080. Օտար-հարազատ

Քո կողքին նստած կարոտում եմ քեզ,

Քո գրկում այնքան օտար եմ ինձ զգում,

Բայց ուրիշ մեկին չեմ սիրում քո պես…

ՈՒրիշ ոչ մեկ ինձ քո պես չի սիրում…

 

Քո ներկայությամբ ինձ շատ փոքր եմ զգում,

Քո ափերի մեջ մրսում եմ ասես,

ՈՒրիշ ոչ մեկ ինձ քո պես չի սիրում…

Եվ ուրիշ մեկին չեմ սիրում քո պես…

 

ՈՒրիշ ոչ մեկի գիժ չեմ անվանում,

ԵՎ չեմ էլ գժվում ուրիշ ոչ մեկով

Ես քեզնով ապրում եմ, ապրում՝ քեզանում

Ինքս ինձ ստում, խաբվում քեզանով:

 

Բայց հենց քեզանով խաբված լինելով

Ես երջանիկ եմ այս խելառ կյանքում,

Ու հենց քեզանով ապրած լինելով

Հզոր եմ, ուժեղ… Բայց ոչ քո սրտում:

 

16.11.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.