044. Մի անծանոթ ծանոթի…

Ծովի ալիքները ստեղների պես
Մի խենթ մեղեդի են կարծես նվագում,
Եվ հնչյուններն այդ խորիմաստ, անտես,
Դանդաղ մարում են մութ հորիզոնում:

Ու թափ են առնում ալիքները խենթ,
Անսանձ հարձակվում ծովի ափերին,
Եվ փրփուր դառած չքվում են հավետ,
Թողնելով միայն խոնավ հետք մի հին…

ՈՒ քայլում եմ լուռ եզերքով ծովի,
Նրբորեն հպվում քարերին խոնավ,
Անվերջ շշնջում այն խենթ մեղեդին,
Որ ալիքներն էին հյուսել խելագար:

Փորձում եմ նրա հնչյունների մեջ
Լլռության ձայնը ես որսալ մի պահ,
Եվ խորհրդավոր այդ լռության մեջ
Դեպի աչքերիդ մութ հեռուն լողալ…

Բայց վախենում եմ ալիքները խենթ
Ինձ լուռ խորտակեն հատակը ծովի
Եվ կորչեմ կյանքի ծփանքում անհետ
Չհանդիպելով քո խենթ աչքերին…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.