147. Դու իմ անգին, իմ թանկ

Դու իմ անգին, իմ թանկ, իմ անկրկնելի,
Քո մատներին մարմար որքան եմ ես հպվել,
Դու կարոտ ես դարձել՝ խենթ ու անպարտելի,
Եվ իմ ամեն օրվան անհնազանդ գգվել:

Դու իմ անգին, իմ թանկ, իմ անբացատրելի,
Քո աչքերին խելառ որքան եմ ես նայել,
Դու բարձրունք ես դարձել անհաղթահարելի,
Եվ իմ կյանքի ճամփին լեռան նման հառել:

Դու իմ անգին, իմ թանկ, դու իմ անպարտելի
Որքան եմ ես տենչում քո կարտը հաղթել,
Բայց ամեն օրվա պես դու գալիս ես էլի
Դու իմ ամեն օրվա լույսն ու մութն ես դարձել:

Դու իմ անգին, իմ թանկ, դու իմ անմեկնելի
Քո մարմինը բոսոր որքան եմ ես շոյել
Մեկ լուսնոտ եմ դառել, իսկ մեկ փյունիկ էլի
Քո կարոտից խելառ ակամայից հառնել:

03.02.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.