104. Ժամանակից շուտ

Այսօր մի քիչ ժամանակից շուտ եմ գնում քնելու,
Քո փոխարեն ինձ գիշերն է ագահաբար շոյելու,
Ես այս գիշեր չեմ հպվելու քո շիկացած մարմնին
ԵՎ այս գիշեր չեմ լինելու լույս աչքերիդ խենթ գերին:
Ես այս գիշեր չեմ գժվելու քո խենթացնող ջերմությամբ,
Այս գիշեր ես չեմ մրսելու քո կարոտի էությամբ,
Գրկելու եմ քո ծիծաղի ուրվագիծը դեռ հնչեղ
Եվ որսալու քո հայացքի ծվենները դեռ գունեղ:
Այսօր մի քիչ ժամանակից շուտ եմ գնում քնելու,
Քո փոխարեն կարոտդ եմ անգիտակից գրկելու,
Գժվելու եմ, խենթանալու, ոռնալու եմ ես ցավից,
Քո մատների նուրբ հպումն եմ ես հայցելու բարձրյալից:
Ու թե հանկարծ բախտն իմ բերի երազներում հանդիպենք,
Կխնդրեմ քեզ, որ ներես ինձ, որ մենք միմյանց լուռ գրկենք,
Որ ես էլի լսեմ սրտիդ խենթ զարկերը մեղմահունչ,
Որ ես հալվեմ քո գրկի մեջ խուլ ու համր, լուռ ու մունջ:
Թույ տուր այսօր ժամանակս ժամանակիդ հետ փոխեմ,
Երբ հանդիպենք կվճարեմ, փոխհատուցել կփորձեմ,
Իսկ թե հանկարծ վճարելու տարբերակներ չունենամ,
Քո կարոտի դիմաց. թող որ. ժամանակով պարտք մնամ:
25.12.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.