087. Մնա մի քիչ էլ

Մնա…Մի քիչ էլ ապրիր իմ կյանքում,

Քանզի քեզնով է իմ սիրտը զարկել

Քանզի քեզնով է կյանքիս երկնքում

Երջանկությունը անհոգ թևածել:

 

Մնա մի քիչ էլ… Ապրիր իմ կյանքում,

Քանզի, երբ դու կաս, կամ նաև ես էլ,

Քանզի քեզնով եմ “ԵՍ”-ս հոլովում

ԵՎ չեմ ուզում այն իսպառ տրոհել:

 

Մնա…Մի քիչ էլ ապրիր իմ կյանքում,

Թույլ տուր աչքերիդ հեքիաթը հյուսել,

Թույլ տուր խորտակվել այդ խենթ հեքիաթում

Եվ ոչ թե նրա խորագրում հյուծվել:

 

Մնա մի քիչ էլ… Ապրիր իմ կյանքում,

Թող որ քեզանով հոգիս ջերմանա,

Թող քո ձեաքգիրն իմ ճակատագրում

Անվերծանելի հարազատ մնա:

07.07-2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.