047. Այսօր…

Դու մի տեսակ խենթ էիր այսօր
Եվ մի տեսակ զորավոր,
Մի պահ կարծես գետ էիր բոսոր
Իսկ մի պահ էլ անսովոր:

Քեզ էի փնտրում ամենուրեք,
Թե՝ երազում, թե՝ կյանքում,
Բայց որտեղ էլ հանդիպում էինք
Խուսափում էի ու փախչում:

Քանզի երկար, շատ երկար եմ
Ջերմությունդ երազել,
Բայց երբ կյանքում քեզ գտել եմ,
Սառն արցունք եմ միշտ թափել…

Դու մի տեսակ խենթ էիր այսօր
Մի տեսակ էլ զորավոր,
Այդպես եղիր դու ամեն օր
Դա է կյանքում կարևոր:

Քանզի քո այդ զորությանն եմ
Ամբողջ կյանքում ես ձգվել,
Քո աչքերի զորությամբ եմ
Ամբողջ կյանքում տառապել…

Սակայն ոչինչ, չեմ խուափում,
Զորության դեմ քո ծնկել,
Գեթ մատներով թույլ տուր կյանքում
Զորությունդ շոշափել…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.