Ջեմմա Սեդրակյան

ՋԵՄՄԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ  ՀՈՒՍՈՎ ԵՄ ՍԻՐՈՎ ԿԸՆԹԵՐՑԵՔ ԻՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅՆ ԿԱՐԺԱՆԱՆԱ ՁԵՐ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ……ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ  ԱՎԵԼԻ  ՀԱՃԵԼԻ ԵՎ  ՍՐՏԱԲՈՒԽ ՏՈՂԵՐ…

   ՍԵՐ

Ա՛Խ, ԿՈՒԶԵԻ  ԱՅՍՕՐ ՄԵՂՄ ԶԵՓՅՈՒՌԻ ՊԵՍ

ԴՈՒ ԻՆՁ ՓԱՐՎԵԻՐ,ԳՐԿԵԻՐ ԱՅՆՊԵՍ,
ՈՐ ՋԵՐՄԱՆԱՅԻ ՔՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ ԵՍ
ՈՒ ՄՈՌԱՆԱՅԻ,ՈՐ ԷԼ ԻՄԸ ՉԵՍ:

ԿՈՒԶԵԻ, ՈՐ ՀԻՇԵԻՆՔ ՄԵՐ ՀԱՄԲՅՈՒՐՆԵՐԸ
ՈՒ ԻՆՔՆԱՄՈՌԱՑ ՄԵՐ ԳԻՇԵՐՆԵՐԸ,
ՈՐ ԽԵՆԹԻ ՆՄԱՆ ԻՐԱՐ ԵՆՔ ՍԻՐԵԼ,
ԲԱՅՑ ՀԵՌԱՆԱԼՈՎ՝ ԱՎԱՂ ՄՈՌԱՑԵԼ:

ԱՆՑԵԼ ԵՆ ԱՐԴԵՆ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ,
ԿԱՐԾԵՍ ԵՐԵԿ ԷՐ ԳԳՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՐ,
ՆՈՒՅՆ ՋԵՐՄՈՒԹՅԱՆԸ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ,
ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԷԼԻ ՔԵԶ

ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼ:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ ՀԱՆԿԱՐԾ ՔԵԶ ՀԻՇԵՑԻ
ԵՍ ԻՄ ՓԱԿՎԱԾ ԷՋԵՐՈՒՄ

,
ՈՐ ՔԱՂՑՐ ԽՈՍՔ, ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
ՄՆԱՑԵԼ Է ԱՆՑՅԱԼՈՒՄ:

ՄՆԱՑԵԼ Է ՈՒ ՀՈՒՇ ԴԱՐՑԵԼ,
ՍՐՏԻՍ ՄԻ ՄՈՒԹ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ,
ՄԻԱՅՆ ԲԱՌԵՐ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ,
ՈՐՈՆՑ ԵԼ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ:

ՔԵԶ ՀԻՇԵԼՈՎ՝  ԵՎ ԼԱՎ, ԵՎ ՎԱՏ,
ՊԱՀԵՐՆ ԵՆ ՄԻՏՍ ԳԱԼԻՍ,
ԵՎ ԴԱԺԱՆ Է ԿՅԱՆՔԸ, ԵՎ ԲԱՐԴ,
ՈՐ ՎԱՏՆ  Է ԻՆՁ ԲԱԺԻՆ ՏԱԼԻՍ:

ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ,
ՈՐ ԴԱ ՍԵՐ ՉԵՐ ԻՍԿԱԿԱՆ,
ԱՅԼ ՄԻ ԽԱՂ ԵՐ,ՈՐ ՆԱ ԽԱՂԱՑ,
ՄԻԹԵ՞ ԴՐԱՆ ԷԻ  ԱՐԺԱՆ:

ԿԱՐՈՏԱԾ ՍԵՐ

ՍԻՐՏՍ ԱՆՀԱՄԲԵՐ ՔԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ,
ՔՈ ՀԱՄԲՅՈՒՐՆԵՐՆ ԵՄ ԱՆՎԵՐՋ ԵՐԱԶՈՒՄ,
ԳԻՏԵՄ՝ ԴՈՒ ԵԼ ԵՍ ԱՅԴ ՆՈՒՅՆԸ  ԶԳՈՒՄ,
ՆՈՒՅՆԻՍԿ ԽԵՆԹԱՆՈՒՄ,ԲԱՅՑ ԵՎ ՄԻՇՏ ԼՌՈՒՄ:

ՍԻՐՈ ԿԱՐՈՏԻՆ ԵԼ ՉԵՄ ԴԻՄԱՆՈՒՄ,
ԱՅՐՎՈՒՄ Է ՀՈԳԻՍ,ԱՐԴԵՆ ԽԵՆԹԱՆՈՒՄ:
ՏԱՆՋՎՈՒՄ ԵՄ,ՏԽՐՈՒՄ,ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԵՂՄԻԿ,
ԲԱՅՑ ԴՈՒ ՉԵՍ ՓՈՐՁՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԱԼ ՄՈՏԻԿ:

ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵՄ,ԿՐԿԻՆ ՍՊԱՍԵ՞Մ,
ԹԵ՞ ՄՈՌԱՆԱՄ ՔԵԶ,ՄԻԱՅՆ ԵՐԱԶԵՄ:
ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ ԳՈՒՑԵ ՀԱՆԴԱՐՏՎԵՄ,
ՈՒ ՍԻՐՈ ԾՈՎՈՒՄ ՍԻՐՏՍ ԽՈՐՏԱԿԵՄ:

ՍԻՐՈ ԿԱՐՈՏ

ԻՆՉՔԱՆ ՀՈԳԻ՛,ԻՆՉՔԱՆ ԿՅԱՆՔ ԿԱ ՔՈ ՍՐՏՈՒՄ,

ՔՈ ԱՉՔԵՐԻ ՓԱՅԼՆ Է ՎԱՌՎՈՒՄ ԻՄ ՀՈԳՈՒՄ:
ԱՆԿՐԿՆԵԼԻ ԵՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ, ԱՆԹԵՐԻ՛,
ՔՈ ՆՄԱՆԸ ՄԻԱՅՆ ԵՍ ԵՎ ՄԱՅՐԴ ՈՒՆԻ:

ՇՈՒՆՉ ԵՍ ՏԱԼԻ՛Ս,ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԵՍ ԽՈՍՈՒՄ,
ԹԵՎ ԵՍ ՏԱԼԻ՛Ս,ԵՐԲ ՈՐ ՆԵՂՎԱԾ ԵՄ ԼԻՆՈՒՄ:
ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻ ԷԱԿ ԵՍ ԱՆԲԱԺԱՆ,
ԵՍ ԱՌԱՆՑ ՔԵԶ ՉՈՒՆԵՄ ՈՒՐԻՇ  ՊԱՇՏՊԱՆ:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՔՈ ԳՐԿՈՒՄ ԵՄ ԳՏՆՎՈՒՄ,
ԺՊՏՈՒՆ ՀԱՅԱՑՔ ԷԻՐ ԱՉՔԵՐԻՍ  ՊԱՐԳԵՎՈՒՄ:

ԴԱ ՄԵԾ ՀՈՒՇ Է, ՈՐ ԿՊԱՀԵՄ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ,
ԴՈՒ ԵՂԵԼ ԵՍ,ԿԱ՛Ս,ԿՄՆԱՍ ԻՄ ՍՐՏՈՒՄ:

ՏԱՐԻՆԵՐԸ ԼՈՒՌ ՍԱՀՈՒՄ ԵՆ ՈՒ ԳՆՈՒՄ,
ԵՐԱԶՆԵՐԸ ՔՈ ՊԱՏԿԵՐՈՎ Է ՄՆՈՒՄ,
ԹԵ ՀԱՆԴԻՊԵՆՔ ՈՒ ՆՈՐԻՑ ՍԵՐՆ ԱՐԹՆԱՆԱ,
ԵՍ ԿԼԻՆԵՄ ՇԱՏ ԵՐՋԱՆԻԿ,ՀԱՎԱՏԱ՛:

 

 

 

 

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ

ՍԻՐԵԼ ԷԻ ՔԵԶ ՈՒ ՔՈ ԱՆՄԵՂ  ՀՈԳԻՆ ,
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻ ՍԵՐՍ ԿԱՊԵԼ ՔՈ ՍՐՏԻՆ,
ԵԹԵ ՄԻԱՅՆ ԴՈՒ ԷԼ ՍԻՐԵԻՐ ԻՆՁ ՆՄԱՆ
ՄԵՐ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐԸ ԿԱՊՐԵՐ ՀԱՎԻՏՅԱՆ:

ԱՄԱՉՈՒՄ ԷԻՐ ԳՈՒՑԵ ԻՆՁՆԻՑ,ԽՈՒՍԱՓՈՒՄ,
ԳՈՒՑԵ ԴՈՒ ԷԼ ԻՆՁ ԷԻՐ ՍԻՐՈՒՄ ՔՈ ՄՏՔՈՒՄ:
ԳՈՒՑԵ ՊԱՀԻՆ ԷԻՐ ՍՊԱՍՈՒՄ ՀԱՐՄԱՐԻ,
ԲԱՅՑ  ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵԿԱՎ ՕՐԸ ԲԱՂՁԱԼԻ

ՍՊԱՍԵՑԻ ԳԻՇԵՐ ՈՒ ԶՈՐ ԵՍ ԽԱԲՎԱԾ,
ՏԱՐԻՆԵՐՍ ԱՆՑԱՆ ԱՆՀՈՒՅՍ ,ՏԱՆՋՎԱԾ:
ԵՐԱԶ ԴԱՐՁԱՐ ՈՒ ԵՐԱԶՈՒՄ ԷԼ ՍԱԿԱՅՆ,
ԻՆՁ ՉԱՍԱՑԻՐ ՍԻՐՈ ԲԱՌԵՐ ԿԵՍ ԲԵՐԱՆ:

ԵՍ  ՔԵԶ  ԵՄ ՍԻՐՈՒՄ

Այո՛, սիրում  եմ և համարձակվում,

Ասել,որ  դու ես  իմ  երազներում,

Ասել, վաղուց  եմ ես  քեզ  սպասում,

Ու մանկան նման՝նույնիսկ  լաց  լինում:

Գիշեր, թե ցերեկ  իրար  եմ  խառնել,

Ու ամեն րոպե  զանգիդ  սպասել

Ձայնդ լսելով, շփոթվել  կարծես,

Երկար եմ լռել, որ  չկասկածես:

Հիմա էլ կարծես  դողում  է սիրտս,

Եվ հասկանում եմ, որ  դու  ես սերս,

Բայց ես դրանով  չեմ  բավարարվում,

Ուզում եմ ճչալ, որ  ,,ՔԵԶ  ԵՄ ՍԻՐՈՒՄ՛՛

 

 

 

 

 

ԱՐԻ՛  ՄԵԿՏԵՂ, ՍԻՐՈ  ԷՋԵՐԸ  ԹԵՐԹԵՆՔ…


Արի՛  մեկտեղ, սիրո  էջերը   թերթենք,

Արի՛ այսօր,  իրար  նայենք ու  լռենք,

Եվ հասկանա՛նք մենք լռությամբ,ամե՜ն  բառ

Սերը զգանք, սիրենք, սիրվենք  անկաշառ,

Երբեմն այն, լռությամբ  է  հաստատվում.

Սիրո հարցում, սիրտը  երբեք  չի  խաբում,

Մի հայացքով, անգամ  կարող  ես  սիրել,

Եվ այդ  սերը,  մինչև  կյանքիդ  վերջ  պահել:

Արի հիմա, մի  հայացքով  մենք  խոսենք,

Վառվող սրտեր, անխոս  ու  լուռ  քարկապենք,

Ու հասկանանք  մեծ  պարգևը  Աստըծո,

Որ սեր  հյուսեց՝  խորին լռության  ներքո…

 

 

 

 

 

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈԻՄ ԵՄ


ԴՈԻ ԻՆՁ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ ԴԱԺԱՆ ՄԻ ՎԱՐՎԻՐ,

ԵԹԵ ՉԵՄ ՍԻՐՈԻՄ ԻՆՁ ՄԻ ՆԱԽԱՏԻՐ:

ԴԱ ԻՄ ԿԱՄՔՈՎ ՉԷ, ԱՅԼ ՍԻՐՏՍ Է ԽՈՍՈԻՄ:

ԹԵ ՆՐԱ ՍԵՐԸ ՈԻՄ Է ՊԱՏԿԱՆՈԻՄ:

ՆԱ ԻՐ ՄԵՋ ՈԻՆԻ ՄԻ ՍԵՐ ԻՍԿԱԿԱՆ,

ԵՎ ԿԱՐԾՈԻՄ ԵՄ ,ՈՐ ԴԱ Է ԻՐԱԿԱՆ,

ԲԱՅՑ ԱՅՍ ՍԻՐՈ ՄԵՋ ՆԱ ՉԻ ՍԽԱԼՎՈԻՄ:

ՈՐ ԻՐԵՆՆ Է ՍԵՐԸ ՀԱՄԱՐՈԻՄ:

ՍԻՐՈԻՄ ԵՄ ՆՐԱՆ ԱՆԿԵՂԾ ՄԻ ՍԻՐՈՎ,

ՈԻ ՄԻՇՏ ԵՐԱԶՈԻՄ ԼՑՎՈԻՄ ԿԱՐՈՏՈՎ:

ԵՐԲ ԿԳԱ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՕՐՆ ԻՍԿԱԿԱՆ,

ՈՐ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ ՀԱՎԵՐԺ ՄԻԱՆԱՆ:

 

 

 

 

ՍՐՏԻՍ ՑԱՎԸ…

Հայաստանիս մասին  լսում,

Սիրտս տեղից  վեր  է  ելնում,

Ինձ թվում  է  մութ  անկյունում՝

Մորից լքված մի  երեխա է լաց  լինում:

Հայաստանս հալածվում է  մինչև  հիմա,

Ժողովուրդը իմ երկրի՝ ազատ,  ներկա,

Ամեն մեկը ինչ-որ ձևով  հաց  հայթայթում,

Գոյությունն է ընտանիքի նա  պաշտպանում:

Ոչ աշխատա՛նք, ոչ  միությու՛ն,  դժգոհությու՛ն,

Խռովությու՛ն  ու նենգությու՛ն, լա՛ց  իսկական,

Ամեն մեկի ընտանիքում՝  ցավոտ  կրակ,

Ողորմելի վիճակ ազգի,որ  տանջում  է սիրտը  հայի.

Բայց կարծում եմ,որ  իմ  ազգն էլ  կուրախանա,

Եվ իմ հայը  ոչ  մի ազգից  ետ  չի մնա,

Նա էլ կապրի  մարդավարի՛  ու վայելու՛չ,

Որ այդ պատվին  արժանի  էր դեռ  շա՜տ  վաղուց…

 

 

 

ԿԱՐՈՏՈՎ ՄԱՍԻՍԻՆ

ՄԱՍԻՍ ՍԱՐԸ, Ա՜ՅՈ, ՄԵՐՆ Է,
ՄԵՐ ՀԱՅԵՐԻՍ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆ Է:
ՇԱՏ ԾՆՈՂՆԵՐ ՆՐԱ ՊԱՏՎԻՆ,
ՈՐԴԻՆԵՐԻՆ ՄԱՍԻՍ ԿՈՉԻՆ:

ՍԻՍ և ՄԱՍԻՍ ԻՐԱՐ ԿՊԱԾ,
ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԼՈՒՌ ՍԵՎԵՌԱԾ,
ԹԵԺ ԿԱՐՈՏՈՎ ՄԵԶ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՄԵՆՔ ԵՆՔ ԻՐԵՆՑ ՏԵՆՉՈՒՄ:

ԻՆՉՔԱՆ ՀԱՅ ԿԱ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ,
ԱՅՆՔԱՆ ՑԱՎ ՈՒ ՎԻՇՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ,
ՈՒ ՀԱՅԻ ՊԵՍ ՀՊԱՐՏ ԿԱՆԳՆՈՒՄ
ՍԻՍ ՈՒ ՄԱՍԻՍ ԵՆ ՄԵԶ ԿԱՆՉՈՒՄ:

ՄԵՆՔ ՎՍՏԱՀ ԵՆՔ ԿԳԱ ՄԻ ՕՐ,
ՈՐ ՄԵՐ ԼԵՌԱՆ ՇՈՒՐՋԸ ԲՈԼՈՐ
ԿՀԱՎԱՔՎԵՆՔ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ
ՈՒ ՔԵՖ ԿԱՆԵՆՔ ՆՐԱՆՑ ԼԱՆՋԻՆ:

1 комментарий

One thought on “Ջեմմա Սեդրակյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s