03. Ամեն ինչ դեռ կորած չէ

«Ամեն ինչ դեռ կորած չէ»

ՄԱՍ 1

«Թույլ տուր սիրեմ քեզ»

«Любовь коротка, но память о ней длится долго»
Пабло Неруда

… Եվ ինչ էլ որ պատահի, հիշիր,

Որ երազելը սահմաններ չունի,

Եվ սահմաններ չունի ՍԻՐԵԼԸ կարծեմ…

Ու այս խելագար ու խենթ աշխարհում

Ես երազում եմ սիրեմ ու սիրվեմ…

* * *

    Ամեն դեպքում կյանքը գեղեցիկ է: Եվ որքան էլ որ դժվար լինի այն, մեծ է ու հաճելի ապրելու ցանկությունը:

    Մարդիկ միաժամանակ զորավոր են և անզոր, երջանիկ ու դժբախտ: Նայած թե երբ ինչպիսին են ցանկանում լինել: Չէ ծիծաղելու թող չթվա, քանզի իրականում հենց այդպես է որ կա:

    Եթե այս պահին քեզ դժբախտ ես համարում, կամ ինչ որ բան այն չէ, մի խուսափիր, մի պահ փակիր աչքերդ ու… Պարզ կտեսնես թե որքան հնարավորություն ունես երջանիկ դառնալու, թե որքան մարդկանցով ես շրջապատված, որոնք պատրաստ են քեզ երջանկություն պարգևել և թե էլ ինչքան բաներ կան որոնցում կարող ես գտնել քո երջանկությունը, բայց… Չես նկատում… Ուղակի չես ցանկանում և ուրիշ ոչինչ: Չէ, ցանկություններդ չեն մահացել, այլ ընկել են մեկ ուրիշի, կամ մի ուրիշի ետևից: Չնայած այդքան էլ տարբերություն չկա ում կամ ինչի հետևից են ընկել: Կարևորը քեզ հետ չեն ու քոնը չեն:

* * *

     Շատերի հետ է պատահում, որ ինչ որ մեկը, կամ ինչ որ բան սկսում է խանգարել ապրել: Եվ այդ ժամանակ կյանքի իմաստը դանդաղորեն սկսում է մարել: Սեփական «ԵՍ»-ը փոխվում մեկ ուրիշի «ՆԱ»-ի: Մոռանում ես քեզ ու քոնը: Եվ չապրելու ցանկությունը կամաց կամաց սկսում է գլուխ բարձրացնել:

      Եթե թույլ ես լինում, և չես կարողանում ապրելու մի նոր իմաստ գտնել, տանուլ ես տալիս ու մահվան գերին դառնում, իսկ լավագույն դեպքում` անիմաստ ժամանակ չափող մի սարք-մարդուկ արարածի վերածվում, հետն էլ շուրջբոլորդ վերածելով անգույն, աներանգ ապրելակերպի:

    ՈՒղղակի մի բան չեմ կարող հաստատ ասել… Ավելի լավ է որ շարունակում ես ապրել, թե լավ կլիներ միանգամից վերցնել ու դեն նետել ունեցած և չունեցած ամեն բան:

* * *

    Նա… կամ ամեն ինչ: Իսկ գուցե հենց նա ամեն ինչ է: Չգիտեմ… Երբեմն տատանվում եմ: Կարող է արդյոք ինչ որ մեկն ամեն ինչ լինել:

    Երբեմն կարող է, իսկ երբեմն էլ` ոչ: Երեևի նայած թե երբ…

* * *

    Հուսահատության գիրկը շատ եմ ընկել, բայց և շատ անգամ ազատվել նրա ճիրաններից:

    Իմ կարծիքով մարդը պիտի արտասվել կարողանա, որպեսզի կարողանա գնահատել երջանկության իրական գինը, և հակառակը, ուրախության պահին պիտի պատրաստ լինի պատշաճորեն դիմավորելու և համակերպվելու դժբախտությանը:

    Իսկ հոգեկան վերելքներն ու վայրէջքներն ուղղակի անհրաժեշտ են մարդուն և նրա հոգուն` կյանքի այս կամ այն իրադրությանը պատրաստելու համար:

* * *

    Հեշտ չէ սիրել մեկին, լինել նրա կողքին և թաքցնել… Կամ էլ ցույց չտալ: Երբեմն թաքցնելու համար ոչ թե մեկ, այլ հազարավոր պատճառներ կարող ես ունենալ, որոնք միայն քեզ ու Աստծուն են հայտնի:

* * *

    Հուսով եմ, երբ իմանաս որ սիրում եմ քեզ, ինձ կհասկանաս: Չնայած գիտեմ, որ կյանքում շատ քչերն են հասկանում, և այն էլ շատ քչերին:

* * *

    Իմ կարծիքով իրականում այն գոյություն չունի: Մենք ինքներս ենք այն հորինում ու կապում մեզ շրջապատող հազարավոր մարդկանցից այն մեկի ու միակի հետ, ում հետ այն դառնում է ամբողջական: Եվ այդ ամբողջականությունն էլ անվանում ենք… ՍԵՐ:

* * *

    Այն մարդիկ ում կյանքն ամեն պահ երջանկությամբ հագեցած է լինում, շատ հաճախ կորցնում են կատարելության հասնելու ձգտումը, իսկ նրանք որոնց մոտ մակընթացություններ են լինում, խորտակվելու պահին նորից թափ է առնում կատարելության հասնելու ձգտումը:

* * *

 Երբեմն դժգոհում եմ ճակատագրից` մակընթացությունների համար: Երբեմն էլ… Շնորհակալ լինում այս կամ այն պատճառով ինձ կատարյալը չպարգևելու համար:

   Իսկ գիտես ինչու… Այդ դեպքում դու չէիր լինի: Ճիշտ է, գուցե տարիներ հետո ափսոսամ, որ դու եղել ես իմ կյանքում, բայց հիմա ամեն ինչ կտամ` քեզ ինձ մոտ պահելու համար:

* * *

    Գիտես, անգամ համաձայն եմ որ կողքիդ ուրիշը մեկը լինի, միայն ես քեզանից հեռու չլինեմ, հասկանում ես: Քանզի, երբ հեռանում եմ քեզանից, անկարող եմ դառնում և անզոր, անգամ հանգիստ շնչել-արտաշնչելու հարցում:

* * *

    Երբեք ոչ մի բանից չեմ վախեցել: Ուժեղ եմ եղել, անսանձելի ու թևավոր: Անհասանելի ոչինչ չի եղել ինձ համար կյանքում: Անհաղթահարելի ոչնչի չեմ հանդիպել: Տարել եմ ամեն ինչ և ամեն ինչում հաղթել:

    Սակայն, երբ հանդիպեցի քեզ, զգացի որ թույլ եմ, բայց ոչ ամբողջովին, այլ` ՔՈ ու ՔԵԶ վերաբերվող հարցերում:

* * *

    Ոչինչ կյանքում ինձ այդքան չի հուզել, որքան որ քո աչքերը` երբ դու տխուր ես: Ոչինչ կյանքում ինձ այդքան չի գերել, որքան որ քո խոհրդավոր հոգին: Եվ ոչինչ կյանքում ինձ այդքան երջանկություն չի պարգևել, որքան որ քո ծիծաղը:

    Ես կարող եմ շարունակել անվերջ… Բայց այսքանն էլ արդեն ամեն ինչ ասում է:

* * *

    Ես քեզ ոչ թե սիրում եմ, այլ ապրում քեզանով…

 * * *

    Քեզ սիրելն ու քեզանով ապրելը միմյանցից բավական տարբերվում են:

    Ես պատրաստ եմ քեզ չսիրել, բայց քեզանով չապրել, անկարող եմ:

 * * *

    Դու ամեն ինչ ես: Կամ, ավելի ճիշտ… Ես քո մեջ տեսնում եմ այն ամենը  ինչն անհրաժեշտ է ինձ ու հարկավոր ապրելու համար:

* * *

    Այդ «ամեն ինչը» ասում են , որ կարող եմ գտնել մեկ ուրիշի մեջ, կամ մի ուրշ բանում, սակայն այս պահին ես այդպես եմ ցանկանում: Քո աչքերում տեսնել իմ երջանկությունը և քեզանով լցնել դատարկությունս:

     Գուցե հետո ամեն ինչ փոխվի և ամեն բան այլ կերպ ընդանա: Բայց ես երբեք չեմ ափսոսա քեզանով ապրելուս համար:

* * *

    Մարդն այնպիսի արարած է, որ երբեմն կարիք է ունենում մեկ ուրիշի հոգու և մարմնի ջերմության: Եվ կյանքի ընթացքում, վաղ թե` ուշ, շատերն հաստատ գտնում են ինչ որ մեկին, կամ ինչ որ մի բան, որի օգնությամբ էլ կարողանում են բավարարել մարմնի ու հոգու ջերմության կարիքը:

    Իսկ նրանք, ովքեր մինչև կյանքի վերջ այդպես էլ ոչ մեկին չեն գտնում, ուրեմն կուրացել են և անզգայացել, կորցրել են կատարելության հասնելու և երջանիկ ապրելու ձգտումը:

    Սակայն նրանք էլ գուցե երջանիկ են` երջանկության ետևից չնկնելով հանդերձ:

* * *

    Ոչ ոք գուցե չհավատա, բայց այս պահին նրա համար պատրաստ եմ ամեն ինչի: Նրա երջանկության համար պատրաստ եմ զոհաբերել սեփական երջանկությունս: Կամ էլ վաճառելով սեփական երջանկությունս` ամեն կերպ նրա համար երջանկություն փնտրել: Հանկարծ չմտածեք խենթ եմ: Քանզի բոլորի հետ էլ պատահել ու պատահելու է: Առանց երջանկությունդ կորցնելու ցանկության երբեք իրական երջանկության գինը չես կարող պատկերացնել…

* * *

    Գիտեմ, որ կյանքում ոչ մի արարք արժանապատվորեն`մինչև վերջին կաթիլը չի գնահատվում, և շատ քիչ է պատահում, որ վերաբերմունքը լինում է փոխադարձ: Սակայն նրա հարցում ես թքած ունեմ բոլոր տեսակ գնահատականների ու վերաբերմունքի վրա:

* * *

    Որոշ մարդկանց հետ շբվում ենք նրանց շատ նվիրելու, սակայն քիչ վերցնելու համար: Ոմանց էլ` քիչ նվիրում, բայց փոխարենը շատ ենք ուզում վերցնել:

    Ոմանց հետ շբվում ենք միայն վերցնելու համար, քանզի անկարող ենք նվիրել, որովհետեև այն ինչ այսօր ունենք կամ այն ինչ այսօր կարող ենք նվիրել, նրանք վաղուց են այդ ձեռք բերել, կամ էլ դրա կարիքն ամենևին էլ չունեն:

    Իսկ ոմանց հետ էլ ուզում ենք շբվել միայն ու միայն նվիրելու և շնորհելու համար:

* * *

     Ժամանակի ընթացքում մարդու հոգու խորքում սկսկում է տարօրինակ ինչ որ ուժ գոյանալ: Եթե ինչ որ տեղ, ինչ որ բան այն չես արել, այդ գոյացությունը վերածվում է բացասականի և սկսում վնասել քեզ ու քո շրջապատին:

* * *

    Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ նվիրում եմ ու փոխարենը ոչինչ չեմ վերցնում: Մեկ ուրիշն էլ երջանիկ է զգում` վերցնելով ու փոխարենը ոչինչ չնվիրելով:

    Դա բնական է: Քանզի տարբեր մարդիկ տարբեր երեևույթներում են տեսնում իրենց երջանկությունը:

* * *

Տարբեր մարդիկ «կարելի» ու «չի կարելի»  որոշումները կարող են իրականացնել հիմնվելով տարբեր օրենքների վրա: Եվ հիմնականում այդ օրենքները ձևավորվում են Աստված գիտի թե ինչերի հիման վրա: չէ ես գիտեմ թե ինչերի հիման վրա: Բայց դա արդեն իմ խնդիրը չէ ասելու ինչ որ մեկին: Թող ամեն մեկն ինքը փորձի հասկանալ ու ատկերացնել:

    Այն ինչ քեզ համար կարելի է, գուցե մեկ ուրիշի համար չի կարելի: եվ հաառակը` այն ինչ քեզ մոտ անկարելիների շարքին է դասվում, գուցե մեկ ուրիշն այն ընդունի սիրով:

* * *

    Այդ պատճառով էլ հարկ չեմ համարում ուրիշներին դատել, քանզի ես որոշումներ կայացնում եմ իմ գիտակցականին համապատասխան օրենքների և ինձ համար կարելի ու չի կարելի հասկացությունների հիման վրա, իսկ մեկ ուրշն իրեն համապատասխան ու հարմար:

* * *

    Առավել ևս խուսափում եմ կշռադատել ինչ որ մեկի արարքը, քանզի որքան էլ որ տեսանելի լինի այն, միևնույն է բազմաթիվ դրդապատճառներ կարող են լինել այդ արարքի համար, որոնցից միայն մի քանիսը գուցե տեսանելի լինի: Էլ չեմ ասում այն բազմաթիվ գաղտնիքները, որ ես և դու, և բոլորն էլ ունեն:

    Իսկ նրանք ովքեր բացառեն ու բացահայտ կհայտարարեն, որ գաղտնիքներ չունեն, որ թափանցիկ են ևջրի պես զուլալ, ուրեմն խաբում են, կամ խուսափում, կամ էլ ուղակի չափից դուրս անհետաքրքիր են:

* * *

    Ինձ համար, և կարծում եմ ինչպես շատերի համար, իրական աշխարհից բացի գոյություն ունի մտացածինը: Նրա տեղը ոչ մեկին ցույց չեմ տա: Բայց, եթե հարկ լինի, սիրով մեկ ուրիշին էլ կոգնեմ նման մի աշխարհ կառուցել իրեն համար:

    Սակայն խոսքը ՆՐԱՆ չի վերաբերվում: Ես իմ աշխարհն առանց ափսոսանքի կնվիրեմ ՆՐԱՆ, միայն… Եթե ցանկանա, կամ ել վատագույն դեպքում չբացառի:

* * *

    Հենց սկզբից էլ գիտեի, որ ինձ հույսով սպասելուց բացի ոչինչ չի մնալու: Սակայն հավատում էի նաև, որ կարող է պատահի անսպասելին ու անհավանականը:

    Ես հեքիաթների չեմ հավատում, բայց հրաշքների սպասում եմ խենթի պես: Ասում են նպատակներն ընդունակ են հրաշքներ գործելու:

   Հրաշքն ինձ համար իրականություն է, իսկ իրականությունը հրաշքի պես մի բան: Ամեն ջանք թափում եմ իրականությունը հրաշքի, և հրաշքն  իրականության վերածելու համար:

     Երբ իրականությանը թեթև ես նայում, այնպես` ինչպես պատահական վրա հասած հրաշքին, կյանքն այդքան էլ դժվար չի թվում: Իսկ, երբ հրաշքն իրականության ես փորձում վերածել, ապրելն ավելի հետաքրքիր է դառնում:

* * *

    Կյանքում միշտ ինձ ձգել են անիրական թվացող և խորհրդավոր երեևույթները: Իմ կարծիքով նրանցում մի մեծ աշխարհ երջանկություն կա թաքնված: Շատերը գուցե այլ կերպ մտածեն ու հեռու մնան նման երևույթներից, սակայն ես ամբողջ կյանքում ընկել եմ նրանց ետևից: Իսկ թե որքանով և ինչպիսի երջանկություն եմ գտել, դա արդեն իմ գործն է, քանզի այն ինչ ես եմ նկատում գուցե մեկ ուրիշի աչքերին անտեսանելի լինի:

* * *

    Կյանքս խենթութոյւններով ու խորհրդավորություններով եմ հետաքրքիր տեսնում ու դարձնում: Դրա համար էլ ուզում եմ սիրել քեզ, կարոտել ու խենթանալ քեզանով:

* * *

Էլի եմ կրկնում, գուցե ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվի… Բայց ԴՈՒ հաստատ մի փոքրիկ պատմություն կդառնաս, և ես քեզանով կներկեմ իմ կյանքի պատմության բազմաթիվ էջեր: ՈՒ երբ տխուր լինեմ, կթերթեմ նրանք և կջերմանամ, ինչպես ամեն անգամ քեզ հանդիպելուց էի ջերմանում:

* * *

    Գիտես, պարտադիր էլ չի, որ ուրիշներին էլ ՔՈ մեջ տեսնեն այն, ինչ ես եմ նկատում և այնքան զգուշորեն վերցնում քեզանից, որ ինքդ էլ գուցե չնկատես ու չհասկանաս:

* * *

    Փորձեք դրական վերաբերվել ցանկացած բացասականի և նրանցում էլ տեսնել դրականը, որը մեկ ուրիշ տեսանկյունից տեսանելի է և ըմբռնելի, իսկ ձեր տեսանկյունից ոչ:

* * *

    Մի փորձեք ուրիշներին ստիպել նաել ու տեսնել այնպես, ինչպես դուք եք կարողանում նաել ու տեսնել: Չէ որ նույն հավանականությամբ կարող են նաև ձեզ ստիպել: Իսկ դա ձեզ հաճելի կլինի, թե` ոչ, ինձ թվում է պարզ է:

* * *

    Փնտրեք ձեր պեսներին: Գտեք ու շրջապատվեք նրանցով: Բայց երբեք ուրիշներին մի փորձեք ձեր պես դարձնել: Կառուցեք ձեր հոգուն հարազատ դղյակը և այդ դղյակում ապրեք երջանիկ, թեկուզ շատ քչերով շրջապատված:

* * *

    Իմ կարծիքով հիանալի է, որ ամենատարբեր բաներում են մարդիկ իրենց երջանկությունը տեսնում: Եթե միայն մի բանում լիներ, բոլորը կձգտեին դրան: Մարդիկ կդառնաին միատիպ ու միանման, իսկ կյանքը միագույն ու միապաղաղ:

* * *

    Լավ է, որ այսօր իմ երջանկությունը, կամ այն ինչում ես տեսնում եմ իմ երջանկությունը, գուցե քեզ համար արժեք չներկայացնի: Քանզի հակառակ դեպքում այն կնվիրեի քեզ և դու էլ չէիր ձգտի երջանկության: Իսկ այսօր, կյանքի իմաստը, կատարելության հասնելուց բացի նաև երջանիկ լինելու մեջ է ամփոփված::

* * *

   Եթե ինչ որ տեղ պարտվել ես, կամ ինչ որ բան այնպես չի ստացվել ու կորցրել ես երջանկություն գտնելու հույսդ, հենց այդ վայրկյանին թող ամեն ինչ ու վազիր երջանկություն գտնելու, քանզի հենց այդ ժամանակ է, որ երջանկություն գտնելու հնարավորություններդ մեծանում են: Իսկ եթե չշտապես աննկատ և կամաց կամաց կկորնես ամեն ինչ: Իսկ ամեն ինչ ասված տակ, ով գիտի թե յուրաքանչյուրս ինչ ենք հասկանում և ընկալում:

* * *

    Սակայն մի կողմից էլ լավ է, որ աշխարհում ոչ բոլորն են երջանիկ և ոչ միշտ են երջանիկ: Այլապես կարոտը կկորցներ իր իմաստն ու կչքվեր աշխարհիս երեսից:

* * *

    Իսկ կարոտն իրականում օգնում է արժևորել կորցրածդ, գնահատել այն, ինչ մինչ այդ քեզ շատ մոտ էր և շատ հաճախ էլ աննկատ քո կողմից:

 * * *

    Երբ կարոտում եմ քեզ, հասկանում եմ թե որքան թանկ ես ու հարկավոր: Եվ դա ավելի է մեծացնում քեզ տեսնելու և մոտ լինելու ցանկությունը: Ես համաձայն եմ քեզ երբեմն կարոտել, բայց նորից տեսնելու ակընկալիքով:

* * *

    Կամա, թե` ակամա, ես քեզանով լցրել եմ իմ կյանքը: Իսկ հիմա նստել եմ ու վախից դողղացնում եմ` կորել ես հավերժ, թե ժամանակավոր: Աստված գիտի թե որքան եմ պատրաստ վճարել այս հարցի պատասխանն իմանալու համար: Քանզի հաստատ գիտեմ, որ օրերից մի օր խենթանալու եմ այն մեծ տեղի դատարկությունից, որ այժմ իմ կյանքում պտկանում է քեզ:

* * *

    Ներիր Տեր Աստված, բայց այս պահին այլ կերպ չեմ կարող:

* * *

    Ես իմ ձեռքով եմ բացել հոգուս ու սրտիս փակ դարպասներն ու սիրով քեզ ներս հրավիրել: Դրա համար էլ կյանքում քեզ երբեք չեմ մեղադրի ու չեմ չարանա քո հանդեպ: Քաջ գիտակցելով, որ ինձ մոտ լինելդ դա`իմ ցանկությունն է, իսկ քո ցանկությունը գուցե մի ուրիշին մոտ լինելը լինի, կամ մեկ ուրիշին քեզ շատ մոտ պահելը:

* * *

    Ամեն դեպքում ես միշտ էլ կարող եմ քեզ հեռվից հեռու տեսնել և զգալ, խոսել քեզ հետ և մտածել քո մասին: Ես համոզված եմ, որ ինչ որ տեղ, երազներում կամ քո ենթագիտական աշխարհում այս մասին կիմանաս ու կզգաս:

* * *

    Կար մի ժամանակ, որ ափսոսում էի շատ ու շատ բաների համար: Իսկ հիմա միայն մի բանի համար եմ ափսոսում, որ դու չես տեսել ու չես տեսնի այն արցունքները, որոնք քեզ համար են հոսել ու կհոսեն:

* * *

    Գիտեմ, որ վաղը կարթնանամ քնից ու դու էլ չես լինի, իսկ դա լավ է, թե` վատ չգիտեմ: Եվ գուցե ամբողջ կյանքում էլ չհասկանամ, դա լավ էր, որ դու կաիր, թե` ավելի լավ կլիներ, որ չլինեիր:

    Սակայն մի բան կարող եմ հաստատ ասել… Ես երջանիկ չէի, երբ դու կաիր իմ կյանքում, առավել ևս երջանիկ չեմ լինի, երբ դու չլինես:

* * *

    Ես ինձ մասամբ էի երջանիկ զգում, երբ դու կողքիս էիր: Սակայն համեմատելով շատերի հետ, ովքեր ամբողջ կյանքում երջանկությունն այդպես էլ չեն համտեսում, ինձ էլ ավելի երջանիկ էի զգում…

    Ամեն դեպքում շնորհակալություն քեզ և բարի ճանապարհ…

    Իսկ բոլոր դեպքերի համար… Քեզ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ եմ ցանկանում:

* * *

    Քո մնաս բարովի վրա ես թքաց ունեմ, ինչպես մինչև այսօր թքած եմ ունեցել ամեն տեսակ փոխադարձի վրա:

    Կարևորն այն չէ, դու ինձ սիրում ես թե ոչ: Կարևորն այն է, որ ես եմ քեզ սիրում և սիրելու եմ ամբողջ կյանքում:

* * *

Թույ տուր մի քիչ էլ նայեմ աչքերիդ,

Թույ տուր մի քիչ էլ մնա ես քեզ մոտ,

Թույ տուր մի փոքր հպվեմ շուրթերիդ,

Որ հեռանալուդ չնայեմ ցավոտ:

Թույլ տուր մի փոքր հիշեմ քեզանից,

Թույլ տուր մի փոքր ապրեմ քեզանով,

Որ չնեղանամ այս խելառ կյանքից,

Որ անդարձ մի օր բերեց ինձ քեզ մոտ…

ՄԱՍ 2

«Թույլ տուր հիշեմ  քեզ»

“ Ապրել առանց սիրելու անհնար է, քանզի սերն է ոչնչացնում մահը:

Երբ դադարում ես սիրել, հոգիդ ու մարմինդ ինչ որ մեկին նվիրելու փոխարեն`

մահվան և մղձավանջի գերին ես դարձնում…”

* * *

    Ամբողջ գիշեր քնել չկարողացա: Դիտմամբ աչքերս չէի փակում: Մտածում էի չքնել, որ գիշերը չանցնի:

    Չէ որ դու վաղը պիտի գնայիր: Իսկ,  եթե գիշերը չանցնի, վաղը չի գա հաստատ: Ես համաձայն էի անգամ այդ գիշերվա հավերժ մնալուն: Թող հավերժ մթություն տիրեր աշխարհում, միայն թե դու չհեռանայիր:

    Չգիտեմ էլ Սատանան է քեզ ուղղարկել, որ փրկես ինձ, թե` Աստված, որ ինձ օգնես: Ամեն դեպքում այնքան էի տարվել քո գնալ-չգնալով, որ չէի էլ ըմբռնում, եթե գիշերը վրա է հասել ուրեմն արդեն վաղվա օրը եկել է և էլ իմաստ չուներ ձգելու այն:

* * *

    Վերջապես քունը լափեց ինձ:

    ՈՒ չնայած ամեն տեսակ լավ ու վատ բաների, մինչև կյանքիս վերջ կմեղադրեմ ինձ այդ գիշերը քնելուս համար: Չէ որ, եթե չքնեի, գիշերը չէր երջանա ու նրան չէր հաջորդի ցերեկը:

    Ամեն դեքպում քեզանից հետո ես կամա թե ակամա չքնելու կարողություն ձեռք բերեցի: Գիշերը ցերեկվա պես լուսավոր դարձավ, իսկ, եթե ավելի անկեղծ լինեմ ցերեկս խավարի վերածեցիր քո հեռանալով:

* * *

    Ներիր, որ անկարող եղա:

    Ներիր, որ քո աչքերին հանդիպելուց ես այրվեցի ու մոխրացա, և ճակատագրի քամին մոխիրս այնպես ցիրուցան արեց, որ ամբողջ կյանքում ես անկարող կլինեմ այն իրար վրա հավաքել ու իմ փոխարեն մի փոքրիկ «ԵՍ» հունցել և մխիթարվել դրանով:

* * *

    Դու մեղավոր չես…

    Ամեն ինչում էությունս է մեղավոր: Եթե իմանայի, որ ամեն ինչ այսպես է լինելու, զգույշ կլինեյի:

    Էությունն ավելի վաղ է ձևավորվում: Իսկ մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում դաստիարակությանը, քան` էությանը:

* * *

     Տարիների ընթացքում ձևավորված զգացմունքայնությունս, որն ինձ թվում էր թե պիտի բարձր դասի ինձ շատերից, մի քանի ժամվա ընթացքում, երբ հանդիպեցի քեզ, ձեռքիցս խլեց ամեն ինչ: Եվ ես մնացի առանց ոչնչի:

* * *

    Թույլ չեմ, բայց քեզ չափից շատ թույատրեցի: Իսկ ավելի ճիշտ ԴՈՒ ոչինչ չարեցիր: Ես իմ կամքով քեզ տեղավորեցի մարմնիս ու հոգուս մեջ: Դրա համար երբեք չեմ ափսոսա, բայց միշտ կտառապեմ…

* * *

     Արդեն լուսացել էր: Այս անգամ էլ վախենում էի աչքերս բացել: Ամեն օր, երբ աչքերս բացում էի, մտածում էի թե երբ եմ քեզ տեսնելու:

    Օրս ոչ թե աչքերս բացելուց էր սկսվում, այլ այն պահից երբ աչքերս գտնում էին քեզ: Դու երբեք չես պատկերացնի այն ուրախությունը, որով աչքերս էին պարուրվում քեզ հանդիպելուց:

    Հետո աչքերիս ուրախությունը փոխանցվում էր ինձ` մարմնիս ու հոգուս խորքերը կարծես թափանցում արյան հետ: Եվ հենց այդ ժամանակ էլ ես հասկանում էի, որ օրս արդեն սկսված է:

* * *

    Էլ կարիք չկա գրելու, թե նչպես է օրս սկսելու երբ դու հեռու լինես: Միայն մի բան կնշեմ, որ, ճիշտ է ժամանակը երբեք չի կանգնում, սակայն կյանքն այնքան է իմաստազրկվում, որ օրը երկարում է դարերի պես:

* * *

    Կողքս դրված ժամացույցի սլաքները առաջ էին սլանում, իսկ ես կանգնած մնացել էի կյանքի ճանապարհի այննույն կանգառում, որտեղ պոկվեցի կյանքի ընթաքից, երբ իմացա որ դու գնալու ես:

* * *

    Բաժանման խավարի ու մենակության ցրտի դեմ ես միայն մի մոմ ունեի… Դու դեռ ինձ հաջողություն չէիր մաղթել…

    Գիտեի գալու էիր…

    Սպասում էի…

    Երջանկության այդքան չեմ սպասել, որքան քեզ…

    Շատ եմ երազել, որ ձեռքերս դիպչեն ձեռքերիդ: Որ մատներս խաղան մատներիդ հետ: Որ զգամ քո մարմնի ջերմությունը:

    Գիտես թե որքան եմ դուրս եկել փողոց ու սառել ձմռան ցրտից: Անզգայացել եմ ու… Բայց չեմ փայտացել: Քանզի հենց այդ ժամանակ խենթի պես պատկերացրել եմ, թե ինչպես եմ տաքանում քո մարմնի երմությամբ: Ինչպես են ափերիս մեջ տեղավորվում քո ձեռքերը:

* * *

    Միշտ չէ, որ դու ինձ մոտ ես եղել: Սակայն շատ ավելի շատ ես եղել եմ քեզ մոտ: Դու ինձ տեսնել չէիր կարող: Դու ինձ միայ կարող էիր զգալ: Ձմռանը հաճախ դուրս եմ եկել տանից և վազելով, շնչակտուր հասել քո բնակարանի մոտ: Ներս չեմ մտել: Արիությունս մինչև այդքան էր բավարարում: Նայել եմ քո տան պատուհաններին, ջերմացել նրանցից այն կողմ վառվող լույսով:

    ՈՒրախացել երբեմն երևացող ստվերների հետ` մտածելով, որ այն քոնն է: Իսկ երբեմն էլ շատ ուշ` կեսգիշերին, երբ անքնությունից և դատարկությունից հասկացել եմ որ դու պակասում ես իմ կյանքում, վազել, հասել եմ պատուհանիդ մոտ, նայել պատուհանիցդ այն կողմ տիրող մթությանը և երազել քո մասին:

    Երկու դեպքում էլ արդեն ծանրացող կոպերս ինձ հուշել են վերադառնալ տուն: Ես քեզ միշտ էլ շշնջացել եմ « Բարի գիշեր, սիրում եմ քեզ» ու… Հեռացել:

* * *

    Ինչ փոխվեց քեզ հանդիպելու օրվանից: ՈՒղղակի գագաթնակետին հասած չապրելու ցանկությունս ջարդուփշուր եղավ: Քո մի հայացքով գրողի ծոցն ուղղարկեցիր այն և սկիզբ դրեցիր մի նոր պատմության, որն հետագայում միայն բովանդակությամբ տարբերվեց իրենից առաջվանից, սակայն իմաստով գրեթե նույնը մնաց:

    Ու չնայած այս ամենի այդ պատմությունն այնքան ուժեղ էր ժամանակին, որ չէր թողնում քեզանից բացի ուրիշ ինչ որ բանի մասին մտածել:

* * *

    Քո աչքերի…

    Քո ծիծաղի…

    Քո թախծի և տխրության…

    Քո էության ու գիտակցության…

    Ահա թե ինչի վերածվեցի ես: Ահա թե ինչ հետ փոխեցի իմ մարմինն ու էությունը:

    Ճիշտ է ես կամաց կամաց խորտակվում էի, բայց փոխարենը գտնում ու ճանաչում էի քեզ:

* * *

     Հասկացա, որ քո պեսները քիչ են: Իսկ հետագայում էլ համոզվեցի, որ անհասանելի:

    ԴՈՒ ինձ նման չես, պարզ ես, հասարակ ու հասկանալի: Բայց դու առավել ես ինձանից, քանի որ կարողանում ես ուրիշներին հարկ եղածից ավելի մոտ չթողնել, որ հետագայում ինձ նմանի չվերածվես:

* * *

     Մինչ քեզ հանդիպելը, ես էլ էի քեզ պես կարծում: Բայց քեզ հանդիպելուց հետո ամեն ինչ փոխվեց ու ամեն բան այլ կերպ եղավ:

    Դու էլ, եթե ինձ նմանի հանդիպես, ով կամա թե ակամա կտիրենա քո ամեն ինչին, հաստատ կփոխվես ու կվերածվես ինձ նմանի:

* * *

    Միայն հեռախոսազանգը կարողացավ ինձ պոկել անկողնուց: Դու էիր զանգում: Ես երջանիկ էի…

    — Բարի օր

    — Բարև

    Ու հետո երկար երկար լռություն տիրեց:

    Լուռ էի թե ես, թե` դու:

    Ես չէի խոսում, քանզի ասելու շատ բան ունեի, իսկ դու` ասելու ոչինչ չունեիր:

    Որովհետև ամեն անգամ, ոչ մի բառով որ հնարավորություն, ոչ էլ կարողություն չեմ ունեցել քեզ ասելու այն ամենն, ինչի մասին հիմա գրում եմ և գրելու եմ մինչև կյանքիս վերջ:

    Պահվածքով ու վերաբերմունքով շատ եմ ցույց տվել, բայց, երեևի իմ դեպքում ԴՈՒ ուշադրություն չես դարձրել: Երեևի զգացել ես, բայց անտեսել: Հասկացել ես ու մոռացության մատնել:

    Ամեն դեպքում մի օր կհասկանաս, որ քո անուշադրության, մոռացության ու անտեսելու պատճառով որքան եմ տառապել:

    Եվ սա էլ դեռ սկիզբն է…

    Քո հեռանալուց հետո կյանքս հաստատ դժոխքի կվերածվի: Կարոտդ կբռնկվի իմ սիրո բոցերից ու կայրի ինձ հավիտյան, անդաթար և անխնա:

* * *

    Ամեն դեպքում դու առաջինը չէիր սկսի խոսել: Միշտ էլ առաջինն, իսկ երբեմն էլ միակ խոսողը ես եմ եղել:

    Դա բնական է, որովհետև ես եմ սիրել: Իսկ դու` ինչպես ցանկացել ես, կամ` հարկ համարել:

    Ես ուժերս լարեցի և սկսեցի խոսել:

         — Գիտես, երբ գաս քեզանից մի բան եմ խնդրելու:

    Իսկ դու, ինչպես միշտ, առանց ծանր ու թեթև անելու պատասխանեցիր

         — Ինձանից ոչինչ չուզես…

    Էլի լռություն տիրեց: Բայց այս անգամ առաջինը դու խախտեցիր այդ լռությունը և ցած դրիր լսափողը:

    Ես քարացա:

    Ոչինչ  չէի զգում ու ոչինչ  չէի հասկանում: Ինձ թվաց, որ ամեն ինչ չքանում է: Որ ամեն ինչ կորցնում եմ անդարձ ու անհետ:

* * *

    Հազիվ հասցրեցի գրել այն ինչ քեզանից պիտի խնդրեի: Դրեցի ծրարի մեջ ու հրեցի դռան տակ: Հետո նստեցի հատակին ու հենվեցի դռանը:

    Դրանից հետո անկարող եղա զսպել արցունքներս: Տառապանքից չորացած աչքերս սկսեցին թրջվել: Արցունքներն անխնա թափվեցին աչքերիցս և թրջեցին ծրարը:

* * *

    Երկար ժամանակ է ինչ եկել էիր:

    Թակում էիր դուռն ու զանգում:

    Ոչ հեռախոսին էի մոտենում, ոչ էլ բացում էի դուռը: Չնայած շատ էի ուզում թե մեկը և թե մյուսը:

    Սակայն թուլացել էի, անզոր ու անկարող դարձել քո վերջին բառերից` “Ինձանից ոչինչ չուզես…”

    Իսկ ես ընդամենը քեզանից մի բան էի ուզում խնդրել…

    ՈՐ ԹՈՒՅԼ ՏԱՍ ՀԻՇԵՄ ՔԵԶ…

* * *

    Երկար սպասելուց հետո շրարը դուրս քաշեցիր ու հեռացար: Չէ որ, եթե մի քիչ էլ մնաիր կուշանայիր ինքնաթիռից: Իսկ դու գիտես թե քո համար ինչերից եմ ուշացել և ինչքան եմ ուշացել:

* * *

    Ամեն դեպքում դու գնացիր… Իսկ ինձ մնաց միայն քո նվիրած սիգարետի մի տուփ, որի մեջ դեռ երկու գլանակ կար, և մի մեծ աշխարհ հիշողություն, որոնք ամեն անգամ մտաբերելուց պիտի ցավ զգայի: Պիտի խոցեր առանց այն էլ տառապած հոգիս ու փշրեր` առանց այն էլ  ջարդուփշուր եղած  կյանքս:

* * *

    Տուփից մի գլանակ հանեցի ու մոտեցրի շուրթերիս: Ամեն անգամ ինձ թվում էր թե շուրթերս հպվում են ձեռքերիդ: Չէ որ այդ սիգարետի տուփը երևէ եղել է քո ձեռքերի մեջ:

    Գիտեմ խենթություն է… Բայց գիտես թե էլի որքան խենթություններ եմ արել, որի մասին դու երբեք չես իմանա:

    Ամեն դեպքում վառեցի գլանակն ու մոտեցա պատուհանին:

    Դու դանդաղ քայլերով հեռանում էիր, իսկ ես չտեսի նման նայում էի քո ետևից: Չգիտեմ նկատեցիր ինձ, թե` ոչ, բայց իմ աչքերն անթարթ հետևեցին քեզ մինչև փողոց թեքվելն ու անհետանալը, իսկ շուրթերս մինչ այդ բազում անգամներ շշնջացին.

    — ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ… ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…

* * *

    Խոստանում եմ, որ էլ շուրթերիս գլանակ չեմ մոտեցնի և կաշխատեմ հեռու մնալ այն ամենից ինչ ՔԵԶ կհիշեցնի:

    Չնայած քաջ գիտակցում եմ, որ այդ ամենը անկարող կլինեմ անել, բայց ամեն դեպքում խոստանում եմ փորձել…

* * *

    Հուսով եմ, որ օրերից մի օր կհայտնվես կրկինև թույլ կտաս սիրեմ քեզ: Իհարկե առանց քո թույլտվության էլ սիրում եմ, սակայն այդպես ազնիվ չեմ համարում…

    Եվ ամեն դեպքում, որքան էլ որ դժվար լինի ինձ համար ապրելը, ես միշտ խղճիս առաջ զորավոր կլինեմ ու հանգիստ, իսկ քո առաջ թույլ և անզոր…

    Բարի ճանապարհ… Ես քեզ սիրում և հիշում եմ…

ՄԱՍ 3

«Թույլ տուր ապրեմ քեզանով»

» Երբեմն գազազած հարձակվում ենք հիշողության ծվենների վրա և փորձում ոչնչացնել նրանք, որն այդպես էլ ամբողջ կյանքում չի հաջողվում, քանզի նրա հետ մի ամբողջ կյանք ենք ապրել ու մի ամբողջ հավիտենություն, որն այդքան էլ հեշտ չէ ջնջել… Սակայն էլի գիտակցաբար, կամ անգիտակցորեն շարունակում ենք պատերազմել հիշողության ծվենների դեմ»


* * *

     Երբեմնի երջանիկ լինելուս ինչ որ մի բան պակասում է: Եվ դա դու ես, որ պատահաբար, կամ Աստծո կամոք եկար ու տիրացար կյանքիս այն մեծ տեղին, ուր հիմա ցուրտ է և դատարկ այնպես…    Եվ ես վախենում եմ, որ կգա ժամանակ, երբ կսկսեմ սարսռալ այն մեծ տեղի դատարկությունից փչող քամուց, որ մի ժամանակ քեզ էր պատկանում և երակներումս արյունը սառույց կդառնա ու ես կդաթարեմ ապրել…

* * *

    Ես մահից չեմ խուսափում, քանի որ այն ինձ հարազատ էր արդեն մինչև քեզ հանդիպելը: Ուղղակի մի բան եմ ցանկանում շատ:

    Որ թույլ տաս ապրեմ հնարավորինս չափով երկար…

    Եվ որքան հնարավոր է` ԱՊՐԵՄ ՔԵԶԱՆՈՎ…

     Իսկ եթե հանկարծ ոչինչ չստացվի, գոնե խոստացիր հավատալ, որ ինչ որ տեղ` հեռվում, մեկը դարձել է քո սիրո գերին, ու խորտակվել կարոտիդ օվկիանոսում` չդիմանալով անգամ մեղմ ալիքներիդ քնքուշ ծփանքին:

* * *

    Այդ հարցում դու մեղավոր չես լինի: Այնպես որ կարող ես հանգիստ լինել` ինչպես որ միշտ ես եղել: Այդ հարցում միակ մեղավորը ես եմ: Քանզի ինքս եմ հյուսել քո սիրո հեքիաթը` առանց քո թույլտվության:

    Եվ ինքս էլ պիտի պատասխան տամ, ոչ թե սխալվելուս համար, որ սիրել եմ քեզ, այլ շփոթվելուս համար` որ մի օր ինձ կսիրես:

* * *

    Ժամանակն ու տարածությունն ասում են զորավոր են…

    Նրանք նախ ուժգնացնում, իսկ հետո բուժում են կարոտը` իհարկե եթե հաջողվում է, ակմ եթե թույլ են տալիս:

    Իսկ ես դրանցից սարսափում եմ:

    Չէ որ ես սկսում էի կարոտել քեզ ամեն անգամ, քո հեռանալու հաջորդ վայրկյանից սկսած: Եվ անգամ այդ թույլ  ու նորածին կարոտին անկարող էի դառնում դիմակայել: Էլ ուր մնաց այն կարոտին, որ գազազել է ժամանակի ընթացքում և ինձ քեզանից բաժանող տարածության չափ մեծացել:

* * *

    Մի ժամանակ, երբ դեռ նոր էիր գնացել, քեզ հիշելուց վազում էի գրասեղանի մոտ, ձեռքս առնում թուղթն ու գրիչը և սկսում սպիտակը ներկել քո աչքերի, քո կարոտ ու քո ծիծաղի գույներով: Իսկ հիմա երբ հիշում եմ քեզ, ամեն ինչ թողած վազում եմ ննջասենյակ ու փուլ գալիս անկողնում և օրերով գամվում նրան:

    Սակայն ԴՈՒ երբեք դրան ուշադրություն չդարձնես, ու եթե հանկարծ երբևե հնարավորություն կունենաս, խոստացիր, որ թույլ կտաս գոնե հիշեմ քեզ:

* * *

    Եթե կարողանայի ձեռք բերել ճակատգիր գրող գրիչը, քեզ երբեք ինձ այդքան մոտ չէի թողնի: Բայց միայն նրա համար, որ քեզ չսիրեի, իսկ մնացած բոլոր դեպքերի համար, շնորհակալ եմ քեզ, որ եղար իմ կյանքում:

* * *

    Հիշում եմ: Տարիներ առաջ` մի երեկո, արևի մայր մտնելուն պես որոշեցի էլ չապրել: Երկար էի մտածել ու հստակ որոշել: Այդ ժամանակ ես զրկվել էի անգամ սեփական ցանկությամբ ապրելու հնարավորությունից: Իսկ ամեն ինչից շատ աշխարհում ատում եմ ուրիշներին հաճո ապրող մարդկանց:

    Ամբողջ գիշեր չկարողացա քնել: Առավոտյան երբ տանից դուրս եկա, նկատեցի քեզ:

    Դու քայլում էիր փողոցով այնպես հաստատ ու վեհ, որ նախանձն ինձ սկսեց տանջել: Բայց երբ մոտեցար ինձ և կարողացա աչքերիդ մեջ նայել, մեկը կարծես շշնջաց ականջիս.

    — Նայիր , ու տես: Այնպես հաստատ է քայլում, կարծես կյանքում ամեն բան այնպես է ինչպես որ նա է ցանկանում: Կարծես գտել է դեպի երջանկություն տանող արահետն ու հիմա հանգիստ ու թեթև դեպի երջանկություն է քայլում:

* * *

    Իրոք այդպես էր, երբ նայում էի քեզ զորավոր մի ուժ կարծես ինձ էլ զորավոր էր դարձնում: Բայց երբ կրկին գտա աչքերդ ու սկսեցի նրանց նայել, չգիտես ինչու հասկացա, որ քո հաստատությունից ու վեհությունից այնտեղ ոչ մի կաթիլ չկար:

    Իրոք դու այդ պահին զորեղ էիր և թույլ միաժամանակ: Կար ինչ որ բան, որ հոգուդ խորքերում էիր պահել և դողղացնում էիր նրա համար: Բայց ոչ մարմնով ու սրտով, այլ հոգով ու աչքերով էիր դողում:

    Ես սկսեցի նախանձել քեզ` զորեղությանդ համար և խղճալ տառապանքիդ համար, որ բաժին էր հասել աչքերիդ:

* * *

    Աչքերդ տառապանքի ծանրությունից փակվել էին, փոխարենը մարմինդ թևեր էր առել` համակված լինելով ամեն դեպքում ապրելու ցանկությամբ: Ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ ապրել քո ցանկության համար: Սակայն դրա համար ես շատ թույլ էի:

    Այդ պատճառով էլ ձգտեցի քեզ շատ մոտ լինել, որ այն ամենն ինչ քեզ էր թևեր տալիս, թևավոր դարձներ նաև ինձ:

    Ես հասկանում էի, որ սխալ եմ: Որ յուրաքանչյուր ոք ինքն իր համար պիտի գիտակցաբար գտնի այն, ինչն իրեն թևավոր կդարձնի:

    Սակայն միայն քո զորեղությանը ձգտելու տենչը չէր, որ ինձ դեպի քեզ էր ձգում: Ես ցանկանում էի նաև օգնել քեզ գտնել այն, ինչից հետո աչքերիդ թախիծը կանէանար:

    Դրա համար էլ ապրելու ցանկությունը նորից համակեց ինձ: Ավելի ճիշտ քո ապրելու և երջանկություն գտնելու ցանկությամբ ինքս էլ վարակվեցի և… Սկսեցի ցանկանալ ապրել անգամ ուրիշի ցանկությունների համար:

* * *

    Հետո կամաց-կամաց, կամա թե ակամա սկսեցի կարոտել քեզ: Իսկ ավելի ուշ` նաև սիրել, առանց քո թույլտվությամբ:

    Երբ սկսեցի սիրել քեզ, ապրելու ցանկությունից բացի երջանկության նշյուլներ նկատեցի իմ կյանքում, թեկուզ ինձանից շատ ու շատ հեռու, բայց խենթ ու առկայծող:

    Սկեսեցի դանդաղ դեպի այդ լույսը քայլել: Իսկ երբ արդեն շատ մոտ էի նրան, հասկացա, որ ոչ թե նրա մոտ, այլ նրա կողքով եմ քայլում:

    Ամեն դեքում ցանկացա թեկուզ մի փոքր մոտենալ քեզ` երազելով նաև մի փոքր էլ քեզանից առաջ անցնելու մասին: Թեկուզ մի փոքր զգալ քո ջերմությունը` չհասկանալով, որ ավելի ու ավելի եմ մրսելու քո ջերմությունից:

* * *

    Հետզհետե սկսեցի մոռանալ ինձ ու ինձ ցավացնող ցանկացած բան: Սկսեցի ապրել քեզանով ու այն ամենով ինչը քեզ էր ցավ պատճառում:

    Ճիշտ է դու ինձ այդպես էլ ոչինչ չասացիր, բայց ամբողջ կյանքում սկսած քեզ հանդիպելու օրվանից նույն զգացողություննեմ ունենալու, որ հոգուդ խորքում պահված մի գաղտնիք միշտ էլ ցավ է պատճառելու քեզ մահու չափ:

    Ամեն դեպքում կուզեի սխալված լինել և ցավում եմ, որ այդպես էլ չհասկացար, որ ես ամեն ինչի պատրաստ էի հանուն քեզ ու հանուն քո երջանկության:

* * *

    Հիմա էլ է կեսգիշեր: Ես դուրս եմ եկել տանից ու քայլում եմ այն ճանապարհով, որով օրերից մի օր ճակատագրի հեգնանքով դու դեպի ինձ էիր քայլում: Քայլում եմ, և յուրաքանչյուր քայլիս հետ շշնջում`

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ԱՊՐԵՄ ՔԵԶԱՆՈՎ…

* * *

    Արդեն լուսանում է, բայց ես շարունակում եմ դեռ այդ բառերը շաղ տալ փողոցներին ու մայթերին` հուսալով, որ նույն ճակատագրի հեգնանքով օրերից մի օր քամին այն քեզ մոտ կբերի, կամ կրկին կքայլես կյանքի անցած գնացած ճանապարհներով ու կլսես իմ ձայնը:

* * *

    Արդեն շաբաթից էլ ավելի է ինչ կեսգիշերից այն կողմ տանս խորհրդավոր լռությունը ու կյանքիս սառն ու միապաղաղ անդորրը խախտվում է քեզ տեսնելու ցանկությունից ծնված մի ուրվական, որ հայտնվում է լուսադեմին պատուհանիս մոտ, կանգնում մի քիչ ու արևի ծագելուն պես անէանում:

* * *

    Չէ, ես չեմ խելագարվել…

    Ես ուղղակի խենթի նման սիրել եմ ու սիրելու եմ քեզ, թե` ամեն դեպքում և թե` բոլոր դեպքերի համար…

* * *

     Չգիտեմ թե հետո կյանքս ինչպես կդասավորվի: Ինչպես կբացվեն լուսաբացներըն ինձ համար և ինչպես կվորոշի արևը մայր մտնել իմ կյանքում: Սակայն, որ կյանքիս ամեն վայրկյանը և ակընթարթն անգամ քեզանով լցված կլինի, դա ես ոչ թե խոստանում եմ, այլ ուղակի անկարող կլինեմ չանել…

* * *

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՍԻՐԵՄ ՔԵԶ…

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՀԻՇԵՄ ՔԵԶ…

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ԱՊՐԵՄ ՔԵԶԱՆՈՎ…

ՔԱՆԶԻ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԷԼ ԱՆԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԽԵՆԹՈՒԹՅԱՆԸ…

ՄԱՍ 4

» Դեռ ոչինչ կորած չէ»

«Կյանքում հենց այնպես ոչինչ չի ծնվում,

Հենց այնպես կյանքում չի մեռնում ոչինչ,

Երբեմն ամեն ինչ ոչինչ է դառնում,

Երբեմն էլ ոչինչն է դառնում ամեն ինչ…»

* * *

—        Գիտես Արթուր, ես այդպես էլ չհասկացա թե ինչու Քեթին այդպես անհետացավ:

—    Դու տարօրինակ ես, Մայք: Ինքդ դուռը չես բացել, իսկ Քեթին էլ ուշանում էր ինքնաթիռից: Ինչպես կարող էր սպասել մինչ քո տարօրինակությունները քեզ թույլ կտային բացել դուռը:

—        Չէ, չսպասելն ինձ համար հասկանալի էր: Անհսականլի է միայն, որ նա մինչև այսօր չի զանգել ու չի հայտնվել:

—  Մայք, իսկ դու նրա մտերիմ ընկերուհու հետ զրուցել ես: Անհնարին է որ նա տեղեկություն չիմանա Քեթի մասին:

—  Բազմիցս անգամ եմ զրուցել Արթուր: Ասում է, որ լավ է, նոր աշխատանք է գտել և փորձում է նորովի դասավորել իր կյանքը: Իսկ, երբ հարցնում եմ թե ինչպես գտնեմ նրան, կամ գոնե իմանամ հանուն ինչի նա լքեց ինձ, չէ որ ես նրա հանդեպ սխալներ չեմ գործել, պատասխանում է, որ ոչինչ անել չի կարող…

—        Մայք, դու նրա բնակարանի տեղը գիտես:

—    Այո, իհարկե: Միայն իմանաս թե քանի անգամ եմ Քեթիին ուղեկցել այնտեղ: Անգամ աչքերս փակ կարող եմ գնալ:

—        Իսկ դու դեռ նրան չես ուզում մոռանալ:

—  Հասկանում ես, կյանքում կան վարկյաններ, որոնք երբեք չի մոռացվում, իսկ ես Քեթիի հետ մի ամբողջ կյանք եմ ապրել: Ինքդ էլ գիտես, որ նա իմ ապրելու իմաստն էր դարձել: Մոռանալ նրան, արդեն հասկանում ես, թե ինչ կնշանակի: Միթե չես տեսնում այս մի տարվա ընթացքում, երբ Քեթին չկա իմ կյանքում, կամաց կամաց կյանքս փուլ է գալիս:

—        Կներես Մայք…

* * *

     Առաջին անգամ չէր, որ Արթուրը զգուշորեն հետևում էր իմ արցունքներին: Հետեո սրբում նրանք, քանզի ինքս անկարող էի լինում: Երբ դուրս էինք գալսի զբոսնելու, Քեթիին չհիշել անհնարին էր: Տարբերություն չկար` ես, թե` Արթուրը, ինչ որ մեկս հաստատ, պատահաբար կամ Աստծո կամոք մտաբերում էր Քեթիին: Իսկ հետո… Հետոն արդեն ինքնուրույն սկսում էր փոթորկել ինձ ներս ու դրսից:

    Ամեն անգամ Արթուրն ինձ ուղեկցում էր իմ բնակարան: Անկողնում տեղավորելուց հետո սպասում էր մի փոքր: Երբ համոզվում էր, որ արդեն հանգիստ եմ ինձ զգում, մի վերջին անգամ ասես ցավացնում էր առանց այն էլ ցավացած հոգիս` դեպի ինձ շպրտելով արդեն շատ ծանոթ արտահայտությունների մի շարք,- Մարդիկ սովոր են իրենք իրենց կործանելու… Դժվարություն չկա… Մի փոքր զգացմունք շպրտիր ցանկացածի հոգու խորքը ու տես թե ինչերի է ընդունակ այն… Բավական է այսպես ապրես Մայք,- թողնելով ինձ սովորական դարձած տվայտանքների մեջ հեռանում էր:

     Ճիշտ է չեմ ցանկանա, բայց փոքր ինչ կուզենամ, որ ինչ որ մեկը գոնե այս կյանքում հասկանա թե ինչպես փոխեց Քեթին ինձ ու իմ կյանքը, ինչպես ինձ վեր բարձրացրեց մահվան ճահճուտից, իսկ հետո մենակ թողնելով անանցանելի մացառուտների խորքերում, հեռացավ` գուցե մեկ ուրիշին փրկելու…

     Գիտես Քեթի, ես հիմա առանց քո թույլտվության, անգամ առանց իմ կամքի, ապրում եմ… Քեզանով

 * * *

—      Քեյթ դու հաստատ որոշել ես հեռանալ Մայքից: Չէ որ նրան շատ ես սիրում: Չէ որ Մայքն ապրում է քեզնով, իսկ դու նրանով լցնում ես քո կյանքը:

—      Դու երբևէ կլռես Էլեն, թե ես այդպես էլ հանգիստ պիտի չունենամ իմ կյանքում: Ես ընդամեն քեզ մի բան կարող եմ խոստանալ, եթե մտավախությունս չհաստատվի, ուրեմն ես նորից կվերդառնա ու թույլ կտամ որ Մայքն անխնա լինի իմ կյանքում: Հասկանում ես Մայքն ինձ սիրում է ոչ այնպես ինչպես ընդունակ են շատերը: Մայքն ուրիշ է… Նա հաստատ կխենթանա երբ իմանա այս մասին, կամ, գուցե հեռանա ինչպես ընդունակ են անել շատերը: Չէ նա այդպես չի վարվի:

—      Քեյթ, դու ինքդ էլ լավ գիտես և ամեն պահ շեշտում ես, որ Մայքն ուրիշ է… Իսկ գուցե հենց ճակատագրի հեգնանքով քո կյանքի դժվարին պահերին նա պիտի լինի քո կողքին:

—      Էելեն… Դու չես լքի չէ ինձ:

— Ես քո ընկերուհին եմ: Ոչ սովորոկանը և ոչ էլ այն հազարավորներից մեկը, որոնք հայտնվում են միմյանց կյանքում պատահաբար և պատահաբար էլ լքում միմյանց: Ես քեզ հետ եմ եղել մինչ այս և ամեն պահ էլ կմնամ քեզ հետ: Ուղղակի մտածում եմ, որ պետք չէ վերցնել ու դեն նետել նրբորեն հյուսած կյանքի թեկուզ փոքրիկ մի պատմություն:

—      Ամեն դեպքում ես Մայքի հետ արդեն խոսել եմ և ասել, որ վաղը գնալու եմ նրան հաջողություն մաղթելու ու մեկնելու: Ախ, որքան կտայի, որ նրան առնաց տեսնելու հեռանայի: Եթե տեսնեմ, չեմ դիմանա ու կբացահայտեմ ցավով փայփայած այն գաղտնիքը, որն հաստատ համոզված եմ կկործանի նրան: Թող անորոշությունից տանջվի, բայց ոչ իմ ձեռքերով իրականության դեմ բացեմ դարպասներն ու թույլ տամ հոշոտի նրան: Հասկանում ես Էլեն, չի դիմանա երբ իմանա:

—      Քեյթ, ամեն ինչ դեռ կորած չէ, նայիր շուրջդ ու տես: Իմ կարծիքով դու միակը չես, և իմ կարծիքով միակը չի նաև Մայքը: Եթե սիրում են, սիրում են անմնացորդ: Նվիրվում են անխնա և միասին հաղթահարում կյաքնի դժվարին պատնեշները: Կյանքի կապանքները միասին ջարդուփշուր անելն ավելի հավանական է, քան միայնակ: Ճիշտ է, ես քեզ երբեք մենակ չեմ թողնի, բայց որքան էլ որ կողքիդ լինեմ, միայն սրտիդ ամրություն կարող եմ հաղորդել, իսկ հոգուդ ամրության հարցում ես անզոր եմ և երկուսով էլ քաջ գիտակցում ենք որ դա միայն Մայքը կարող է անել:

—      Էլեն, խոստացիր որ այս որոշման մասին էլ երբեք չես խոսի:

—      … Խոստանում եմ… Բայց… Ես ուզում եմ, որ երջանիկ լինես…

 * * *

    Հեշտ է ասել «Ամեն ինչ դեռ կորած չէ»: Ավելի դժվար է տեսնել թե ինչպես է ամեն ինչ կորչում: Չէ, դու չես կորցնում: Եթե քեզ մնար այնպես ամուր կպահեիր թե ունեցած, թե` չունեցած ամեն մի բան, որ զորախմբով անգամ քեզանից չէին կարող խլել:

     Ազատություն կոչվածին այնքանով եմ ճանաչում, որքանով որ շբվել եմ  բոլոր հետ և չեմ խուսափել ոչնչից: Բնականաբար տղաներին թաշկինակի պես չեմ փոխել, բայց ինչ որ տեղ գուցե անզգուշություն եմ ցուցաբերել: Միթե մի սայթակումով կարելի է կորցնել ունեցածը: Երևի այդպես չի պատահում, երեևի այդպես ստցավում է… Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ավելի լավ է կորցնես ունեցածդ, թեկուզ պատահաբար, թեկուզ հանակարծ, քան աչքիդ առաջ ամեն բան խորտակվի…

     Մայքը միակ անձնավորությունն է ում գրեթե ամեն բան թույալտրել եմ կյանքում: Ես սիրում եմ նրան: Պատկերացրեք այնքան շատ, որ ոչ թե նրան կորցնելուց եմ խուսափում, այլ ցավ պատճառելուց…

 * * *

     Չեմ կարող ասել թե ինձ ինչ համակեց երբ թակեցի դուռն ու բացող չեղավ: Ես գիտեի, որ Մայքը տանն է: Նա ինձ հաստատ կսպասեր: Երևի կանխազգացել է, որ ես խուսափում եմ նրան հանդիպել ու… Այո, Մայքն հենց այդքան շատ ու հենց այդ ձևով էր ինձ սիրում: Ես գիտեմ որ նա հանուն ինձ ամեն ինչ կանի: Հենց դրա համար էլ խուսափում եմ նրա կյանքն ավելի բարդացնել իմ հիվանդությամբ:

     Հանկարծ դռան տակից մի ծրար դուրս եկավ: Այնտեղ ինձ ծանոթ ձեռագրով գրված էր “ Թույլ տուր ապրեմ քեզանով “:

    Ծրարը խոնավ էր: Ինձ հարազտ էր այդ խոնավությունը: Այդպիսի խոնավություն միայն  Մայքի արցունքնեը կարող էին պարգևել…

    Ժամանակս սպառվում էր: Ես դուրս քաշեցի ծրարն ու արագ իջա շենքի բակ և քայլեցի դեպի հետևամասում ինձ սպասող մեքենան:

    Մայքի բնակարանի պատուհաններից մեկը դեպի բակ էր նայում: Հաստատ գիտեյի, որ նա հիմա մոտեցել է պատուհանին ու ինձ է նայում: Ես զգում էի նրա հայացքը: Անգամ նրա սրտի զարկերը կարծես ականջիս շատ մոտ էին զարկում: Կյանքում առաջին անգամ անզոր գտնվեցի արցունքներս զսպելու հարցում և քայլերս արագացնելով հազիվ հասա մեքենային ու փլվեցի նստատեղի վրա: Որքան կուզենայի փլվել հենց շենքի բակում, նրա աչքերի առաջ…

    Ոչ ոք գուցե չհավատա, բայց ես նրա աչքերն կարոտել եմ աշխարհում ամեն ինչից շատ: Ավելի ճիշտ կարոտի հետ ինձ նրա աչքերը մտերմացրին…

    Մեքենան ուղևորվեց դեպի օդանավակայան:

    Ճանապարհին անձրև էր մաղում: Ես իջացրի պատուհանն ու չտեսի նման ձեռքս դուրս հանեցի: Անձրևի կաթիլները թրջում էին մաներս` մի տեսակ սառնություն պարգևելով նրանց… Այդպիսի զգացում միշտ ունենում էի, երբ Մայքի այտերից նրբորեն մաքրում էի նրա արցունքները:

    Ես քեզ սիրում եմ Մայք…

     * * *

—      Բարև Արթուր, համեցիր, Մայքն ինչպես է իրեն զգում:

—      Դու ինքդ էլ լավ գիտես Էլեն թե ինչպես իրեն կարող է զգալ Մայքը: Ես ուղղակի քեզ չեմ հասկանում: Գիտես ընկերությունն հարգում եմ, բայց իմ կարծիքով մարդասիրությունը ոչ բոլոր դեպքերում կարելի է դրական համարել:

—      Ես դա լավ գիտեմ: Ինքս բազմիցս անգամ եմ Քեթիին այդ մասին ասել:

—      Հասկանում եմ որ Մայքին շատ ու շատ բաներ, կամ որոշ բան հայտնի չէ, ու հենց այդ անհայտությունից նրա կյանքը կործանվում է անբացատրելի արագությամբ: Արդեն օրերով չի սնվում: Ես ուզում դու մի բան ըմբռնես ու հասկանաս: Որքան Քեթին է քո համար թանկ, այդքան էլ Մայքը` ինձ համար: Ես անկարող եմ արդեն տեսնել թե ինչպես է խորտակվում նա:

—      Ես նույնպես, հավատա: Ինձ համար էլ հեշտ չէ: երեևի բոլորից շատ ես եմ տառապում:

—      ՈՒրեմն արի վերջ դնենք այս բոլոր տեսակ տառապանքներին:

—      Անկարող եմ Արթուր:

—      Գիտես աշխարհում չկա այդպիսի բան որ Մայքին կարողանա ստիպել հեռանալ Քեթիից:

—      Ես հավատում եմ Մայքի սիրուն:

—      Չէ, Էլեն: Դու ոչ Մայքի սիրուն ես հավատում, ոչ մտածում ես ընկերուհուդ մասին: Ոչ էլ ընդհանարպես Քեյթն է երբևէ սիրել Մայքին:

—      Արթուր, Քեյթի արարքներն ու որոշումները մեծ սիրո օրենքների վրա է հիմնված: Իսեր Աստծո, ոչ ես, ոչ դու և ոչ մեկ չի կարող ասել թե ինչու Քեթին այդպես վարվեց: Արի չդատենք մարդկանց:

—      Իսկ եթե Մայքի հետ ինչ որ բան պատահի… Ես թքած ունեմ, հասկանում ես Քեթիի պատկերացրած մեծ սիրո օրենքներով իրականացրած որոշման վրա: Ես երբևէ նման մեծ սիրո չեմ հանդիպել: Հեռավորությունը կործանում է սերը, ոչ թե մեծացնում:

—      Ես քեզ խնդրում եմ գնա իմ բնակարանից:

—      Իհարկե պիտի գնամ: Չէ որ ոչինչ չի մնում ինձ անելու: Չէ որ մեզանից`ինձանից, քեզանից, Մայքից ու Քեթիից ինչ որ մեկը շատ գեղեցիկ կերպով խլել է բոլորիս ձեռքից ինչ որ բան անելու հնարավորությունը:

—      Հավատա, ոչ մեկս էլ մեղավոր չի:

—      Դու ճիշտ ես Էլեն, կյանքում ամեն բան մեր մեղքով չի որ տեղի է ունենում, բայց շատ հաճախ պատահում են դեպքեր, որոնք լինում են մեր ցանկությամբ: Բարի գիշեր: Ամեն դեպքում ցանկանալով քեզ համար մտածիր նաև դիմացինիդ մասին:

* * *

     Մարդասիրություն, թե… Մեծ սեր: Չէ, այս հարցում գուցե մարդկանց պատկերացումն է որ խանգարում է ճիշտ որոշում կայացնել: Չէ որ կյանքը գեղեցիկ է ամեն դեպքում և բոլոր դեպքերի համար: Չէ որ յուաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի, որ ոչ մի բան չի կարող խանգարել երբ քեզ սիրում են: Երբ դու էլ սիրում ես դիմացինին: Երբ փոխադարձը վերածվում է ամեն ինչի պատրաստ լինելու: Եվ հանուն սիրո գաղափարը տարածվում է ամբողջ տիեզերքով ու սահմանափակում կոչվածից էլ չի վախենում:

    Երբ անհավատլին իրականության պես պարուրում է քեզ և երբ անհասանելին քոնն է դառնում, իմ կարծիքով դրանից հետո ոչինչ չի մնում: Բայց արի ու տես, որ ամեն հարցում և ամեն տեղ խորհրդավորության մի երանգ գունազրկում է ամեն ինչ:

 * * *

—      Արդեն ժամից ավել է ինչ նրան քնաբեր են ներարկել:

—      Ես ինձ մեղավոր եմ զգում, Արթուր:

—      Էլեն, արի վերջ տանք խորհրդավորությանը քանի դեռ Մայքին չենք վնասել:

—      Արթուր, իսկ ինչ կանեյիր դու եթե իմ փոխարեն լիեիր: Ախր դու չգիտես թե ինչ է կատարվում ինձ հետ: Քեթին արդեն մեկ ամսից ավել է ինչ իմ հեռախոսազանգերին էլ չի պատասխանում: Իմ կյանքից էլ հանկարծակի կորել ինչպես Մայքի կյանքից: Նրա գնալուց հետո ես շատ եմ զանգել ու զրուցել: Հիմա ինձ էլ չի պատասխանում…

    Էլենի աչքերն արցունքոտվեցին: Նա դուրս եկավ հիվանդասենյակից և կուչ գալով դռան մոտ սկսեց արտասվել: Նա այլևս անկարող էր տեսնել Մայքի տվայտանքները: Բայց չէ որ խոստացել էր Քեթիին: Բայց այս պահին ինքն էլ չէր հասկանում թե ինչ և ինչ համար էր խոստացել…

    Հետո սրբեց արցունքներն ու ներս մտավ: Արթուրին թղթի մի կտոր մեկնեց ու հեռացավ:

 * * *

     Աստված իմ, որքան յուրօրինակ ու տարօրինակ է կյանքը միաժամանակ: Երբեք չես կարող պատկերացնել թե ինչ կարող է պատահել հաջորդ վարկյանին, կամ, հաջորդ վարկյանի համար նախատեսած հասարակ մի բան ինչպես կարող է չիրագործվել:

     Իսկ մարդիկ ընդունակ են արդյոք մի կողմ քաշելով խորհրդավորության շղարշն ու նրանից այնկողմ տեսնել ցանկացած իրականություն: Գիտեք, երեևի խորհդավորության հենց սկզբում ոչ ոք էլ պատրաստ չլինի: Սակայն ժամանակի ընթացքում հենց խորհրդավորության տվայտանքների մղձավանջում բավական տառապելուց հետո արդեն յուրաքանչյուր ոք դիմադրողականություն է ձեռք բերում` ինչ գնով էլ լինի հանդիպելու և հարմարվելու իրականության հետ, որ երկար ժամանակ քողարկված էր խորհրդավորության շղարշի տակ:

 * * *

—    Մայք, արդեն քեզ լավ ես զգում, թե էլի գլխապտույտ ունես:

—    Ես երբեք էլ գլխապտույտ չեմ ունեցել, Արթուր, դա ուղակի երկրագունդն էր արագ պտտվում և աշխարհում ոչ ոք էլ չէր կարող ամուր կանգնել այդ պահին:

—    Աշխարհում, թե…

—    …Իմ աշխարհում: Եվ բոլոր այն մարդկան համար ում իմ աշխարհը հարազատ է:

—    Իսկ, եթե փորձես այնպես, ինչպես Քեթիի առջև բացեցիր քո աշխարհի դարպասներն ու ներս թողիր նրան, բացել մեկ ուրիշի դարպասներն ու ներս մտնել:

—    Ես գիտեմ, որ Քեթին մի օր կրկին հայտնվելու է, չէ որ այդպես հանկարծ չեն վերցնում և անհետանում:

—    Իսկ, եթե նա չգա…

—    Դա արդեն ինձ ոչ ոք չի կարող ապացուցել:

—    Իսկ դու ուզում ես ունենալ այդ ապացույցը: Միգուցե դու ինքդ խուսափում ես այդ ապացույցից:

—    Ես ընդամենը մի բան կասեմ քեզ, եթե մինչ այս դու չես հասկացել, կամ չես կարողացել հասկանալ, որ կյանքում ամեն ինչից շատ այդ իրականություն եմ տենչում: Քեթիից հետո հենց այդ իրականության տենչն է դարձել իմ ապրելու իմաստը և ես հաստատ համոզված եմ որ ողջ կյանքում էլ իմ ապրելու ցանկությունն ինչ որ կերպ կապված է լինելու Քեթիի հետ:

 * * *

    Արդեն երկար ժամանակ է ինչ զանգում էի Էլենի տված թղթի կտորի վրա գրված համարով և ամեն կերպ ջանում որևէ իրականության պատառիկ գտնել որն ինչ որ կերպ կստիպեր Մայքին մի կողմ նետել իր մղձավանջներն ու պարուրվել կրկին ապրելու տենչով:

     Ճիշտ է, հեշտ է ասել, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Չնայած շատ դեպքերում էլ նաև հասկանալն է հեշտ որ իրոք ամեն ինչ դեռ կորած չէ… Բայց ամեն դեպքում երջանկություն կա և գոյություն ունի ամենուրեք և ամեն ինչում:

     Հիմա արդեն, երբ ամեն ինչ պարզ է և միևնույն ժամանակ հասկանալի, թե ինչու Քեթին այդպես վարվեց Մայքի հետ, ես կրկին ու կրկին համոզվում եմ, որ կյանքում իրականում գոյություն չունեն խոչընդոտներ, մենք ինքներս են նրանք կյանքի կոչում ու թույլ տալիս մեր որոշումներում էական դեր կատարել:

     Քեթին գիտեր որ վարակված է ՄԻԱՎ-ով: Դրա համար էլ Մայքին իրեն շատ մոտ երբևէ չէր թողնում: Այն ժամանակ տարօրինակ, իսկ հիմա արդեն հասկանալի կերպով, օրերով ասես գետնի տակ էր անցնում, իսկ հետո նորից վերածնվում: Հիմա հասկանում եմ թե Քեթին ինչքան էր սիրում Մայքին, բայց նրա կարծիքով Մայքից հեռանալը հենց մարդասիրության դրսևորում էր:

     Ես համենայն դեպս այդպես չեմ կարծում: Ամեն դեպքում և բոլոր դեպքերի համար պիտի մարդիկ միասին լինեն: Ինչ էլ ուզում է պատահի կամ… Պատահելու լինի, միևնույն է, ամենադժվարին պահին անգամ, ընդամեն մեկ վարկյանով կանգ առեք ու հիշեք, որ ամեն ինչ դեռ կորած չէ:

 * * *

    Քեթին այլևս չկար… Շատ դեպքերում եմ հանդիպել և հավատացել, որ ՄԻԱՎ վարակն ընդունակ է ավելի արագ հոշոտել մարդուն, երբ նա միայնակ է, իսկ երբ կողքիդ ինչ որ մեկը կա, առավել ևս երբ նա սիրում է քեզ, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ:

    Շատերը մի ամբողջ կյանք, մի ամբողջ հավիտենականություն են ապրում առանց իրական ու մեծ սիրո զգացումի, առանց համտեսելու երջանության իրական համը: Իսկ դրա հետ գուցե համեմատելով Քեթիի կյանքը, որը գուցե որոշ չափով կարճ, բայց մի ամբողջ տիեզերք ձգվող երջանկությամբ պարուրված, ավելին լինի…

    Թեկուզ կյանքի մի ակընթարթը, թեկուզ վերջին վարկյանն իմ կարծիքով անհրաժեշտ է և ճիշտ` լինել սիրելի ու հարազատ մարդու հետ: Սիրելու դեպքում ոչինչ այդքան ցավ չի կարող պատճառել, որքան վերցնելն ու հեռանալը նրա կյանքից, որքան էլ որ հանգամանքներն իբր թե արդարացված կամ ծայրահեղ լինեն:

    Ու քանի որ ամեն ինչ դեռ կորած չէ, ես Մայքի հետ չեմ վարվի այնպես ինչպես Քեթին ու Էլենը: Ես նրան կպատմեմ իրկանությունը, իսկ հետագա որոշումները թող կայացնի ոչ թե ինչպես ուզում է, այլ ինչպես որ հարկն է: Կարիք չկա թեկուզ մի փոքրիկ դետալ գաղտնիք պահել ու դիմացինից սպասել որևէ որոշման:

    Կյանքում այդպես չեն խաղում: Իսեր Աստծո ես չեմ ասում որ Քեթիին խաղում էր Մայքի հետ: Ուղղակի անհրաժեշտ է յուրաքանչյուրին ամեն ինչ ցույց տալ ու թողնել, որ բոլոր հնարավոր ձևերով նա կառուցի իր որոշումը:

     Ես հաստատ համոզված եմ, որ Մայքը մինչև վերջին վարկյանը կմնար Քեթիի կողքին, այդպես ավելի լավ կլիներ թե` իր և թե` Քեթիի համար: Չնայած ինչպես Քեթին էր սխալ իմ տեսանկյունից իր որոշման և դրսևորման մեջ, գուցե ես էլ սխալ լինեմ իմ որոշման մեջ միուրիշի տեսանկյունից: Բայց ամեն դեպքում ես Մայքին կպատմեմ ամեն ինչ:

    Ավելի լավ է իրականությունը խաղ անի ճակատագրիդ հետ, քան խորհրդավորությունը քեզ այս ու այն կողմ նետի: Իրականության պահվածքում ամեն պահ կարող ես տեսնել ապրելու նոր գաղափարի ծնունդը և զարկ տալ նրան, իսկ հետո էլ պարուրվել նորովի ապրելու ցանկությամբ: Իսկ խորհրդավորության մղձավանջում ոչինչ տեսանելի չէ:

     Մայքն ուժեղ է: Նա նորից ապրելու իմաստ ու ցանկություն կգտնի: Ճիշտ է հիշողության ծվեններն ամեն պահ և ամեն կերպ կփորձեն նրան փոքր ինչ հարվածել, կամ փոքր ինչ էլ ապրելու ուժ ներշնչել, ինչ իմանաս, բայց ամեն դեպքում աշխարհում չկա ոչ մի մարդկային արարած որին անցյալի հիշողության ծվենները հանգիստ թողեն: Ուղակի անհրաժեշտ է նրանք նրբորեն մի փոքրիկ պատմության վերածել, երբեմն կանգ առնել կյանքի ճանապարհի ինչ որ հատվածում, հիշել նրանք, ջերմանալ և շնորհակալություն հայտնելով ճակատագրին առաջ շարժվել:

     Քանզի ամեն դեպքում և բոլոր դեպքերի համար`

      ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԿՈՐԱԾ ՉԷ

      ՍԻՐԵՔ ԵՎ ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՁԵԶ ԷԼ ՍԻՐԵՆ

      ԱՊՐԵՔ ՄԻՄՅԱՆՑՈՎ

      ԵՎ ՄԻԱՍԻՆ ՓՈՐՁԵՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՄԵՆ ԲԱՆ

* * *

     Իսկ մենակությունը երբեք թող ոչ մի կերպ չօգտվի մարդասիրության բարեգործությունից: Քանզի մարդ արարածը և կյանքը միմյանց հետ շաղկապված են այնպիսի օրենքներով, և ճակատագրի պայմանագրի կետերին համաձայն երբեք ու ոչ մի դեպքում մարդը մենակ չի կարող լինել: Ուղակի յուրաքանչյուրս ձեռքում է որոշում կայացնելու հնարավորությունը` ընկերակցել, մենակությանը, թե` մտերմիկ քայլել իրականության հետ: Տեղիք տալ խորհրդավորությանը, թե ներկան ավելի թանկ գնահատել` թքած ունենալով ամեն տեսակ գեղեցիկ ու գունեղ գալիքի վրա:

     Ապրեք երջանկությամբ…

      Իսկ մարդասիրություն ցուցաբերելու գաղափարը ոչ թե մարդկանց խնայելու մեջ է այլ նրանց թույլատերլու լինել հասարակության և մարդկային կյանքի ամեն պահի և վիճակի տերն ու տիրակալը…

     Սեր և երջանկություն բոլոր դեպքերի համար…

     Իսկ ամեն դեպքում միշտ հիշեք, որ ամեն ինչ դեռ կորած չէ…

     Որ երջանկություն կա և գոյություն ունի ամենուրեք և ամեն ինչում…

     Իսկ թե ով որքանով է իրեն թույլ տալիս տեսնել ու գտնել, իսկ հետո էլ ամուր պահել ձեռք բերածը, դա երեևի միևնույն ժամանակ մեր գիտակցության և ենթագիտակցության որոշման խնդիրն է…

     Նայած որ դեքում նրանցից որ մեկն է հաղթող դուրս գալիս…

     Չնայած երկու դեպքում էլ ամեն ինչ բխում է մեր էությունից և դաստիարակությունից…

     Իսկ թե էությունից ու դաստիարակությունից որ մեկը ինչի համար է կոչված այս աշխարհում, դա արդեն յուրաքանչյուրի դատելու և ըմբռնելու խնդիրն է…

 ՎԵՐՋ

                                                                                                                         2011թ

«Ամեն ինչ դեռ կորած չէ» պատմվածքը

նվիրվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից զոհվածների հիշատակին

և ասել է թե նրանց մարդասիրական դրսևորումների հիման վրա կայացրած որոշումների հետևանքով ամեն տեսակ տառապանքների գերին դարձած մարդկանց` հուսալով, որ այս պատմվածքը ինչ որ կերպ և ինչ որ տեղ, որևէ որոշում կայացնելուց ընթեցողին խորհելու տեղիք կտա:

10 комментариев

10 ответов на “03. Ամեն ինչ դեռ կորած չէ

  1. es shpotvac em mi qich) barer chem gtnum, ete mi or es inch vor mekn indz asi «tes hrashq e», im achqerum ayd aylevs hrashq chi lini. hrashq@ dzer gracn e

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.