081. Երեք մոմեր

Քեզանից թաքուն ես ուխտ եմ արել

ԵՎ երեք մոմ եմ վառել քեզ համար…

Մեկն հանուն նրա, որ գիժ եմ դարձել,

Եվ ապաստարան կարոտիդ համար:

 

Երկրորդն էլ որպես փարոս եմ վառել,

Որ կյանքիդ ճամփան միշտ լուսավորի,

Քեզանից թաքուն աղոթք եմ արել,

Որ կարոտ ճամփան քեզ ինձ մոտ բերի:

 

Իսկ երրորդ մոմն էլ վառել եմ կյանքում,

Միասին լինենք, թե լինենք օտար,

Գիշերների մեջ խելառ ու անքուն

Չափսոսանք ապրած օրերի համար…

 

Այլ, գեթ մի վարկյան միմյանցով ապրենք

Ցանկանանք մի պահ լոկ միմյանց համար,

Որ այս խենթ կյանքում երջանիկ լինենք

Թեկուզ և հեռու, թեկուզ և օտար…

29.09-2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.