110. Տարբեր ենք, սակայն…

Գուցե երբեք էլ մենք չհասկանանք,
Ծանոթ էինք իրար, թե`անզուսպ օտար,
Գուցե այդպես էլ մենք չհասկանանք,
Մեր միջև թախիծ, թե` խենթ կարոտ կար:

Գուցե այդպես էլ չպատկերացնենք
Գտել ենք միմյանց, թե` միմյանց կորցրել,
Գուցե այդպես էլ միմյանց չտեսնենք,
Հասցնենք հազիվ միմյանց նկատել:

Գուցե երբեք էլ մենք չտարբերենք
Որքան նվիրվենք, կամ, ատենք որքան…
ՈՒ չնայած, որ մենք շատ տարբեր ենք,
Մեր մեջ նմանակ խենթ ծվեններ կան:

Այդ ծվեններն են, որ մեր փոխարեն
Մեկ ձգում են մեզ, մեկ վանում իրար,
ՈՒ չեն էլ թողնում, որ մենք տարբերենք
Ծանոթ ենք իրար, թե`անզուսպ օտար:

07,01,2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.