130. Այսօր մի փոքր ժամանակից շուտ

Այսօր մի փոքր ժամանակից շուտ
Ինձ թույլ տուր գնալ պառկել քնելու,
Քեզ հետ կլինեմ երազում անշուշտ,
Իմ խենթ գիշերում դու ես լինելու:
Այսօր մի փոքր ժամանակից շուտ
Ինձ թույլ տուր գնալ պառկել քնելու,
Քեզ հետ կլինեմ ես վաղը անշուշտ,
Իմ ամեն օրն էլ դու ես լինելու:
Ժամանակից շուտ մի փոքր այսօր
Քեզ բարի գիշեր ես պիտի մաղթեմ
Բարի երազներ, հույզեր թևավոր,
Թող որ այս գիշեր քեզ ամուր գրկեն:
Այսօր մի փոքր շուտ ժամանակից
Ես պիտի գնամ իբր քնելու,
Հավատա դու ինձ, անկախ իմ կամքից,
Ես քո պատճառով աչք չեմ փակելու:
26.10.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.