004. Իմ և քո միջև

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Իմ և քո միջև>

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասա ինձ, ինչ կա իմ և քո միջև,
Հենց այն ժամանակ, երբ մենք ուզում ենք համբուրել իրար,
Ինչ-որ մի բան ասես մեզ վանում է ետ ու նետում հեռու,
Արդյոք դու ես այդ վանողը…
Կամ գուցե և ես…
Ասա ինձ, ինչ կա իմ և քո միջև
Հենց այն ժամանակ, երբ մենք ուզում ենք համբուրել իրար,
Քո շուրթերն ասես փախչում են հեռու,
Իսկ իմ շուրթերը` զգում քեզ օտար…
Իմ և քո միջև կա խոր լռություն,
Տխրություն կա ցուրտ և կա առեղծված,
Իմ և քո միջև կա տարածություն,
Որը կարոտով ու ցավով է լցված:
Իմ և քո միջև կա լուռ հառաչանք,
Եվ արցունքներ կան «Իմ և քո միջև»:
Իմ և քո միջև կա խորհրդավոր ինչ-որ տառապանք,
Եվ այդ տառապանքը հավերժ կմնա ԻՄ ԵՎ ՔՈ ՄԻՋԵՎ:
18 Հուլիսի 1998թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.