077. Արի քեզ այսօր այսպես բարևեմ

Օրը շատ դանդաղ աչքերը բացել
Եվ շուրջբոլորն է կարծես պրպտում,
Ու ինչ որ բանից կարծես նեղացել
ԵՎ ոչ ոքի հետ խոսել չի ուզում:

Գուցե փնտրում է մարդկանց հարազատ
Որոնց ոչ մի կերպ չի լինում գտնել,
Գուցե կարոտի ցավից գազազած
Ուզում է մարդկանց ամբոխին գգվել:

Ասել է գուցե ուզում բոլորին,
Որ կարոտել է խելառի նման,
Իրեն հարազատ այն խենթ աչքերին
Որոնք այրում են արևի նման:

Կամ գուցե ուզում այնպես լուռ բացվել,
Որ չնեղացնի անցնող գիշերվան,
Գուցե ուզում է այսպես արդնացնել
Եվ գալիքին խենթ, և տիրող ներկան:

Ես էլ եմ ուզում օրվա պես նրբին
Բարի առավոտ քեզ մաղթել այսօր,
Երկար նայելով խաղաղ երկնքին
Ցանկանալով քեզ խենթ ու խելառ օր:

Ես էլ եմ ուզում օրվա պես նրբին
Տարածվել խենթ աչքերիդ դիմաց,
Որ հորիզոնը ինչպես ծիր կաթին
Մեկ շատ մոտ թվա, իսկ մեկ էլ՝ անանց…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.