056. Երևի ես էլ

Դու քո բախտն ունես… Ես էլ՝ երեևի…
Եվ, եթե կյանքում իմ բախտը բերի
Ու ժամանակն էլ փոքր ինչ համբերի,
Դժբախտ մի բախտ էլ կյանքից խռոված
Քո ափերի եջ լուռ կգուրգուրվի…

Եվ թափ առնելով իմ բախտն էլ կրկին
Կձուլվի գուցե քո խելառ բախտին:
ՈՒ այդ ժամանակ քո բախտի նման
Իմ բախտն էլ կուզի չունենալ սահման
Եվ չճանաչել այս կյանքում ոչինչ
Բացի քո խելառ ու խենթ աչքերից…

Դու քո բախտն ունես, ես էլ՝ երեևի
Ու, եթե հանկարծ իմ բախտն էլ բերի…
Քո այդ բախտավոր ու խելառ կյանքում
Որպես խենթություն անցած օրերի,
Քո ջերմ գրկի մեջ խորը քուն մտնել
Երբեմն էլ նաև ինձ կհաջողվի…

Ախ… Որքան կուզեի, իմ բախտն ինձ կորցրած
Բախտիդ ետևից ողջ կյանքում շրջեր,
Որ, եթե բախտդ կորցնես անդարձ
Թեքվես ու հանկարծ իմ բախտը գտնես…
Եվ այն էլ պահես քո խելառ գրկում,
Ինչպես որ երբեմն ինձ էիր դու գրկում:
Եվ այն էլ զարկի քո խելառ սրտում,
Ինչպես որ ես էի գրկիդ մեջ շնչում
Ու արտաշնչում չտեսի նման,
Կարծես իմ բախտը սահմաններ ուներ,
Իսկ քոնը վաղուց կորցնելով սահման
Չգիտեր ինձ, թե՝ ուրիշին սիրեր…

2013 12-ը սեպտեմբերի… Կարոտել եմ… Գիտեմ կկարդաս… Իսկ քեզ զանգել երազում եմ ինչպես միշտ… Հաճախ ես քեզ ԳԻԺ էի անվանում… Հիմա հասկանում եմ, որ ինքս եմ ԳԺՎՈՒՄ…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.