018. Միթե

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Միթե>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որքան կարող եմ ես այսպես ապրել,

Ինքս ինձանից վախենալ այսքան,

Ինչպես կարող եմ քեզ այդքան սիրել,

Իսկ հաջորդ պահին ատել քեզ նույնքան:

Ինչպես կարող եմ ես այսպես ապրել,

Ինքս ինձանից խուսափել այսքան,

Հարազատ ամենամեն բան թողնել

Եվ քո աչքերում խճճվել այսքան:

Ինչպես կարող եմ ես այսպես ապրել,

Ինքս ինձանից հեռանալ այսքան,

Եվ քո հետքերով ողջ կյանքում շրջել

ՈՒ քո շուրթերը կարոտել այսքան:

Միթե կարող եմ հետքդ կորցնել,

Առանց քեզ գտնել` ինձ մոտ ետ դառնալ,

Միթե կարող եմ դրանից հետո

Քեզ չկարոտել ու քեզ մոռանալ:

Միթե կարող է կյանք այնպես լինել,

Որ քո հետքերովԲայց քեզ մոտ չգամ:

Միթե կարող եմ հենց այնպես մեռնել

Ու չհամբուրել քեզ ոչ մի անգամ:

ԵՎ հենց այդՄԻԹԵ”-ն իր ճիրաններով,

Ինչու է այսպես ինձ ճնշում այդքան

Թե ԴՈՒ չլինեիր, ես ում հետքերով

Պիտի թափառեի աշխարհում համայն:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.