028. Քո ծննդյան երազում

Հայկ Մկրտչյան  Լալա Խուրշուդյան

Հայկ Մկրտչյան <Քո ծննդյան երազում> Լալա Խուրշուդյան

Սիրով նվիրում եմ Թալինի արհեստագործական ուսումնարանիստեղծագործական կարողություններով, մասնագիտական մանկավարժական և մեթոդական հմտություններով լեփ լեցուն դասախոս Լալա Խուրշուդյանին`ծննդյան օրվա կապակցությամբ:

Թող քո կյանքի ճանապարհին
Բացվեն խելառ գարոււններ,
Թող աչքերիդ նայեն միայն
Խենթ ու պայծառ արևներ,,,

Որ օրերդ լցվեն միայն
Սիրո անսանձ ջերմությամբ,
Որ եկող ամեն մի նոր օր
Քեզ պարուրի բարությամբ:

Քո ծննդյան օրն է այսօր,
Այսօր խենթ ես մի տեսակ,
Այսօր լուռ ես, հուր ես այսօր,
ԵՎ երջանիկ մի տեսակ,,,

Անցյալ դարձած խենթ օրերի
Հուշերն են եկել այցի,
Որ պարուրեն քո խենթ հոգին
Մեղմ գույներով ջերմ թախծի,,,

Իսկ ես հեռու հեռու քեզնից
Ջերմ տողեր եմ լուռ հյուսում,
Եվ շաղ տալիս շատ նրբորեն
Քո ծննդյան երազում:

Որ քո կյանքի ճանապարհին
Խենթ եղանակ միշտ լինի
ԵՎ հուշերից փչող քամին
Քեզ մեղմ ժպիտ պարգևի:

Քեզ թևեր տա, որ սավառնես
Կյանքի խաղաղ երկնքում,
Որ երջանիկ լինես, փայլես,,,
Քո ծննդյան երազում:

Ամենաբարի ցանկություններով` Հայկ Մկրտչյան

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.