088. Լուսաբացներն արյունոտ

Արդեն մոտ է լուսաբացն այն արյունոտ,
Որից խորշել, խուսափել եմ ամեն պահ,
Արդեն մոտ է բաժանումը այն ցավոտ,
Որին ատել, անիծել եմ խելագառ:

Արդեն ցուրտն է քո փոխարեն իմ հոգում,
Ծնունդ առնում դանդաղորեն, բայց ցավոտ,
Քանզի շուտով կյանքիս խաղաղ երկնքում
Կգոյանան կարոտ ամպեր արցունքոտ:

ՈՒ հենց այդժամ հորդ անձրևը անխնա
Ջրվեժի պես վար կթափվի երկնքից,
Սրտիս խորքում արցունքի ծով կդառնա
Եվ կծփա քո խելագար կարոտից:

Ու ամեն պահ ալիքներն այդ կարոտի
Պիտի զարկեն սրտիս փխրուն պատերին,
Որ ճեղք բացեն… Որ չմնան անոթի,
Որ դուրս ժայթքեն, նայեն մարող արևին:

Որքան ցավոտ է բաժանումն արյունոտ
Որից խորշում, խուսափում ենք ամեն պահ,
Բայց ակամա մի լուսաբաց արցունքոտ
Արյունագույն երանգում ենք մենք ցմահ:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.