083. Եթե հանկարծ

Եթե հանկարծ ինձ քո կյանքում շատ համարես,

ՈՒ թե հանկարծ ինձ մոռանաս,

Եթե հանկարծ խելառ սերս արհամարես

Եվ ինձանից լուռ հեռանաս…

Ես կանիծեմ ճանապարհը քո անցնելիք,

Որ էլ ինձ մոտ ետ չդառնաս,

Որ խենթ հոգիդ էլ չհուզի ոչ մի գալիք,

Որ առանց ցավ ինձ մոռանաս:

 

Եթե հանկարծ ինձ քո կյանքում շատ համարես,

ՈՒ թե դու ինձ ատես հանկարծ,

Ուրիշ մեկով քո խենթ հոգին համալրես

Եվ ինձ հեռու նետես անդարձ…

Ես կանիծեմ ճանապարհը քո անցնելիք,

Որ երջանիկ լինես այնքան,

Որ չունենաս ինձ հիշելու ոչ մի առիթ

Որ կորցնես ինձ հավիտյան…

01.08-2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.