Ես քեզ չեմ մոռանա…

<ԴՈՒ առաջինն էիր ում հարցրի,-Կթողես ինձ քո կյանքը լինեմ…

Եվ դու առաջինն էիր, ով առանց երկար բարակ մտածելու ասեց <ՀԱ>

Ես էլ կյանքում առաջին անգամ քնելուց առաջ աղոթելու փոխարեն շշնջացի,

որ քեզ կյանքում չեմ մոռանա <ԳԻԺ ջան>…

Ես էջի բոլոր տողերը ՔՈ պատճառով են հյուսվել… ՈՒ շարունակլու են հյուսվել ՔՈ պատճառով… Ես քեզ սիրում եմ

01

Քո աչքերի լուսաբացն եմ ես երազում
Եվ պարուրվել ՝ քո աչքերի այգաբացով,
Աչքերիդ եմ ամբողջ կյաքնում ես նախանձում
Ապրելով լոկ քո աչքերի անդրադարձով։
Գիտեմ, ինչպես կյանքում ինքս եմ տենչում
Աչքերդ այդպես երբեք էլ ինձ չեն նայելու,
Բայցևայնպես, քո աչքերն եմ ես երազում
Եվ ողջ կյանքում քո աչքերն եմ երազելու․․․

02

Միևնույն է ոչոքի հետ քեզ չեմ փոխի
Եթե անգամ ինքդ էլ կյանքում անվերջ փոխվես․․․
Միևնույն է ոչ մի դեպքում քեզ չեմ լքի,
Եթե կյանքում անվերադարձ դու ինձ լքես։
Ու թե երես դարձնես կյանքում դու ինձանից
Թող որ կյաքը քեզ նվիրվի միայն ինձ պես,
Քեզ ատել եմ ես սովորել երեկվանից․․․
Բայց կարոտում եմ այս պահին քեզ խենթի պես․․․

03

Մենք հենց այնպես չենք հանդիպել կյանքում իրար,
Եվ հենց այնպես հարազատներ մենք չենք դարձել,
Մենք հենց այնպես չենք կորցրել, գտել իրար,
Հենց այնպես չենք օտարացել, մտերմացել։
Հենց այնպես չենք մենք աղոթել միմյանց համար,
Միմյանց համար մենք հենց այնպես չենք խենթացել
Չենք էլ կարծել, որ ապրելով միմյանց համար
Պատահաբար մեկ ուրիշինն ենք մենք դարձել․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
<Դէ հիմա տենց ստացվեց գրեցի, բայց հո քեզ չեմ ասելու․․․Ճ․Ճ․Ճ․․․ Չնայած երբ ձեռքս բռնում ես, էս տողերն եմ մտքումս անվերջ կրկնում>

04

Այդ հայացքով երբեք էլ ինձ չնայես…
Այդ աչքերով էլ երբեք չփնտրես ինձ,
Ես չեմ ուզում, որ երբևէ ինձ ատես,
Եվ չեմ տենչում, որ երբևէ սիրես ինձ:
Ես ուզում եմ, որ այս կյանքում գեթ մի պահ
Իմ մատներով քո շուրթերը շոշափել
Եվ շշնջալ քո ականջին մեղմաբար
_Կներես, որ ինչ որտեղ չեմ հասկացել…

05

Քո ծիծաղը իմ աչքերը կուրացրել
Ինձ դարձրել է մարմարակերտ մի արձան,
Արցունքներս աչքերիցս գողացել
Լեզուս կողպել ու ինձ դարձրել է անձայն…
Տուր ինձ կաթիլ այն արցունքը արևոտ
Որ ծիծաղիդ կարոտից եմ գլորել
Գեթ այն պահեմ ափերիս մեջ, սրտիս մոտ
Որ խույս չտամ քո ծիծաղը կարոտել…

06

Խավարի մեջ քո ծիծաղն եմ ամբողջ կյանքում որոնել,
Արի ու տես պատահաբար այն գտել եմ ու գրկել
Սակայն այժմ վախենում եմ ես այն կրկին կորցնել
Ես առանց քո խենթ ծիծաղի անկարող եմ էլ ապրել:
Քո ծիծաղն եմ մատներով ես երազում շոշափում,
Քո ծիծաղի հետքերում ես ապրում եմ ու շնչում,
Քո ծիծաղն է ամեն պահ ինձ ուժ տալիս այս կյանքում,
Քո ծիծաղի համար եմ ես աղոթում ու դողղում…
<ԷԼ մի ծիծաղիր…>

07

Շուտով դու էլ կմոխրանաս,
Դու էլ շուտով կներծծվես,
Կմանրանաս, կմասնատվես
Եվ իմ կյանքից լուռ կանջատվես…
Շուտով դու էլ կհամրանաս,
Դու էլ շուտով կփլուզվես,
Աղոթքներս կմոռանաս
Եվ իմ կյանքից լուռ կփախչես…

<Կլինի մի հատ էլ քո կողքին նստած ծխեմ…>

08

Թանկ է աշխարհում ամեն ամեն բան,
Թանկ է աշխարհում ամեն ամեն ինչ,
Բայց քո խելագար ծիծաղի նման
Ավաղ չեմ գտնում այս կյանքում ոչինչ…
…Մեկ վախենում եմ ես քո ծիծաղից,
Իսկ մեկ էլ հանկարծ նրանով ապրում,
Ինչպես որ մեկ մեկ փախչում եմ քեզնից,
Բայց հաջորդ պահին քեզ եմ որոնում…

<Փաստորեն կարոտում եմ քեզ>

09

Թե Դու այդքան թանկ չլինեիր,
Թե չլինեիր այդքան խենթ,
Գուցե հիմա կողքիս լինեիր,
Ոչ թե չքվեիր Դու անհետ…
Սակայն ոչինչ, եղիր հեռու
Բայց ինձ համար եղիր թանկ,
Քանզի ում էլ գրկես կյանքում
Ինձ ես զգալու սրտիդ տակ…

<Ինձ չմոռանաս գիժ ջաննննննննննննննն…>

10

Այսօր դու չկայիր…
Եվ մի պահ կարծես
Օրը սկսվել ու չէր վերջանում,
Իսկ եթե հանկարծ
Պատահաբար գայիր
Կկորցնեի ես ինձ այդ խենթ ներկայում…
Լավ է, որ չկայիր,
Հանգիստ էր հոգիս,
Միայն կարոտի գույնն էի ես վրձնում,
Բայց… Եթե հանկարծ
Հայտնվեիր կողքիս
Ես լուռ կծորայի կյանքիդ երանգում…

<Դրա համար քեզ չզանգեցի այ գիժժժժժժժժժժ ջանննննննննն, մեկ ա մի հինգ օրից տենալու եմ քեզզզզզզզզզզզզզզ>

11

<Պասի էս էլ գրեմ նոր քնեմ էլի, մեկ ա չես կարթում…>

Իսկ Դու գիտես թե օրվա մեջ
Քանի վայրկյան, քանի րոպե
Եվ քանի ժամ եմ քեզ հիշում,
Մտաբերում և խենթանում,
Քամուն տալիս, քամուն տրվում…
Չէ… Չփորձես… Քանզի այնպես
Ինչպես ես եմ ջանում, փորձում
Ներկայությունդ կշռել
Գուցե կյանքում Դու ինքդ քեզ,
Այդպես ծանր, ոչ մի անգամ
Չես կշռել, ու… Կշռվել…

<Միշտ ըտէնց ծանր մնաս գիժսսսսսսսսսսսս>

12

Ես չեմ ուզենա, որ քո աչքերից
Մի կաթիլ արցունք անգամ գլորվի,
Եվ չեմ ցանկան, որ քո խենթ հոգին
Այս խելառ կյանքում մի պահ մոլորվի:

Իսկ, եթե երբեմն էլ ես քեզ ատում եմ,
Ատում եմ միայն այն բանի համար,
Որ քո խենթ աչքերն անզուսպ կարոտում եմ…
Որ ապրում եմ լոկ աչքերիդ համար…

<Դէ գնա ու մտածի, որ քեզնից գիժ էլ կա…>

13

Կարոտում եմ քո մատների ջերմությունը մոլեգին,
Որ նման է կատաղած ալիքներին օվկանի,
Որ փրփրած, որ անզուսպ, որ կատաղած բայց նրբին,
Իմ մարմինն են լուռ շոյել կեսգիշերին մոլեգին…
Երբ անձրևը անխնա մթնոլորտն էր հոշոտում,
Քո մատները խենթի պես իմ մարմինն էին պինդ գրկել,
Եվ փորձում էին հասկանալ կեսգիշերվա քաոսում
-Կորցրել են, թե՝ արդյոք, ինչ որ նոր բան են գտել…

14

Ուզում եմ ասե,լ որ սիրում եմ քեզ…
Որ սիրում եմ քեզ անզուսպ անսահման,
Բայց վախենում եմ, որ ինձ չլսես
Եվ խոսքերը իմ մարեն, մոխրանան:

Ուզում եմ ասել,-Կարոտում եմ քեզ…
Կարոտում անխիղճ, կարոտում անձայն,
Բայց վախենում եմ, որ ինձ չգտնես
Եվ կարոտը իմ մոխրանա այդժամ:

Ուզում եմ ասել,-Չեմ ճանաչում քեզ…
Բայց հարազատ ես ինձ դու դարձել այնքան
Որ քո աչքերն եմ տենչում խենթի պես
Որ քեզ եմ սիրում աշխարհում համայն:

9 комментариев

9 ответов на “Ես քեզ չեմ մոռանա…

  1. ……………………………………………………………………………….
    Erb du hankarc menakutyun zgas …
    Ev im shnchin karot du mnas …
    Aynjam ete qez mexavor zgas …
    Arcunqit sarnutyun@ gnahatel imanas …
    Miguce mi or haskanas u zgas …
    Nman sarnutyan Ham@ INC CHTAS …

    Սիրիր ինչպես ես եմ քեզ Սիրում Ջաանս…

  2. Te im Xent hogin noric u noric cankana jpta … u krkin uzi Qo Sirt@ Anhuys … Du noric Hankarc chmerjes.nran,,,vor karces…karces kaxvac lini mi anhuys telic … Cerqit nor srac Danki pochov Du hankarc noric chdipes mi anhuys teli … Che vor mi or hankarc, kbacvi mi dur ur kangnac klini mi Ansirt Peri, um Cerqin el klini nor srac danak ….)))..>… Du miayn Aynjam Khaskanas ev inc … et inch e zgum mard vor kaxvac e linum mi Anhuys Telic … /\/\/\__/\/\__ … P.S…….A.D..

    Sirum em Qez…. ankax amen inchic ….

  3. Իմ բարի, անկեղծ, իմ հավատարիմ անբաժան ընկեր, թանկագին Մուսա,խնդրում եմ մնա… էլ մի հեռանա…Շատ եմ կարոտում, երբ չկաս կողքիս, տխրում է հոգիս, առանց քեզ ասես լինեմ խենթ ծովակ, որ փոթորկվում է զարնվում ժայռերին, ցավից փրփրում ու հետ գալարվում սավանի նման փռվում է ափին եվ սպասում է քո վերադարձին…Հեղ. Էմմա Գրիգորյան

  4. Im mtqerum nkarum em Eraz,vortex ev ka Ser,ev Du kas,,, Arcunqi het mexm,nkarum em Srter,iraric bajan,bayc Sirov lcvac,… Karot em nkarum`vonc es indz parvum,vonc en Shurterd Shurteris dipchum,u es akamaic achqers pakum u Qo xent patkern em taqcnum.irakanum chkaroxaca qez motik linem,bayc voch voq chi karox xangarel erazum qez het linem, u mer erazac ser@ mtovi kyanqi kochem ))))

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.