108. Երբ, որ վարկյանը ձգվում է դարեր

Հաճախ վարկյանը ձգվում է դարեր,
ԵՎ կարճ է թվում մի ողջ կյանք հաճախ,
Հաճախ փորձում ենք տարիները վանել,
Հաճախ էլ մնում վարկյանից կառչած:
Կարծես թե այդ խենթ ակնթարթի մեջ
Հենց նոր թաղեցինք հույսերը բոլոր,
Արհամարելով գալիքը անվերջ
Անցյալն ենք գրկում մենք մտամոլոր:
Եվ սթափվելով օրվա ծիծաղից
ՈՒ թափ առնելով խելառի նման,
Ճեղքում ենք անզուսպ գալիքը նորից
Խենթ ժամացույցի սլաքի նման:
Հաճախ վարկյանը ձգվում է դարեր,
ԵՎ կարճ է թվում մի ողջ կյանք հաճախ,
Փորձեք այս կյանքը խենթի պես քամել,
ԵՎ ոչ թե կյանքից մնացեք կառչած…
05.01.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.