150. Հավատա

Հավատա կյանքում ամեն ինչ անգույն է,
Երբ քո աչքերը էլ ինձ չեն նայում,
Ամեն լուսավոր դանդաղ, բայց մարում է
Ինչպես քո ծիծաղը իմ խենթ աչքերում:

Հավատ կյանքում ամեն բան անհամ է,
Երբ քո շուրթերի համը էլ չեմ զգում,
Երազիս ճախրանքը գիշերում դողղում է,
Ինչպես իմ սերն է դողղում քո հոգում:

Հավատա կյանքում ամեն բան անհոտ է,
Երբ քո մարմնի բույրը չեմ շնչում,
Այս կյանքը կարծես ինձ համար անօդ է
Ինչպես երկրի անզուսպ ընդերքում:

Հավատա կյանքում ամեն բան անտեսք է,
Երբ քո փոխարեն քո ստվերն եմ գրկում,
Ճակատագիրս մի ուրվագիծ է
Խենթ զիգզագ դառած սրտիդ զարկերում:

Հավատա կյանքում ամեն ինչ անգույն է
Ամեն բան անհամ է, անհոտ է անտեսք,
Անգամ ճանապարհը թվում է անհուն է
Ամեն պետքական թվում է անպետք:

15.02.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.