135. Ոչ մի առիթ էլ հարկավոր չէ ինձ

Ոչ մի առիթ էլ հարկավոր չէ ինձ,
Ես առանց պատճառ քոնը կլինեմ,
Առանց տենչալու քեզանից ոչինչ
Ես անփոխադարձ քոնը կլինեմ:
Քանզի ամենն այն ինչ կարող ես տալ,
Ոչ մի արժեք էլ չունի իմ կյանքում
Ինձ համար միայն աչքերդ են թանկ
Որ ժպտում են լուռ լուսավոր հեռվում:
Ինձ համար միայն քո ժպիտն է թանկ,
Որ միայն ինձ է այդքան խենթ թվում,
Ինձ համար միայն քո ձեռքերն են թանկ
Որ ինչ իմանաս թե ում են շոյում:
Ինձ համար միայն թանկ է քո հոգին
Եվ քո բարության տիեզերքը մով,
Նաև աչքերիդ փայլը թանկանգին,
Հայացքդ խոնարհ, որպես հույզի ծով:
ՈՒստի առիթներ հարկավոր չեն ինձ
Քեզնով շնչելու, ապրելու համար,
Միայն մի հայացք… Ուրիշ էլ ոչինչ
Եվ իմն է դառնում աշխարհը արար…
18.12.2014 թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.