Սոնա Անտոնյան

ՍՈՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ

26 10 1958 թ

Իմ նրբաճաշա՛կ ընթերցող , ե՛կ մտովի խորասուզվենք ամեն տողի իմաստի մեջ,

ե՛կ կարոտենք, իրար հարգենք, ու կյանք սիրենք անվրդով…

 

 

 

ԱՍՏՎԱ՛Ծ  ԻՄ,  ՆԵՐԻՐ…

Փորձեցի կարդալ  հոգուդ  հատորը,

Որ <<Սեր>>էր  դրված, իբրև վերնագիր.

Քանի՞  թերթ ուներ, ես  չհասկացա,

Հենց  այնպես, կարծես թերթի ու անցա:

Բայց  երբ կամեցա ետ թերթել  կրկին,

Շա՜տ էր պակասել  իմ սերը  անգին.

Պակաս, բայց ծանր, որ չոր մատներով

Ու չոր հայացքով, անկարող եղա թերթել  էջերը…

ԱՍՏՎԱ՛Ծ,  ես  մեղա՜…

Սիրո  արցունքով մատներս  թացի,

Հոգուդ հատորի էջերը մեկ-մեկ թերթել  ուզեցի:

Ամեն տողի տակ արցունքի շիթեր,

Ամեն մի էջում` իմ պատասխանի կիսա՜տ  հևոցներ,

Ես շատ հուզվեցի, ու տխուր սրտով`անկախ   ինձանից

Արցունքով թացած  իմ ձեռքով այսպես`<<Գիրքդ>>փակեցի:

Ու ձեռքս դողաց, որ իմ սրտի հետ վարվել եմ դաժան,

Որ ուշ է արդեն, սեր չի  մնացել, կյանքն է անարժան…

Արդյոք  ո՞ր ձեռքն է իմ կարոտ սրտի սերը գողացել,

Ո՞ր  խոսքերով  է  սերս  նվաճել ու առաջ անցել

ԱՍՏՎԱԾ Ի՛Մ, ՆԵՐԻ՜Ր …

Որ այսքա՜ն տարի, ինքս իմ սրտին չեղա  արժանի,

Քամվել է արդեն արցունքն  աչքերիս,

Իսկ սիրտս փափուկ, շատ է կոշտացել սիրո  պակասից:

Դրա համար էլ շատ ճիշտ են ասում,

Որ  ճշմարտացի ապրելու համար  սևագիր պետք չէ,

Քանզի  ժամանակ չի տա քեզ  Աստված, ամեն ինչ շտկես`

Մաքրագիր  անես…

 

 

 

 

 

ՍԻՐՈ   ՀՐԱՇՔ

Շատերն են  տրվում  սիրո  հմայքին,

Երբ հանդիպում  են   թախծոտ աչքերի…

Խոնավ փայլ  ունեն   տխուր աչքերին,

Երբ որ  սուզվում  են  ծովն ալիքների:

Ծովը փոթորկոտ, խենթացած  սիրուց,

Կարծես փրփրոտ  ափերն,  է  լիզում,

Իսկ ծովի վրա,  ասես ` անթաքույց,

Կախարդված սիրո նավակ  է  լողում:

Ով ես, նավավար,  այդ  ուր ես  գնում,

Փոթորկոտ ծովում դու ի՞նչ ես   անում,

Սիրո հրաշքի  այդ  ծով աչքերում,

Այդ ո՞նց ես այդպես  անվարան  լողում:

Ե՛տ դարձիր, սիրո  տառապյա՛լ  գերի,

Չի՛ լինում սերը  այսպես  անթերի,

Դու կխորտակվես,  խնդրու՜մ եմ, արի,

Չի՛ սիրում կյանքը  քեզ  պես հանդուգնի:

Քանի՜-քանիսն են  սիրուց  խորտակվել,

Երբ աչքի ծովում  նավակ  են վարել,

նրանք խենթացել, ու  չեն հասկացել,

Որ <<սիրո  հրաշք>> դասը  չեն  սերտել:

 

 

 

 

ՍԻՐՈ  ՈՍԿԵ  ՕՂԱԿՆԵՐՈՎ…

Սիրո   ոսկե   օղակներով՝

Մանուշակներ  դու փնջիր,

Ու  կարոտի վառ  գույներով`

Սիրո  տաճար կառուցիր:

Տաճարում   վեհ  զգացմունքի,

Երազների  փունջ կապիր:

Ու  փնջերը մանուշակի,

Անուրջներիդ  մեջ պահիր:

Սիրո  ոսկե օղակներով`

Փնջիր  տարբե՜ր ծաղիկներ,

Կյանքի  բարի խորհուրդներով`

Ապրի՜ր,  սիրի՜ր տարիներ…

 

 

 

 

 

 

ՄԱ՛ՅՐ  ԻՄ, ՀՐԱ՛ՇՔ ԴՈՒ ԷԱԿ

Գարնան հրաշք այս  տոնին,ի՞նչ  նվիրեմ քեզ, մայրի՛կ,

Ծով համբույրներ  սիրատենչ, թե՞ օրերը  իմ  գալիք:

Երազներս ապրումի քո  օրերով  թող  չափեմ,

Որ ինձ զգամ  երջանիկ  ու քո  գրկում  ծվարեմ,

Նորից մանուկ օրերիս  քաղցրությունը  ետ բերեմ,

Թող մայրական քո  կաթի  համը ինձ  մեջ  ամբարեմ:

Մա՛յր իմ,հրա՛շք  դու էակ, դու իմ միա՛կ  սրբություն,

Իսկ քո սիրտը  սրտերի՝   ամենամեծ նրբություն:

Երբ ես մանուկ  օրերիս  լացն եմ   հիշում  իմ խենթուկ,

Համբույրներիդ ցավազրկող  շունչն եմ  զգում  քո տաքուկ:

Մա՛յր իմ, անու՜շ, սիրելի՜ս, մենք կապված  ենք  թելերով,

Ու իմ սրտի  զարկերը  բաբախում են  քեզանով…

 

 

 

 

 

 

ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ո՞վ է  ասում,  թե հրաշք  չէ  մայրամուտը,

Որ  նրանից գեղեցիկ  է  արշալույսը :

Երբ  արևը հավաքում  է  իր շողքերը,

Մեկիկ-մեկիկ համբուրելով  այտիկները

Մայրամուտի  գույներով է  շողում  օրը:

Երբ  արևը  մեր  ծով  սրտի  բարությունով,

Իր  ունեցած  ժպիների ջերմությունով,

Վառ  գույների զարդատուփ  է երկինք տանում,

Այդժամ նայեք  մայրամուտին` Հայաստանում:

Ու  կտեսնեք,թե  գույների  ին՜չ  հրաշքէ,

Ի՞նչ  է ցուցում  բնությունը, այդ ին՜չ աչք  է,

Որ  չի  գերվում, չի  կախարդվում  այդ հմայքից,

Հայաստանյան  մայրամուտի հրաշք  տեսքից ,

Մասյաց  սարի ճերմակ  ու վեհ  լեռ գագաթից.

Ու Գեղամա գեղեցկուհու  նուրբ կապույտից,

Մեր  ծաղկունքի աչուկները  հազարերանգ,

Ոսկեծամիկ  շողերով են ելնում  երկինք:

Ո՞վ  է  ասում,թե  հրաշք  չէ  մայրամուտը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…

1 комментарий

1 ответ на “Սոնա Անտոնյան

  1. հրաշալի տողեր են Սոնա ջան: Շնորհակալ եմ որ կարողանում եք ձեր նեքին ապրումները հանձնեք թղթին և փոխանցեք մեզ:Շարունակեք նույն ոգով………….. առաջին ստեղծագործությունն ուղակի գլուխգործոց է…………….

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.