Իմ խոհերը

Այս փոքրիկ <ռադիոհաղորդումը> նվիրում եմ  բոլոր 2012-2013թթ առաջին դասարանցիներին և շրջանավարտներին…

Աստղազարդ ծածկույթը մի կողմ նետելով

Օրը արթնացավ գիշերվա քնից,

Բարի առավոտ մեզ ավետելով

Կկոցեց աչքերը արևի լույսից:

Երկնքին կապույտ երանգ վրձնելով

Օրը բացում է աչքերը իր խենթ,

Մի խելառ խորհուրդ մեզ ավետելով

Երկրին լուռ փարվող ամեն շողի հետ:

<Բարի առավոտ>-ը օրհնություն դարձած

Հնչում է բոլոր մարդկանց շուրթերից

Արևն էլ հենց նոր քնից արդնացած

Երջանիկ ժպտում է խաղաղ երկնքից:

Մի տեսակ խենթ է օրն այս արևոտ,

Մի տեսակ տարբեր օրերից տարվա,

Մի մեծ խորհուրդ է թևածում անհոգ

Վեհ ժամանակի թևերի վրա:

Բարի առավոտմարդիկ հարազատ,

Թող ձեր պատմության երկնակամարում,

Օրվա խորհուրդն այս թևածի ազատ

Սուրալով դեպի բաղձալի հեռուն:

Ճեղքելով կյանքի ուղիները խենթ

Օրն այս իր ուրույն տեղը թող գտնի,

Խոնարհ քայլելով ժամանակի հետ

Մարդկությանը ողջ բաին ավետի:

Շատերի համար առաջինն է այն

Շատերի համար վերջինը ցավոք

Սակայն խորհուրդը խենթ սեպտեմբերյան

Հավերժ մնալու է թե ինձ, թե քեզ մոտ:

ԵՎ ամեն տարի նույն այս օրը խենթ

Փարվելու է մեզ մի անխոս թախիծ,

Նուրբ խմորվելով իրականության հետ

Կերտելու է վեհ պատմություն անբիծ:

Եկեք ուրեմն սրտի թրթիռով

Այս սեպտեմբերը երազող մանկանց,

Բակ հրավիրենք մեր ջերմ ծափերով

Եվ բարի գալուստ ավետենք նրանց:

Առաջին անգամ քայլերով փոքրիկ

Կտրել են նրանք դպրոցի ճամփան,

Տոտիկ առ տոտիկ հարթելով ուղին

Զարմանահրաշ ու լույս գիտության:

Բարի գալուստ քեզ սիրելի փոքրիկ,

Խինդությամբ լեցուն սեպտեմբերի մեկ,

Թող որ քո կյանքում դպրոցն այս գողտրիկ

Դառնա իմաստուն, աջակից մի ձեռք:

Հարազատ դարձած քայլեք կողք կողքի

Ճանապարհներով թե հարթ, թե ոլոր,

Հարթելով ուղին լուսե գալիքի,

Խինդով լցնելով մեր շուրջը բոլոր:

Օրերն ացնում են վարկյանի նման,

Եվ մի նկարիչ իր վրձնով կարծես,

Խոնարհ կերտում է հրաշքի նման

Մեր կյանքի կտավը թաքուն ու անտես:

Ժամանակները անցնում են անձայն,

Դառնալով կապույտ հուշեր մեր կյանքում,

Եվ հատիկ հատիկ օրերը անցյալ

Մարգարտաշար հուշեր են դառնում:

Ժամանակները փոխվում են անտես

Արժեքներն իրենց դեմքն են կորցնում,

Բայց խորհրդավոր մի նուրբ ձեռք անտես

Այդ արժեքներից նոր ուժ է ծնում:

Եվ հենց այդ ուժի զորությամբ կարծես

Սերնունդներն եկող լցվում են էլի,

Եվ դեպի գալիքն են սուրում խենթի պես

Գաղտնի զորությամբ այդ հերոս արծվի:

Պարզիր լուսաշող ձեռքերդ փոքրիկ

Այբբենարան այս քո խենթ գիրկը առ,

Նավարկիր նրա օվկիանում անծիր

Սովորիր Հայոց ամեն ոսկե տառ:

Եվ այդ տառերով բացիր այս կյանքի

Կատարելության դռները բոլոր,

Եվ այդ տառերով հարթիր այս կյանքի

Ճանապարհները ոլոր ու մոլոր:

Այբբենարանն այս իր մեծ զորությամբ

Թող կոփի խոսքդ և միտքդ թոթով,

Եվ խորհրդավոր իր եղելությամբ

Քո կյանքը լցնի խինդով ոգեթով:

Որ քո մանկության խաղաղ օվկիանում

Երազի թևով անհոգ նավարկես,

Մեսրոպյան ոսկե տառերով կյանքում

Խենթ երջանկության դռները բացես:

9 комментариев

9 thoughts on “Իմ խոհերը

    • Im blogum zetexvac bolor stexcagorcutyuneri, inchpes naev verlucutyuneri u patmvacqneri hexinak@ es em hargarjan Lyusi… Isk te grvacqner s ovqer en texadrum indzanic baci ev hexinakum, da el arden irenc gitakcakanin ev ashxarhayacqin harir drsevorumner en voronq datelu kam qnnadatelu xndir@ im che… Porceq hamozvel inqnerd dra irakan kam voch irakan linelun… Amen depqum boloris erjankutyun em cankanum

  1. Hayk jan,
    kaoxem qo steghcagorcutyunneric texadem im ejum? iharke nshelov steghcagorcoghi anun@ (qo anun@), yes facebookum yev Instagramum ejer unem Armenian poetry yev asmunq annunerov.

    Narek

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s