042. Հիմա լուռ եմ ես…

Հիմա լուռ եմ ես… Հոգիս է երգում`

Ամեն հնչյունի հետ անունդ խառնած,

Կապույտ կարոտի խենթ երգն է ծնվում

Քո լույս հայացքի շողերից հյուսված:

 

Հիմա լուռ եմ ես… Անձրև է կաթում`

Ամենի կաթիլի մեջ հուշերս խառնած,

Խելագարի պես երկիր է թափվում

Քո խենթ աչքերի լույսով շաղախված:

 

Հիամ լուռ եմ ես… Երկինք է գոռում`

Ամեն շանթի հետ իմ սերը խառնած,

Որ երկրի ամեն մի խուլ անկյունում

Տարածվի հոգուս երգը խենթացած:

 

Հիմա լուռ եմ ես… Սիրտս է զարկում`

Ամեն զարկի հետ կարոտս խառնած

Որ անծայրածիր մեր տիեզերքում

Սիրո մի աստղ չխամրի անդարձ:

 

Հիմա լուռ եմ ես… Կարոտս է ոռնում

Ամեն ոռնոցի մեջ` քո աչքերն են թաց,

Որ մի ժամանակ ինձ էին պատկանում,

Բայց հիմա կորել են անցյալում անդարձ:

 

Գոռում են, ոռնում, զարկում անխնա

Իմ հիշողության ծվեններն անխիղճ…

Գիտեմ, որ երբեք, էլ ետ չես դառնա,

Գոնե ետ դարձրու հոգին իմ հանգիստ:

 

14 սեպտեմբեր 2009

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.