061. Քո կարոտի փաթիլը

…Փաթիլների պես թող որ ես հալվեմ
Քո օտարացած բայց ջերմ շուրթերին,
Ձյան պես մեղմորեն թող որ ես փարվեմ
Ինձնից շատ հեռու քո նուրբ ձեռքերին:
Փաթիլների պես թող որ ես գրկեմ
Ինձ շատ հարազատ մարմինդ մարմար,
Ձյան պես վեհորեն թող որ ներկվեմ
Խոնարհ սպիտակի երանգով խելառ:
Փաթիլների պես թող որ նուրբ հպվեմ
Աչքերդ շոյող քո տաք կոպերին,
Իսկ հետո անխիղճ խենթի պես հալվեմ
Անտես ձուլվելով քո արցունքներին:
Հետո, երբ կրկին գոլորշի դառնամ
Եվ դեպի երկինք բարձրանամ նորից,
Եթե աչքերդ անգամ մոռանամ
ԵՎ սառույց դառնամ քո խենթ կարոտից:
Իմ մեջ թող պայթի կաթիլն արցունքիդ…
Սառույցն այդ բազում փաթիլներ դառնա…
Նորից ցած թափվի ձմռան երկնքից
Եվ ափերիդ մեջ լուռ անէանա…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.