039. Չէ… Չես ուշացել…

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Չէ… Չես ուշացել…>

Չէ… Չես ուշացել… Եվ չես ուշանա,

Եթե անգամ իսկ տարիներ անցնեն,

Դու եղել ես միշտ, կաս ու կմնաս…

Իմ աչքերը քեզ միշտ էլ կսպասեն:

Չէ… Չեն ուշացել… Եվ չեն ուշանա

Քո խոսքերը խենթ, որ չլսեցի,

Նրանք կհնչեն կամա, ակամա,

Երբ ամեն մի բան միշտ քեզ հիշեցնի:

Նրանք կսուրան ժամանակներով

Եվ տարածություն կկտրեն երկար,

ՈՒ պատահական կհնչեն մի օր,

Կցրեն մի օր գիշերս խավար:

Չէ որ մոմեր եմ վառել անհամար

Եվ կյանքս խառնել երազներիդ հետ,

Աղոթել եմ ես քո կյանքի համար,

Եվ խոստացել որ կսիրեմ հավետ:

Բայց կորցրել եմ կյանքում քեզ հանկարծ,

Եվ լուսնոտ դարձել գիշերներում խենթ,

Կարոտած սրտով և աչքերով թաց

Քնել, արթնացել քո ծիծաղի հետ:

Այնպես որ, երբեք էլ ուշ չէ այս կյանքում,

Երբեք ոչնչից դու չես ուշանա…

Մինչ անգամ իսկ, թեկուզ երազում`

Ես երազում եմ որ ինձ մոտ դառնաս:

Կարծում եմ որ դու հեռացել ես լուռ,

Որ քեզ նորովի ես փորձեմ գտնել,

Որ նորից վառեմ հոգուդ խորքերում,

Արդեն խելգար սիրո խարույկներ:

Որ քեզ նորովի կարոտեմ կյանքում,

Որ մի ուրիշ կերպ ջերմությունդ զգամ,

Որ փորձեմ գտնել խավար երկնքում,

Քո լույս աչքերը, որ կան ու չկան…

Եվ, որ հավատամ, որ այս խենթ կյանքում

Երազներն էլ են իրական դառնում…

Փոքր ինչ ուշացած, կամ փոքր ինչ հեռվում,

Բայց երբեք նրանք շատ չեն ուշանում…

Ես քեզ չեմ կոչի «ՈՒշացած իմ սեր»,

«Սպասված իմ սեր» ես քեզ կանվանեմ,

Որ մի պահ կորար իմ կյանքից անհետ,

Որ թույլ տվեցիր փոքր ինչ կարոտեմ:

29 մարտի 2011թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.