141. Չափազանցնում եմ, բայց ոչ չափն անցնում

Չափազանցնում եմ, բայց ոչ չափն անցնում,
Երբեմն լինում չափից ավելի,
Կյանքում չափից շատ հաճախ կորցնում
Եվ չափից շատ էլ գտնում եմ էլի:

Դառնում եմ կարծես անչափ չափավոր
Երբ հանդիպում եմ ես քո աչքերին
Գուցե նրանք չեն կյանքում կարևոր,
Գուցե ակամա դարձել եմ գերի:

Բայց ինչպես չափել, որն է կարևոր,
Չափածոն անզուսպ, թե խելառն անհանգ,
Եվ ինչպես դառնալ կյանքում չափավոր,
Կամ ինչպես ճախրել անչափ ու անհագ:

Չեմ չափազանցնում, բայց մի քիչ չափից
Ուզում եմ անցնել այս խենթ երեկո,
Աչքերիդ նայել հեռու շատ հեռվից,
Մեկ անհանգ լինել, մեկ էլ չափածո:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.