153. Ով է արդյոք մեղավոր

Ես չգիտեմ, քո աչքերն են մեղավոր,
Թե՝ կարոտս, որ տրվեց քո աչքերին,
Երազներս դարձան անզուսպ, թևավոր
Հանդիպելով քո խենթացնող աչքերին:

Ես չգիտեմ, քո ծիծաղն է մեղավոր,
Թե՝ աչքերս, որ ծիծաղդ նկատել,
Ինչ իմանամ, քո ձեռքերն են մեղավոր,
Թե մատներս, որ ձեռքերդ են շոշափել…

Ինձ համար գեթ քո շուրթերն են կարևոր
Որ չեմ կարող մատներովս շոշափել,
Եվ կարոտդ, որ կերտել եմ իմ ձեռքով
Ու ոչ մի կերպ էլ չի լինի այն քանդել:

Գիտեմ ոչ ես, ոչ էլ դու ես մեղավոր,
Իմ կարոտն է քո ծիծաղով պարուրվել,
Իմ կարոտն է քո աչքերում օրերով
Քո ձեռքերը աղոթքներում լուռ գրկել…

17.04.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.