086. Ինձ թվում է

Առավոտից զարթնելուն պես ես խնամքով

Քո կարոտն եմ արցունքներով անխիղճ թրջում,

Քանզի, իրոք հավատում եմ, որ հրաշքով

Մի խելառ օր կծաղկի այն իմ խենթ կյանքում:

 

Առավոտից զարթնելուն պես գուրգուրանքով

Քո կարոտն եմ գիրկս առած անվերջ շոյում,

Քանզի, իրոք հավատում եմ, որ հեգնանքով

Քո կարոտն էլ ինձ կլքի այս աշխարհում:

 

Արդեն որքան ժամանակ է զարթնելուն պես

Ջանք եմ թափում, որ արթնանամ քո կարոտից,

Սակայն իզուր… Ես խոր քուն եմ մտնում ասես,

Եվ օր օրի խճճվում եմ քո կարոտից:

 

Ուստի մի օր առավոտյան երբ արթնանամ

Եվ նկատեմ, որ զարթնել եմ քո կարոտից,

Ինձ թվում է այս աշխարհից կվերենամ…

Խենթ կդառնամ հենց այդ խելառ առավոտից:

10.07-2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.