ու անթև:

Մերթ ցածր մի տոն, մերթ մի տոն բարձր
Ջղաձգվում են մատներս մի պահ
Ճեղքում կարոտիդ գաղճ օդը թանձր
Մի անդարձ սոնետ հյուսելով վստահ:

Բայց երբ մատներս կարոտից սառաց,
Ջերմ ստեղներ են սկսում փնտրել
Թվում է սոնետն այդ թողել եմ կիսատ…
…Եվ կրկին սկսում եմ այն շարունակել:

Ծխացող աչքերդ

Երբ գլանակը մոտեցնես շուրթիդ
Եվ խոր հոգոցով ծուխը դուրս փչես,
Քուլաների մեջ այդ թունոտ ծխի
Իմ խոնավ աչքերը դու կնկատես…

Այդ ծուխը գուցե ամեն ինչ ծածկի,
Բայց չի կոծկի այն իմ կարոտը խենթ,
Ծխից այդ աչքերս գուցե ցամաքի
Բայց քո կարոտը դեռ կապրի ինձ հետ:

Ու թե երբևէ գլանակ վառեմ…
Լուռ դուրս փչելով քուլաներ ծխի…
Նրանց մեջ աչքերդ ես պիտի փնտրեմ
Եվ անհագ նայեմ քո ծուխ աչքերին:

Եվ շոշափելով ծուխն այդ թունավոր
Հեռվից շատ հեռու աչքերդ շոյեմ,
Եվ անվերջ կրկնեմ,.. Դու ես մեղավոր,
Որ ԴՈւ ես կյանքս ՔԵԶԱՆՈՎ թույնել…

Իսկ վերջում ուղակի ուզում եմ նշել <Ծխելը վնասակար է առողջությանը> խորիմաստ խոսքերը… Թեկուզ հանուն կարոտի

Նորից

Եվ երբ քեզ նորից գտա այս կյանքում,
Երբ ձեռքերդ ինձ ամուր գրկեցին,
Կարոտով ներկված գիշերներն անքուն
Լույս հորիզոնում հոդս ցնդեցին:

Երբ սեղմվեցի ես քո գրկի մեջ
Սիրտս խենթի պես թփրտաց մի պահ,
Կարոտիդ անսանձ քուլաները շեջ
Սառույց կտրեցին, քարացան ցմահ:

Երբ քո շուրթերն ինձ նորից հպվեցին
Եվ երբ ես զգացի ջերմությունդ խենթ,
Մութն ու թախիծը լուռ խմորվեցին
Կյանքիս ծերպերում չքվելով անհետ…

…Արի խոստանանք այս խելառ կյանքում
Մեր սիրո համար ամեն ինչ զոհել,
Սերն այդ փայփայել բոլորից թաքուն,
Բոլորից բարձր նրան խոնարհվել:

Որ երկրորդ անգամ, նորից կամ կրկին
Միմյանց չկորցնենք… Չփնտրենք միմյանց
Որ աղոթքներով մեր թախանձագին
Միմյանց չտանջենք… Այլ սիրենք միմյանց…

Քո կարոտի փաթիլը

…Փաթիլների պես թող որ ես հալվեմ
Քո օտարացած բայց ջերմ շուրթերին,
Ձյան պես մեղմորեն թող որ ես փարվեմ
Ինձնից շատ հեռու քո նուրբ ձեռքերին:

Փաթիլների պես թող որ ես գրկեմ
Ինձ շատ հարազատ մարմինդ մարմար,
Ձյան պես վեհորեն թող որ ներկվեմ
Խոնարհ սպիտակի երանգով խելառ:

Փաթիլների պես թող որ նուրբ հպվեմ
Աչքերդ շոյող քո տաք կոպերին,
Իսկ հետո անխիղճ խենթի պես հալվեմ
Անտես ձուլվելով քո արցունքներին:

Հետո, երբ կրկին գոլորշի դառնամ
Եվ դեպի երկինք բարձրանամ նորից,
Եթե աչքերդ անգամ մոռանամ
ԵՎ սառույց դառնամ քո խենթ կարոտից:

Իմ մեջ թող պայթի կաթիլն արցունքիդ…
Սառույցն այդ բազում փաթիլներ դառնա…
Նորից ցած թափվի ձմռան երկնքից
Եվ ափերիդ մեջ լուռ անէանա…

Կարոտի կապույտը

…Երկնքի կապույտն էլ անգամ անվերջ չէ,
Եվ տեղ-տեղ խամրում է երանգը նրա…
Էլ ինչի՞ համար անվերջ աղոթել,
Իսկ հետո հանգչել կապույտի վրա…

Երկնքի կապույտն էլ անգամ անհոգ չէ,
Տեղ-տեղ բծեր կան կապույտում նրա
Էլ ինչի՞ համար անվերջ խուսափել
Կապույտ կարոտի գերին չդառնալ:

Էլ ինչի՞ համար փափագել անվերջ,
Կապույտը մաքրել  սիրո երկնքից,
Չէ որ,  կարոտի քուլաները շեջ
Չեն հյուսվի երբեք առանց կապույտի…

Թող, որ կապույտը հորդա ամենուր,
Երկնակամարից անվերջ թափվի ցած
Աշխարհը դառնա մի կապույտ մրուր
Եվ մուրն այդ, մարդիկ պաշտեն խենթացած…

…Երբեք, լսում ես, երբեք չեմ իջնի,
Ես հավերժ կապրեմ երկնքի վրա…
Այս խենթ աշխարհում ինչ էլ որ լինի
Ես սիրելու եմ կապույտը նրա…

Քո աչքերը

Քո աչքերի խորությամբ ես կարոտն եմ իմ չափում,

Կյանքս լցնում գույներով՝ քո աչքերի խենթության,

Քո աչքերի հեզությամբ երազներն եմ իմ հյուսում

Եվ պարուրվում աչքերիդ խորհրդավոր մոգությամբ:

 

Հեռուներում աչքերիդ թափառում եմ ես անտես,

Մաքառելով քո հոգու հողմերի դեմ աննկատ,

Երազելով, որ մի օր իմ կարոտից կարտասվես

Եվ արցունքներ կթափվեն աչքերիցդ հուսահատ:

 

Երբ մատներդ կհպվեն կաթիլներին արցունքիդ

Եվ մի տեսակ անսովոր կթվա քեզ հեղուկն այդ

Չես կռահի, որ գուցէ հեռուներից աչքերիդ

Արցունքներիդ փոխարեն ես եմ ծորում հուսահատ:

 

Եվ շփելով մտազբաղ քո մատները առնական,

Ինձ գոլորշի կդարձնես, կտաս քամուն, արևին,

Որ երազիս երկնքից անձրևի պես դյութական

Նոր թափ առած ես սուրամ և ցած թափվեմ վերստին:

 

Կրկին լցվեմ ՝ կաթ առ կաթ, օվկիանոսը աչքերիդ

Դանդաղ հանգչեմ ես նրանց խոր հատակում լուսավոր,

Վերածնվեմ վերստին հեռուներում աչքերիդ,

Նրանց լույսը պաշտելով՝ իմ կույր հոգով վիրավոր…

Քեզանից հետո…

Սիրտս սառցե մի փոքրիկ կտոր է,
Իսկ հոգուս մեջ էլ ցուրտ է այնքան,
Որ այնտեղ փորձեմ գեթ մի մոմ վառել
Կքարանա այն… Կմարի անձայն:
Բայց սիրտս տաք էր մինչև քեզ գտնելը…
Հոգիս էլ այրվում էր կրակներից շեջ…
Դու կարծես աշնան խենթ առասպել էիր
Որ առանց թակել մտար հոգուս մեջ:
Զորավոր էիր դու… ԵՎ քո զորությամբ
Իմ միտքն էլ կարծես զորեղ էր դառնում,
Եվ շուրջս կարծես անտես մոգությամբ
Երջանկությունն էր դեպի վեր հառնում:
Բայց քո զորությամբ թույլ եղար ավաղ
Իմ խելառ կյանքում խարիսխներ գցել,
-Ի՞նչ անեն,- ասա,- Թույլերն այն ծվար,
Որ սիրել են ինձ ու կսիրեն դեռ:
Ո՞նց սիրեմ նրանց… Եվ ոնց մոռանամ
Մեծ կախարդանքը քո զորեղության
Որ աշնան անտես, խոր թախծի նման
Ինձ վերցրել էր քեզ հավերժ գերության…
Ինչպես նկատեմ, երբ կույր ես դարձրել
Եվ ինչպես լսեմ, երբ խուլ եմ հիմա
Ինչպես բղավեմ, երբ ինձ համրացրել,
Անտես ես դարձրել սամումի նման…
Դու չկաս հիմա… Եվ ես էլ կարծես
Հալվում եմ կաթ կաթ սառույցի նման
Եվ, եթե կյանքում ինձ նորից գտնես
Արցունքներս լոկ քոնը կդառնան:
 Քանզի իմ սիրտը սառույց ես դարձրել
Հոգիս կարոտիցդ մրսել է այնքան,
Որ այնտեղ փորձեմ գեթ մի մոմ վառել
Կքարանա այն… Կմարի անձայն:

30-ը օգոստոսի 2012թ

Ամեն դեպքում և բոլոր դեպքերի համար շնորհակալ եմ այն արձակ տողերի համար որոնցից ոգեշնչվել եմ և այդ արձակի հեղինակին, ով թույլ տվեց տեղադրել այս երկու բանաստեղծությունները՝ <Շքամուտքի մոտ> և <Քեզանից հետո>…

Շքամուտքի մոտ

Երբ վերջին անգամ շքամուտքի մոտ

Ես սեղմվեցի քո ձեռքերի մեջ,

Հեծկլտաց հոգիս մի տեսակ ցավոտ

Մի տեսակ թախից լցվեց հոգուս մեջ:

Եվ… Երբ հեռացար այդ օրն իմ կյանքից

Զգացի կորցնում եմ կյանքում ամեն բան,

Քո ջերմ ձեռքերի մի խենթ հպումից

Լուռ խառնվեցին անցյալն ու ներկան:

Հասկանում էի, որ քեզ էլ չեմ գտնի,

Հասկանում էի, որ ջերմ ձեռքեր շատ կան,

Բայց ինձ էլ որ ոք այդպես չի գրկի

Այդ կերպ չի խառնի անցյալն ու ներկան:

Ինչպես սիրտն այրվող խենթ քամու գրկում,

Ճամփեքով կյանքի քայլում եմ անզոր,

Ինձ շատ հարազատ ձեռքերն եմ փնտրում

Հուսալով գտնել նրանք խենթ մի օր:

Եվ երբ հանդիպեմ քեզ կյանքում նորից,

Թվում է, որ ինձ պիտի հասկանաս,

Վերադարձնես ինձ անցյալս նորից

Եվ իմ խենթ կյանքից էլ չհեռանաս:

Եվ… Եթե հանկարծ պատահի այնպես,

Որ քեզ չգտնեմ ճամփեքում կյանքի,

Կարոտիս քամին քեզ կփարվի անտես

Եվ իմ փոխարեն ամուր կգրկի:

29-ը օգոստոսի 2012թ
Ամեն դեպքում և բոլոր դեպքերի համար շնորհակալ եմ այն արձակ տողերի համար որոնցից ոգեշնչվել եմ և այդ արձակի հեղինակին, ով թույլ տվեց տեղադրել այս երկու բանաստեղծությունները՝ <Շքամուտքի մոտ> և <Քեզանից հետո>…

Մի անծանոթ ծանոթի…

Ծովի ալիքները ստեղների պես
Մի խենթ մեղեդի են կարծես նվագում,
Եվ հնչյուններն այդ խորիմաստ, անտես,
Դանդաղ մարում են մութ հորիզոնում:

Ու թափ են առնում ալիքները խենթ,
Անսանձ հարձակվում ծովի ափերին,
Եվ փրփուր դառած չքվում են հավետ,
Թողնելով միայն խոնավ հետք մի հին…

ՈՒ քայլում եմ լուռ եզերքով ծովի,
Նրբորեն հպվում քարերին խոնավ,
Անվերջ շշնջում այն խենթ մեղեդին,
Որ ալիքներն էին հյուսել խելագար:

Փորձում եմ նրա հնչյունների մեջ
Լլռության ձայնը ես որսալ մի պահ,
Եվ խորհրդավոր այդ լռության մեջ
Դեպի աչքերիդ մութ հեռուն լողալ…

Բայց վախենում եմ ալիքները խենթ
Ինձ լուռ խորտակեն հատակը ծովի
Եվ կորչեմ կյանքի ծփանքում անհետ
Չհանդիպելով քո խենթ աչքերին…

Հավատա ինձ

 

 

 

 

 

 

 

 

Հավատա ինձ, եթե նույնիսկ քո հավատին չես հավատում…

Վստահիր ինձ, եթե անգամ դու ոչ ոքի չես վստահում:

 

Հասկացիր ինձ, եթե նույնիսկ չես հասկանում դու ինքդ քեզ,

ԵՎ մի թողնիր անէանամ… Ձուլվեմ կյանքի փոշուն անտես:

 

Հավատա ինձ, որ այս կյանքից ես այդքան էլ շատ չեմ խնդրում,

Վստահիր ինձ, թույլ տուր, որ լուռ ես դեգերեմ քո խենթ սրտում:

 

Հասկացիր ինձ, այն ամենը, որ ծնվել է հոգուս խորքում,

Ժայթքելու է մի օր հանկարծ… Մոխրանալու է իմ սրտում:

 

Եվ մրուրն այդ զգացմուների քամին իր խենթ գիրկը առած,

Շաղ է տալու ողջ աշխարհով, տիեզերքով լայնատարած:

 

Գեթ մի մրուր մով երկնքից իջնելու է ափերիդ մեջ

Ի ապացույց այն ամենի, որ խենթի պես սիրում եմ քեզ:

 

Եվ կարոտը խենթ թափ առած, երբ մի օր էլ քեզ կգտնի

Քո սեղմվող ափերի մեջ, մուրը սիրուս կտարածվի:

 

Երբ ձեռքերդ մի օր հանկարծ կյանքում գրկեն ուրիշ մեկին

Նրա մարմնի վրա անդարձ կուրվագծվի սիրո մուրն իմ:

 

Երբ ափերով փորձես մաքրել սիրո մուրն իմ այդ մարմնից

Ինչ էլ լինի, մի ակնթարթ ինձ կհիշես ակամայից:

 

Սիրո մուրն իմ անեծք դառած կհետևի քեզ ողջ կյանքում,

Ի ապացույց այն ամենի, թե որքան եմ ես քեզ սիրում:

 

Ու քանի դեռ ոչ ոք չկա, որ հավատաս այս խենթ կյանքում…

Հավատա ինձ, եթե նույնիսկ դու ինքդ քեզ չես հավատում…

Որքան էլ ներկաս քեզանով լցնեմ,
Մեկ է, անցյալս է քեզնով ցնծալու…
Ապագաս որքան էլ քեզանով կերտեմ,
Փլատակներ են լոկ ինձ մնալու…

 

Որքան էլ ներկաս քեզանով ներկեմ,
Գալիքի գույները խամրելու են լուռ,
Որքան էլ խելառ երանգներ գտնեմ,
Ինձ մնալու է թախիծ ու մրուր…

 

Որքան էլ ներկաս քեզնով խմորեմ
Լուսե ապագա էլ չի հունցվելու,
Ինչ փականով էլ անցյալը կողպեմ
Դու ջարդելու ես դռներն այդ ամուր:

 

Եվ պատահական-անպատեհ պահի
Հառնելու ես դու աչքերիս առաջ,
Դու` որ խառնել ես ներկաս անցյալին,
Ներկա դառնալուց` զրկել ապագաս:

 

Ես ժամանակը քեզնով եմ չափել,
Ժամանակներում` ճախրել քեզանով,
Քո աչքերով եմ ներկային նայել,
Եղել ներկայում` լոկ քո աչքերով:

 

Երբ դու եղել ես, եղել եմ` ես էլ,
Իսկ երբ դու չկաս, բացակա եմ ես
Եվ ինչ հեքիաթ էլ որ փորձեմ հյուսել
Չքվում է այնտեղ իմ ներկան անտես:

 

Անվերջ կռվելով ժամանակի հետ
Փորձում եմ գտնել վարկյանն այն խորին,
Որ ներկաս ու քեզ լուռ տարավ իր հետ,
Եվ հավերժ փարվել այդ ակընթարթին:

12 ապրիլի 2012թ

Լուսնի հետ

Չգիտեմ… Գուցե տարիներ հետո

Ափսոսամ քեզնով ապրելուս համար

Սակայն այս պահին ամեն ինչ կտամ

Ներկաս քեզանով ներկելու համար:

Չգիտեմ… Գուցե տարիներ հետո

Ափսոսամ քեզնով լցվելուս համար,

Սակայն այս պահին ամեն  ինչ կանեմ

Քո գրկի մեջ լոկ մեռնելու համար:

Գիտես…Միգուցե տարիներ հետո

Ուրիշի ձեռքերն ինձ շոյեն նրբորեն,

Բայց ես պիտի զգամ ջերմությունը քո

Եվ պիտի զսպեմ հոգիս վեհորեն:

Որ հանկարծ այդ խենթ ու խելառ պահին

Իմ թաց շուրթերից չհնչի անժամ

Անունը քո լույս ու աստվածային

Որ փայփայել եմ իմ հոգում այսքան:

Ուրիշ ոչ մեկի հոգում այս կյանքում

Թող քո անունը էլ վերք չդառնա…

Քանզի ոչ մեկի հոգում այս կյանքում

Անունդ այդպես չի անմահանա…

Ինչպես որ ես եմ ապրել քեզանով

ՈՒրիշ էլ ոչ ոք քեզնով չի ապրի…

Եվ գիտեմ ինչպես լցվել ես ինձնով

ՈՒրիշ ոչ մեկով կյանքում չես լցվի:

Դու չկաս

Մենակ եմ հիմա… Դու չկաս արդեն,
Մթություն է լոկ քեզանից հետոն,
Ասա ինձ, ինչպես խավարն այդ ցրեմ,
Ինչպես սև օրս կրկին դարձնեմ տոն…

Մենակ եմ հիմա… Դու չկաս արդեն,
Լռություն է լոկ քեզանից հետոն,
Ասա ինձ ինչպես նոր նոտա գտնեմ,
Որ լռությունն այդ բարձրացնեմ մի տոն…

Մենակ եմ հիմա… Դու չկաս արդեն,
Դիմակահանդես է քեզանից հետոն,
Ասա ինձ ինչպես մի խենթ գույն գտնեմ,
Դիմակահանդեսդ դարձնեմ փառատոն…

Մենակ եմ հիմա… Դու չկաս արդեն,
Լեզուս պապանձել է քեզանից հետոն,
Գեթ կարողանար իմ սիրտը խոսել,
Որ զուսպ անիծեի քեզանից հետոն…

Քանզի չգիտեմ, երբ չկամ ես էլ,
Գուցէ քո կյանքում լռություն է լոկ…
Դու էլ կարող ես ինձ զուսպ անիծել,
Մեկ է, անեծքն այդ չի լսում ոչ ոք:

Փրկություն

Արի այսօր փորձենք փրկել մեր խենթ սիրո լռությունը,

Քանզի սերը մեր շատ վաղուց մահացել է դեռ չծնված,

Մեր երկուսի հոգիներում խեղճ ծվարած լռությունը

Արդեն որքան ժամանակ է` կաղկանձում է լուռ ծպտված:

 

Արի այսօր փորձենք փրկել մեր խենթ սիրո ջերմությունը,

Քանզի սերը մեր շատ վաղուց մահացել է դեռ չծնված,

Մեր երկուսի հոգեներում խեղճ ծվարած մենությունը

Արդեն որքան ժամանակ է` դողացնում է սառույց դառած:

 

Արի այսօր ամեն մեկս մեր սիրո դեմ ծնկի իջնենք

Եվ մեր անխիղճ խղճի առաջ ամեն մեկս լուռ մեղա գանք,

Արի այսօր մեր մոխրացած սիրո փոշին մի կողմ թողնենք

Եվ վայելել փորձենք մի պահ լռությունը նրա դեռ տաք:

 

Մեկ է, ոչ ինձ, և ոչ էլ քեզ չի մնալու այս խենթ կյանքում

Մեր չծնված, բայց մահացած խելառ սիրո կաթիլն անգամ,

Էլ ինչու ենք ՍԵՐՆ այդ ատում… Եվ երկուստեք սպանել փորձում

Մեր խենթ սիրո հեծկլտացող լռույթունը անօգնական:

 

Մեկ է ինքնին, մեր սիրո պես, լռությունն էլ այդ կմարի,

Եվ մեր կյանքում կդադարի ամպագոռգոռ այն լինելուց,

Ինչպես ամեն խենթ ուխելառ ակընթարթը այս աշխարհի,

Որ վաղ թե ուշ դադարում է ներկայի մեջ Տեր լինելուց…

ԴՈՒ

Արի այսօր քեզ ասեմ ԴՈՒ, ԴՈՒՔ-ով հոգնել եմ դիմելուց…
Ոչինչ, թեկուզ ինձնից հեռու և ուրիշինը լինելուց,
Թող որ մի քիչ ուրախանամ քեզ խենթ մի ԴՈՒ-ով դիմելուց…
Ինչ իմանաս գուցե, հենց ԴՈՒ-ն չխուսափի ինձ սիրելուց…

Արի այսօր քեզ կոչեմ ԴՈՒ, ԴՈՒՔ-ով հոգնել եմ սիրելուց,
Այսօր ԵՍ-ս թող դարձնեմ ԴՈՒ, երջանկանամ ԴՈՒ լինելուց,
Չխուսափեմ ԵՍ-ս թողած, կյանքում գեթ ԴՈՒ-դ խենթ սիրելուց
Եվ չափսոսոսամ այս աշխաչհում փոքրիկ մի ԴՈՒ գեթ լինելուց:

Արի այսօր քեզ կանչեմ ԴՈՒ, հոգնել եմ ԴՈՒՔ-ով կանչելուց,
Շրթունքներս ԴՈՒ են ուզում, ԴՈՒՔ չեն ուզում ծարավելուց,
ԴՈՒՔ-ն ինձ պետք չի, ԴՈՒ ես ինձ պետք, ԴՈՒ ես զրկել ինձ ապրելուց,
Թող որ այսօր ԴՈՒՔ-դ ատեմ, բայց խենթանամ ԴՈՒ-դ սիրելուց…

This entry was posted on 15.01.2012. 1 Comment

Նորից ու կրկին

Երբ բացվող օրվա ծվենների հետ,

Աշխարհն ամենքին բարև է մաղթում,

Ես կրկին զարթնում եմ իմ հուշերի հետ

ԵՎ ամեն վարկյան հայացքդ փնտրում…

 

Հագնվում եմ լուռ, փողոց դուրս գալիս

Բազում ամբոխներ կտրում ու անցնում,

Ամեն անծանոթ հայացք տեսնելիս

Նրա մեջ ես քո հայացքն եմ փնտրում:

 

Մարդկանց խելագար եմ փոքրինչ թվում,

Ոմանց էլ…Գուցէ հոգնած մի անցորդ

Ով ոչինչ չունի այս խենթ աշխարհում

ՈՒմ կուրացրել են անձնրևները հորդ:

 

Բայց բնավ ամենն այդ հոգիս չեն հուզում

Գիտեմ, որ մի օր գտնելու եմ քեզ:

Թեկուզ ԴՈՒ լինես ուրիշի սրտում

Սիրելու եմ քեզ նույն առաջվա պես:

 

Ճիշտ է,ասում են նորից չեն սիրում

Ու եթե սիրում են, սիրում են կրկին…

Բայց դա էլ բնավ հոգիս չի հուզում

Քանզի քեզ սիրում եմ ՆՈՐԻՑ ՈՒ ԿՐԿԻՆ

This entry was posted on 11.01.2012. 1 Comment