134. Երջանկությունն իմ երազած

Երջանկությունն իմ երազած, տարբերվում է շատերից
Քանզի ես այն ցանկանում եմ մեկ ուրիշին նվիրել,
Որ թեկուզ և մենք շատ ու շատ հեռու լինենք միմյանցից,
Բայց միշտ հիշենք, որ երբևէ միմյանցել ենք մենք սիրել…
Երջանկությունն իմ երազած, տարբերվում է շատերից
Ես չեմ ուզում այն ունենալ, ես ուզում եմ նվիրել
Որ երբ հետո միմյանց հիշենք, միմյանց գտնենք մենք նորից
Հասկանանք, որ իրականում միմյանց շատ խենթ ենք սիրել:
Երջանկությունն իմ երազած, տարբերվում է շատերից,
Անզուսպ է այն, սակայն խելառ, տարօրինակ ու նաև վեհ,
Որ երբ մի օր ժպտանք միմյանց տարիների հորձանուտից
Երազածս երջանկությամբ իմ աչքերը միշտ ժպտան քեզ:
30.12.2015

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.