069. Անձրևի փոխարեն

Որքան կուզեի, որ անձրևի փոխարեն`

Թեկուզ սառը քո ձեռքերը ինձ հպվեին…

Եվ խելագար քամիների փոխարեն`

Քո ձեռքերը ամուր ամուր ինձ գրկեին:


Որքան կուզեի, որ արևի փոխարեն`

Քո մարմնի ջերմությունով ջերմանայի,

Որ տառապած, խենթ օրերի փոխարեն`

Քեզնով լցված խելառ մի օր ունենայի:

 

Որքան կուզեի, որ մրսելու փոխարեն`

Քո շուրթերի խենթ հպումից ես դողայի,

Եվ ամպամած գիշերների փոխարեն`

Քո աչքերի մութ երկնքում գեթ լողայի…

 

… Եվ լուսանար գիշերներս քո ձայնից,

Քո ծիծաղից` առավոտս խենթանար,

Հեռու հեռու երազներս քո շնչից`

Նորից վառվեին, լույս տային նորից մեղմաբար:

 

Ես քուն մտնեի… Եվ արթնանայի քեզանով,

Քո ջերմությամբ երջանկանայի ամեն պահ,

Խորը շնչեի… Արտաշնչեի քո շնչով

Իմ հեռավո’ր… Իմ հարազա’տ… Ի’մօտար:

01 հոկտեմբերի 2011թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.