112. Դէ հիմա

Գիշերվա կեսին անզուսպ թափառող երազի նման,
Եվ հանկարծակի, և հապճեպ կարծես,
Թակում ես հոգուս խարխլված դուռը անհագի նման
Եվ ներս մտնելու միտումով պատվում:

Իսկ ես` անզորս, կամ մեղավորս, կամ էլ խենթը քո,
ՈՒրախանում եմ և երջանկանում,
Քունս մատնելով խենթ անտերության ու մոռացության,
Քեզ պինդ գրկելու լույսով եմ պատվում:

Դու մեղավոր չես, որ քո աչքերում իմ գարուններն են,
Քո ծիծաղի մեջ` ձայնը իմ հոգու,
Եվ կարևոր չէ, որ դու այս պահին, ինձ անզուսպ ատում ես,
Եվ չես էլ փորձում սիրել ինձ նման:

Կարևորն այն է, որ կես գիշերին դու ինձ տանջում ես,
Եվ գողանում ես քունն իմ գիշերվա,
Որ քո աչքերով ու քո ծիծաղով ինձ ապրեցնում ես
Եվ ցրում կարոտս գաիլիք խենթ օրվա:

…Այ գիժ, աչքերս արդեն փակում են ափերն այսօրվա,
Իսկ ես դեռ համառ քեզ պինդ գրկում եմ,
Քո նկարի մեջ ես անզուսպ փնտրում եմ իմաստը վաղվա,
Իսկ դու ինչպես միշտ ինձ անզուսպ վանում ես…

Ես քեզ սիրում եմ այ ԳԻԺ
26,01,2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.