151. Եկող ամեն վարկյանի հետ

Եկող ամեն վարկյանի հետ էլ ավելի թափ է առնում
Քեզ հպվելու, քեզ գրկելու ցանկությունը մոգական,
Եկող ամեն վարկյանի հետ էլ ավելի թև եմ առնում
Քո հեքիաթով շղարշելու խելառ կյանքն իմ իրական:

Եկող ամեն վարկյանի հետ էլ ավելի հանձն եմ առնում
Քո ծիծաղի հնչյուններով հոգուս համար երգեր հյուսել,
Եկող ամեն վարկյանի հետ էլ ավելի խենթ է դառնում
Քո խելագառ կարոտի հետ իմ խելագառ կյանքը ձուլել:

Եկող ամեն նոր օրվա հետ քո աչքերին անդրադառնում
Եվ դառնում եմ քո աչքերում որպես անզուսպ սիրո գմբեթ,
Այդ գմբեթում իմ քեզ գրկող աղոթքներն են թևեր առնում
Եվ ճախրում են տիեզերքում՝ խառնվելով ծիծաղիդ հետ:

Իսկ մարդկանց էլ թվում է թե, տիեզերքի ձայն են լսում,
Որ նման է ժպիտ ներբող երջանկաբեր աղոթքների,
Բայց դեռ ոչ ոք այդ ձայնի մեջ չի տարբերել երգն իմ հոգու,
Քանզի ծանոթ է այն միայն քո ժպտացող խենթ աչքերին:

21,02,2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.