055. Հայցում եմ կարոտ

ՈՒ որքան էլ կարոտդ խրվի սրտիս մեջ, միևենույն է քեզ էլ չեմ անհանգստացնի… Թե չէ ամեն անգամ մի փոքրիկ ծակոց զգալով գրում էի որ կարոտում եմ և ուզում եմ քեզ տեսնել… Ճիշտ է դու չեիր մերժում, գալիս էիր որ քեզ տեսնեմ… Բայց դա էլ իմ կողմից մարդկային չէ… Չէ որ դու պարտավոր չես ամեն անգամ իմ կարոտի պատճառով հայտնվել իմ կյանքում…Ուստի որոշել եմ էլ քեզ չասել որ կարոտում եմ… Ընդհակառակը, այսօր քեզ ուզում եմ ասել, որ երբեք չհավատաս թե քեզ չեմ կարոտելու… Կարոտելու եմ և այն էլ ինչպես… Կարոտելու եմ այնքան, որ կարոտդ ինձ խանգարի ապրել և ոչ թե ամեն անգամ կարոտելու պատճառով խանգարեմ քեզ ու քո ճակատագիրը… Կարոտելու եմ այնքան, որ գեթ մեկ անգամ էլ դու ինձ կարոտես… Իսկ եթե հանկարծ ինձ չկարոտես, դա էլ հոգ չի… Քանզի իմ կարոտը կբավականացնի ինձ ու քեզ, և բոլորին…

Եվ ես ծնկաչոք կարոտ եմ հայցում,
Մի կաթիլ կարոտ,
Որ նրա խոնավ ու թաց թևերով
Լինեմ քեզ շատ մոտ:
Որ գեթ նրանով թրջեմ իմ հոգու
Այն ծարավը խենթ, որ տենչում է քեզ…

Եվ ես ծնկաչոք կարոտ եմ հայցում,
Որ չչորանա իմ հոգու խորքում
Քեզ պինդ գրկելու մի ձգտում անբիրտ
Մի կարոտ անմեռ,
Անզուսպ մի ցասում,
Որը քեզ կյանքիս խելառն է դարձնում…
Եվ ստիպում է ինձ ոչ թե գիժ լինել,
Այլ քո պես ԳԺԻՆ սիրել ակամա
Եվ գժի նման քեզանով ապրել:

28.09.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.