04. ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Չգիտեմ, ես եմ զգում, թե երբ պիտի անձրև գա, թե անձրևն է զգում, երբ եմ ես ուզում, որ նա տեղա աշխարհիս բոլոր-բոլոր լուսավոր ու մութ անկյուններում  և թրջի ամեն ինչ:

 Անձրևից հետո-Հայկ Մկրտչյան

*  *  *

2000թ դեկտեմբերի 1

Հեռախոսը զանգեց: Ես զգում էի, որ դա Էդգարն է լինելու: Վեց ամիս է ինչ նրան չէի տեսել: Իսկ այդ օրն անգամ արևն ինձ ժպտում էր այնպես` կարծես հաստատ հանդիպելու էի նրան: Սակայն արևն արդեն վաղուց մայր էր մտել, իսկ Էդգարը չկար:

Կեսգիշեր էր, արևի մայր մտնելուն պես պառկեցի քնելու` ինքս էլ զգալով, որ այդ գիշեր քնել չէր լինելու: Քանի որ հոգուս խորքում շաբաթներ առաջ ծնված այն զգացումը, որը հետո հասկացա, որ “կարոտ” է ընդունված կոչել, արդեն դուրս էր եկել իր ափերից և երկու ձեռքով կոկորդիցս բռնած` մի քանի օր էր ինչ սկսել էր խեղդել ինձ` մահու չափ կամ նրանից էլ ավելի:

Հեռախոսը զանգելուն պես այն բաց թողեց կոկորդս, և ես հենց դրանից էլ կռահեցի, որ զանգողն Էդգարն է լինլու:

Երրորդ զանգին հասա հեռախոսի մոտ ու վերցրի լսափողը: մի քանի վայրկյան ձայն չհանեցի: Ձայն չլսվեց նաև խոսափողի մյուս ծայրից:

— Լսում եմ, — վերջապես խոսեցի ես:

— Ես մտածում էի, որ լսափողը չես վերցնի:

— Իսկ ես մտածում եմ, որ արդեն վերցրել եմ:

— Կներես Անի′, եթե արթնացրի քեզ:

— Ճիշտ է ես յադք′ան բարի չեմ Էդգար, բայց դրա կարիքը չկա: Ես քնած չէի:

— Իսկ ինչն էր խանգարում:

— Ինչը… չգիտեմ, սակայն “Ով’-ի դեպքում կպատասխանեյի: Չնայած երկուսի դեպքում էլ կպատասխանեմ: “Ինչ”-ի դեպքում`կարոտը, “Ով”-ի դեպքում` դու:

— Կներես, եթե…

— Ոչինչ: Ես ճիշտ է բարի չեմ այնքան, բայց ներել կարող եմ:

— Գիտես Անի, մոռացա երեկոդ բարի անվանե, քանի որ ավելի կարևոր բան ունեմ ասելու: Վաղն առավոտյան կգամ քեզ մոտ: Ավելի ճիշտ վաղն առավոտյան մեկնում ենք: Էլենի հետ այդպես որոշեցինք: Առավոտյան կգամ քեզ տեսնելու: Կասեմ այն մեծ աշխարհ շնորհակալությունը, որ պարտավոր եմ քեզ և, որից հետո հուսով եմ ամեն ինչ լավ կլինի: Մինչդեռ գիտեմ` դու այդպես չես մտածում:

— Չէ′: Ես այնքան բարի չեմ, բայց քեզ երբեք չեմ հակաճառի: Իսկ Էլենը գիտի իմ մասին: Գիտի, որ վաղն գալու ես ինձ մոտ:

— Ո′չ Անի: Սակայն իմացիր որ իմանալու դեպքում էլ դեմ չէր լինի: Վաղն առավոտյան եմ գալու, արևածագին: Մի անկեղծ խնդրանք: Կասես ինչ բերեմ քեզ:

— … Ձյուն եմ ուզում

— … Ուրիշ էլ ոչինչ:

— Այո′, ուրիշ ոչինչ էլ չեմ ուզում քեզանից ու ձյունից բացի: Բայց ես բարի չեմ չէ այնքան:

— Որքա′ն Անի:

— Դե… Այնքան էլի: Այնքան, որքան քո այդ Էլենը:

— Չէ: Չէ: Դու բարի ես ինձանից ու Էլենից էլ և աշխարհում բոլոր-բոլոր մարդկանցից էլ բարի:

— Իսկ ես մտածում եմ, որ ոչ մի բարի գործ չեմ արել:

— Չէ′ Անի, դու այդպես մի մտածիր:

— Ես այդպես չեմ մտածում: Սակայն, եթե թեկուզ մի փոքր բարի արած լինեի, ինձ թվում է դու կողքիս պիտի լինեիր:

— Դու ճիշտ ես Անի ́, բայց ես էլ սխալ չեմ: Դու մի մեծ աշխարհ բարություն ես նվիրել ինձ: Եվ ամենակարևորը չխանգարեցիր ինձ և Էլենին: Իսկ ես այդ ամենը չեմ մոռանա ու վաղը կգամ ասելու քեզ`իմ մեծ բաժին շնորհակալությունը: Քնիր ́: Կամ աշխատիր քնել: Կամ էլ արա ինչ ուզում ես: Մեկ է ես քեզ սիրել ու սիրելու եմ ամեն դեպքում էլ: Բարի գիշեր:

— Բայց… Էդգար… Սպասիր… Գիտես… Ուզում եմ:

— Անի ́ այդքան մի նեղվիր: Պառկիր ու խոստացիր, որ չես վշտանա:

— Լավ: Բարի գիշեր Էդգար:

— Բարի գիշեր:

* * *

1999.թ-ի հոկտեմբեր ամսվա առաջին օրն էր: Ես գնումներ կատարելուց վերադարձա տուն: Սուրճ պատրաստեցի ու սովորության համաձայն վերցրի սուրճիս գավաթը և մոտեցա պատուհանին: Իսկ պատուհանից այն կողմ կայարանն էր ու Սասունցի Դավթի արձանը:

* * *

Մինչ 1999 թվականը:

Դեռ առավոտից սիրտս անհանգիստ էր: Մերթ արագ, մերթ էլ դանդաղ աշխատող սիրտս մեկ ստիպում էր ինձ շնչահեղձ լինել, մեկ էլ բոլորովին մոռանալ շնչելու մասին: Շատ հաճախ էր ինձ մոտ այդպես պատահում: Ամեն ինչ սկսվում էր ամեն անգամ անձրև գալուց ժամեր առաջ, երբ երկնքում դեռ սև ամպի ոչ մի ծվեն չէր լինում:

Հետո սիրտս կամաց-կամաց սկսվում էր լցվել, իսկ երկնքում սկսվում էին այս ու այն կողմից իրար գլխի կուտակվել սև ամպի ծվեններ:

ԵՎ, երբ երկինքը ամբողջովին սևով էր պատվում, սիրտս բերնեբերան լցվում էր արցունքներով և սպասում հարմար առիթի` նրանք դուրս շպրտելու համար:

Երկրի վրա թափվող անձրևի առաջին կաթիլի հետ աչքերումս սկսում էին երևալ արցունքի առաջին կաթիլները:

Փողոցի ամենատարեց ուռենու տակ էի նստած, երբ սկսեց դանդաղ անձրև թափվել:

Սկզբում փողոց մտավ ոստիկանության մի մեքենա, իսկ նրա ետևից շտապօգնության ևս մեկը:

Գիտեք: Ավելի խենթ բան քան գիշերով ու անձրևին արագ-արագ պարպվող գունավոր լույսերը հազիվ թե գտնեք: Սակայն նրանք թող երբևէ ձեզ շատ մոտ չլինեն: Եվ մոտենալով հանդերձ, ձեր մեջ չմարեն մարդկային կյանքի այնպիսի արժեքներ որոնք երբևէ նորից չես կարող գտնել:

Նստած տեղից նկատեցի, թե ինչպես ոստիկանության ու բուժօգնության աշխատողները իջան մեքենաներից և քայլերն ուղեցի դեպի մեր տուն: Տանը միայն պապիկն էր, իսկ հայրս ու մայրս առավոտյան քաղաք էին մեկնել ամանօրյա գնումների:

Վախից ականջներս սկսեցին խշշալ, իսկ աչքերս փակվեցի տարօրինակ մի ծանրությունից:

Երբ աչքերս կրկին բացեցի, ես Գարեգին պապի գրկում էի: Նա ինձ գրկած վազում էր: Ես փորձեցի, բաըց ոչ մի կերպ չկարողացա հասկանալ թե դեպի ուր է  ինձ տանում: Աչքերս նորից փակվեցին:

Գարեգին պապին շատ էի սիրում: Նա էլ ինձ էր սիրում իր թոռնուհու չափ: Որին աղջկա մահից հետո ուղղարկել իր քրոջ մոտ` մտածելով, որ քրոջ երեխաների հետ իրեն ավելի ուրախ և երջանիկ կզգա: Այդպես էլ կար: Գարեգին պապը չէր սխալվել և չէր դադարել ու չի էլ դադարելու սիրել իր թոռնուհուն:

Հաջորդ անգամ աչքերս բացելով` տեսա սպիտակ խալաթավորների: Նրանցից մեկը բռնել իմ ձեռքը, իսկ մյուսը կարծես ջրով լի մի տոպրակ պահել իմ գլխավերևում:

Երրորդ անգամ աչքերս մեր տանը բացվեցին` այդպես էլ չգտնելով այն երկու էակներին, որոնց մի քանի օր առաջ առավոտյան ճանապարհել էին Երևան:

* * *

Գարեգին պապը թոռանը շատ էր կարոտում: Ես էլ կարոտում էի ծնողներիս: Երկուսիս կարոտների մեջ միայն մի տարբեերություն կար: Նա երբեմն խոսում էր իր թոռան հետ: Երբ կարոտը սկսում էր խեղդել երկուսիս, միմյանցից անտեղյակ, բայց շատ հաճախ միաժամանակ դուրս էինք գալիս փոխոց: Նստում փողոցի ամենատարեց ուռենու տակ ու լուռ նայում իրար: Ես թե,- Կարոտել եմ ծնողներիս: Նա թե,- Թոռնիկիս եմ ուզում տեսնել: Հետո երկուսով էլ կախում էինք գլուխներս և սուզվում ամեն մեկս մեր կարոտի հյուսած խորհրդավոր աշխարհների մեջ:

Ես բարձրացնում էի գլուխս: Նա` նույնպես: Ես թարթում էի աչքերս ճիշտ այնպես, ինչպես երբեմն մարդն է շարժում բերանը` շշուկով ինչ որ բան ասելու համար: ԵՎ միայն ու միայն աչքերով, առանց ձայն հանելու, հարցնում էի նրան, թե ինչու չի գնում թոռան մոտ` Փարիզ, և մնում այնտեղ: Իսկ նա աչքերը թարթելու հետ միասին նաև թեքում էր գլուխը և նայում շուրջը` տանը, փողոցին, ուռենուն և արևին: Նրա աչքերն արցունքով էին լցվում: Ես հասկանում էի, որ գյուղն ու իր աղջկա գերեզմանը չի ուզում թողնել:

Ահա այդ ժամանակ էր որ մտերմացա Գարեգին պապու հետ: Նա օրվա մեջ մի քանի անգամ գալիս էր մեր տուն: Միասին ընթրում էինք: Պապիկս միայն ընթրիքին էր աշխատանքից տուն վերադառնում: Դպրոցում այգեպան էր աշխատում: Ես էլ նույն դպրոցում էի սովորում: Դասերից գալիս էի տուն Գարգին պապի համար սուրճ պատրաստում ու սկսում ընթրիքի պատրաստություն տեսնել: Մինչ այդ Գարգեին պապը գավաթով լի սուճը ձեռքին մոտենում էր պատուհանին ու պատուհանից այն կողմ նայելով սուրճ խմում: Այդ հետաքրքիր սովորությունը հետագայում նրանից փոխանցվեց ինձ:

* * *

Ավարտեցի տասներորդ դասարանը: Գարեգին պապի օգնությամբ գործերս հանձնեցի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար: Ընդունելության երկու քննությունները գերազանց հանձնեցի, իսկ գրականության բանավոր քննությունից ստացա չորս գնահատական:

Մինչ կփակցնեին ընդունվողների ցուցակը, մի վերջին անգամ Գարեգին պապի հետ նստեցինք մեր փողոցի ուռենու տակ: Այս անգամ լուռ չմնացինք: Խոսեցինք, որքան կարող էինք շատ և հուզվեցինք, որքան որ երբեք:

Վերջապես որոշել էր գնալ թոռան մոտ և ընդմիշտ բնակվել Փարիզում: Կարոտն ու մենակությունը ստիպել թին նրան վերանայել և անգամ փոխել իր որոշումը:

Միասին այցելեցինք աղջկա գերեզմանին: Հետո եկանք մեր տուն և մի քանի հարևանների հետ միասին փորձեցինք ցրել մեզ պարուրած թախիծը: Չգիտեմ որքանով հաջողվեց դա մեզ, բայց ամեն դեպքում փոքր ինչ թեթևություն զգացինք տարիներ շարունակ մեզ պարուրած տխրությունից:

Հաջորդ օրը երեքով միասին մեկնեցինք Երևան: Նախ իմանալու ընդունվել եմ թե ոչ, հետո` Գարեգին պապին Փարիզ ճանապարհելու:

Անունս ցուցակում երրորդն էր: Ուրախացանք: Նույն տրամադրությամբ էլ գնացինք օդանավակայան:

Արդեն սկսվել էր ուղվորների հաշվառումը: Ես փաթաթվեցի Գարգին պապին, երկար ժամանակ լուռ մնացինք: Ասեցի որ միշտ նրա տունը մաքուր կպահեմ: Իսկ նա ինձ պատասխանեց որ տունն այլևս չկա ու խնդրեց որ միայն երբեմն այցելեմ աղջկա գերեզմանին: Աստված վկա ես չէի ցանկանա նրան երբևե բաց թողնել: Սակայն պապս բաժանեց մեզ: Մեկնելու ժամանական էր:

Ճանապարհեցինք նրան ու վերադարձանք տուն: Վերադառնալուց հարցրի պապուս թե ինչ էր նշանակում, որ Գարեգին պապու տունն այլևս չկա: Պապս պատասխանեց, որ նա վաճառել է իր գյուղի տունն ու Երևանի կայարանամերձ շենքում մի բնակարան գնել, որի բանալիներն էլ խնդրել է ինձ հանձնել համալսարան ընդունվելու կապակցությամբ: Ես չկարողացա զսպել արցունքներս` մեկ առ մեկ հիշելով ամեն բան որ ինչ որ կերպ կապված էր Գարեգին պապու հետ:

Տուն հասնելուն պես ես էլ, պապս էլ պառկեցինք քնելու: Իսկ առավոտյան արթնանալով խրվեցինք ամենքս մեր առջև ծանրացած հոգսերի մեջ: Ես պիտի հավաքեի որոշ իրեր և հագուստ, ուտելիք պատրաստեի, որպեսի պապիկի հետ մեկնեինք քաղաքի իմ նոր բնակարանը կարգի բերելու:

Երբ տեղ հասանք, փոքր ինչ կարգի բերելուց և տեղավորվելուց հետո, նստեցինք հանգստանալու: Ես սուրճ պատրաստեցի և վերցնելով սուրճիս գավաթը` մոտեցա պատուհանին ու սկսեցի վայելել այն նայելով պատուհանից դուրս, որից այն կողմ կայարանն էր ու Սասունցի Դավթի արձանը:

* * *

ՈՒսումնական արդեն չորորդ տարին էր: Արձակուրդներին մեկնում էի գյուղ` պապիկի մոտ, իսկ սեպտեմբերից վերադառնում քաղաք` կայարանում գտնվող իմ բնակարանը: Դասերի ընթացքում հազվադեպ էի գյուղ մեկնում, հիմնականում պապս էր գալիս ինձ տեսության: Շատ էր պատահում, որ երբ սուրճ էի խմում, պատուհանի մոտ կանգնած նկատում էի պապիկին` լիքը պայուսակներով: Ամիսը գրեթե երկու անգամ ինձ մթերք էր բերում գյուղից: Այդ օրը մնում էր ինձ մոտ: Օգնում էր ինձ, իսկ հայորդ օրը վերադառնում գյուղ` թաղվելու իմ և իր կիսատ թողած գործերի մեջ:

* * *

1999թ հոկտեմբեր ամսվա առաջին օրն էր: Ես գնումներ կատարելուց վերադարձել էի տուն: Շատ հեռու չէի գնում: Հենց կայարանամերձ խանութներից որոշ իրեր էի գնում, որոնցից պապիկը գլուխ չէր կարող հանել, և վերադառնում բնակարան:

Առավոտից ոչինչ անել չէր լինում: Համալսարան չգնացի, որոշեցի տանը մնալ` մտածելով փոքր ինչ հանգստանալ: Կրկին ոչինչ չստացվեց: Բանտարկյալի պես ինձ ճնշված էի զգում: Դուրս եկա գնումներ կատարելու: վերադարձա տուն: Ոչինչ չստացվեց: Սիրտս շարունակում էր ավելի ու ավելի նեղվել: Պառկեցի բազմոցին ու ձեռքս առա լեզվաբանությանս դասագիրքը: Տասից ավելի էջեր կարդացի, սակայն ոչինչ չտպավորվեց գիտակցությանս մեջ: Ճիշտ է աչքերս ուշադիր անցնում էին ամեն մի բառի վրայով, բայց գիտակցությունս բոլորովին այլ տեղ էր թափառում: Փորձում էր գտնել այն, ինչից հոգիս այդքան ճնշվում էր: Վերջապես գլխի ընկա: Անձրև պիտի գար: Երկար պառկած մնացի բազմոցին:

Երբ երկինքը սկսեց մթնել, վեր կացա տեղիցս և մոտեցա պատուհանին: Բացեցի պատուհանը և թողեցի, որ սառը քամին ներս գա ու անի ամեն ինչ:: Ինքս գնացի սուրճ պատրաստելու: Երբ սուրճի գավաթը ձեռքիս մոտեցա պատուհանին, անձրևի կաթիլները երկնքից սկսեցին մեկ առ մեկ ցած թափվել: Մի քանի վարկյան սիրտս ոչ մի զարկ չխբեց, բայց հետո սկսեց որքան ուժ ուներ զարկել: Դրսում էլ անձրևը դաթարեց մի պահ ու կրկին թափ առավ:

Սիրտս ուզում էր դուրս գալ մարմնիցս ու թրջվել այդ երկար սպասված անձրևի տակ: Ուզում էր մրսել այդ մի տեսակ թարմություն պարունակող սառնությունից:

Անձրևից հետո 1 Հայկ Մկրտչյան

* * *

Նույն օրը` հոկտեմբերի 1-ին, երբ երեկոյից մի քիչ էր անցել, երբ քաղաքը բնականից անցել էր արհեստական լուսավորման, գետնի վրա դեռ տեղ տեղ շարունակում էին իրար ձեռք ձեռքի բռնած երկինք գոլորշիանալ անձրևի կաթիլները: Իսկ հեռվում` քիչ առաջվա անձրևի հետ երկիր հասած սառնությունից դողում էին քաղաքի գունավոր լույսերը:

Այս ամենը պատուհանից այն կողմ էր, իսկ այս կողմում ես էի ու նարնջի հյութով բաժակը, որն արդեն կես էր ընկել:

Մնացած կեսը բաժակիս հետ միասին թռավ ձեռքիցս ու ընկավ հատակին: Դռան ուժեղ հարվածը ինձ ստիպեց անզգուշորեն շրջվել ու վախից բաց թողնել բաժակը: Ինչ-որ մեկն ուժեղ հարվածեց դռանը:

Ես թեթև քայլերով մոտեցա դռանը: Լսեցի, թե ինչպես երկու հոգի խոսում էին հարկում:

-Դու նրան լրիվ ջարդուփշուր արեցիր: Մենք այդպես չէինք պայմանավորվել:

-Ոչինչ, թող չափը ճանաչի:

-Արի գնանք: Հիմա մարդիկ դուրս կգան և կտեսնես մեզ:

-Ոչինչ: Ես նրան դեռ մի հարված էլ ունեմ հասցնելու:

Եվ կրկին ինչ-որ հարվածից դուռս ցցվեց: Ես ճչացի: Մի ձեռքով վառելով հարկի լույսը՝ մյուս ձեռքս տարա դեպի բանալին: Պտտեցի այն ու բացեցի դուռը: Հարկում ոչ-ոք չկար: Սակայն պարզ լսվում էին հեռացող ոտքերի և խոսակցության ձայներ: Նրանք հետզհետե մարեցին՝ հասնելով առաջին հարկ և դուրս գալով շենքից: Շուրջս լռություն տիրեց: Հարկի մյուս երկու բնակարանում ոչ ոք չէր ապրում: Երևի շենքին ծանոթ մարդիկ էին: Մտածել էին շաբաթ դասերից հետո տուն եմ գնացել և բարձրացել էին վերին հարկ հարցր պարզելու:

Շրջվեցի ու քալեցի դեպի բնակարանի դուռը: Ականջիս հասած ծանր մի հևոց ստիպեց ինձ թեքել գլուխս դեպի ձախ ու տանիք բարձրացող մետաղե աստիճանների վրա նկատեցի մի երիտասարդի, որին չէի նկատել՝ մինչ այդ վախից կուչ եկած և դողղացող աչքերով:

Ես վազեցի ներս ու մոտեցա հեռախոսին: Որոշեցի զանգել ոստիկանություն: Վերցրի լսափողը: Ձեռքս լսափողին ասես չդիպավ, այլ ինչ-որ էլեկտրական լարի, որն ինձ ցնցեց աննկարագրելի ուժով: Շուրջս ամեն բան մի պահ քարացավ: Կյանքըկանգնեց մի պահ ու հետո շարժվեց: Մեջս տարօրինակ մի զգացում արթնացավ, որը պինդ փակելով բերանս՝ ուժ տվեց ձեռքերիս ու ոտքերիս:

Երիտասարդին քարշ տվեցի բնակարան: Մեջքի վրա պառկացրի անկողնուս մեջ: Վերադարձա ու մաքրեցի հարկից տանիք բարձրացող աստիճանների արյունը և վերադարձա բնակարան: Խոհանոցից թասով լի ջուր բերեցի ու փորձեցի մաքրել երեսի  արյունը, որը գլխի վնասվածքից հոսել էր ճակատով և տարածվել ամբողջ երեսով:

Արյունը մաքրելուց հետո թասը տարա խոհանոց: Անջատեցի հյուրասենյակի լույսն ու վառելով ննջասենյակի լուսամփոփը պառկեցի նրա մոտ: Ափերիս մեջ առա նրա ձեռքը՝ ամեն վայրկյան տեղյակ լինելու համար, թե ինչպես է բաբախում սիրտը:

Ոչ մի շարժում չէր անում: Միայն ծանր հևում էր: Եվ այդ ժամանակ նրա առանց այն էլ դանդաղ աշխատող սիրտը կարծես խեղդում էր ձեռքերիս մեջ: Ում ամեն անգամ, երբ նրա սիրտը այս աշխարհից փորձում էր կլանել իր բաժին թթվածինը, նրա սրտի տակից կամ հոգու խորքից գուցե դուրս էր թռչում այն դժվար լսելի հևոցը, որը խառնվում էր գիշերային լռության մեջ հազիվ լսելի ձայներին, և ինձ պարգևում այն անասելի երջանկությունը և այն աննկարագրելի թախիծը, որոնք ինձ պարուրում էին անձրև գալուց առաջ:

*  *  *

Հետաքրքիր էր: Ես չէի վախենում: Հակառակը՝ վախի փոխարեն իմ մեջ դարավոր մի կարոտ էր արթնացել, հեռվում մոռաված մի կարոտ, որն իմ հայացքը ոչ մի վայրկյան չէր ուզում կտրել նրա հայացքից, իսկ իմ աչքերին ստիպում էր նայել նրա աչքերին: Նրա կոպերից այն կողմ ես իմ կյանքն էի պատկերացնում, իսկ կյանքում՝ կրկին նրա փափուկ աչքերը:

Եվ այդպես մինչև լուսաբաց մի ամբողջ գիշեր լուսամփոփի լույսի տակ ես փորձում էի գտնել նրա աչքերի առղծվածը: Խենի պես ողջ գիշեր շրջեցի նրա դողացող աչքերի լաբիրինթոսում ու քնեցի միայն այն ժամանակ, երբ հասկացա, որ ակ աչքերից այն կողմ էլ կարող է գոյություն ունենալ մի աշխարհ, ուր անձրևի կաթիլները կարող են խառնվել արցունքների հետ և թափվել գետին՝ իրենց հետ տանելով այն խոնավ թախիծը, որը մարդկանց պարուրում է ամեն անգամ անձրև գալուց առաջ, անձրևին և հետո:

*  *  *

Հոկտեմբերի 2-ի գիշերը:

Տարօրինակ մի զգացում ինձ ստիպեց արթնանալ քնից: Սիրտս խելագարի պես զարկում էր: Շնչում էի շատ արագ թթվածնի փոքր պատառներ՝ հասցնելով ուր որ է խեղդվող սրտիս: Սմբողջովին քրտնել էի: Մի պահ շփոթվեցի, բայց հասկացա: Անձրև գալուց էր այդպես լինում: Վեր կացա անկողնուց ու բացեցի ննջասենյակի պատուհանը: Դրսում անձրև չկար, իսկ երկնքում ուրախ ժպտում էին արթուն աստղերը:

Տարօրինակ էր: Ես սխալվեցի: Կյանքումս առաջին անգամ զգացի անձրևի գալը, իսկ անձրևը չկար ու չէր էլ պատրաստվում գալ: Լուսամուտը բաց թողեցի: Վառեցի լուսամփոփը: Նրա աչքերը ցնցվում էին ինչպես երկինքն է ցնցվում մի պահ անձրև գալուց առաջ: Այնքան ուժգին էին ցնցվում, որ ես մտածեցի, թե նա ուշքի է եկել և փորձում է բացել ծանրացած աչքերը:

Այդ ամենը տևեց ընդամենը մի քանի վայրկյան, որից հետո սիրտս սկսեց կամաց-կամաց հանդարտվել: Զարկերը դանդաղեցին: Իսկ այն թթվածնի փոքր պատառները, որոնք քիչ առաջ չէին բավարարում սրտիս, սկսեցին բավականություն պատճառել՝ այս անգամ երջանկությունից թռվռացող սրտիս:

Այս ամենից հետո ես ուղղակի անկարող եղա չհամբուրել նրա խոնավ շուրթերը: Եվ այդ պահից սկսած նրա հայացքն ինձ համար մի նոր աշխարհ դարձավ, նրա աչքերը մի նոր երկինք, իսկ արցունքները՝ սառույցի պես սառը մի նոր անձրևի կաթիլներ, որոնցով ես ագահորեն թրջեցի քրտնելուց չորացած շրթունքներս և որոնք թեթևություն պարգևեցին կեսգիշերին քնից արթնացած հոգուս ու ես պառկեցի քնելու:

*  *  *

Հոկտեմբերի 3

Երբ գնացել էի գնումներ կատարելու, երիտասարդն արթնացել էր, ավելի ճիշտ ուշքի եկել: Անհայտությունից շշմած բացել էր սառը ջուրն ու մտել ցնցուղի տակ: Երկար մնացել էր սառը ջրում, հետո առանց սրբվելու եկել հյուրասենյակ ու նստել բազմոցին:

Երբ վերադարձա տուն, նա դեռ այնտեղ էր: Դուռը բացելուն պես աչքերը գցեց վրաս ու դժվար էր ասել, թե որքան ժամանակ ես մնացի կանգնած: Իմ գործին էի անցել՝ այս անգամ ճանապարհ ընկնելով նրա շագանակագույն աչքերով՝ երազելով հասել էի Աստված գիտի թե ուր:

Ամբողջովին թաց հագուստը պինդ գրկել էր նրա մարմինը և ուժգին ցնցում էր նրան: Իմ պահարանից որոշ հարմար հագուստ գտա և սրբիչի հետ միասին նրան մեկնելով ասացի, որ գնա ննջասենյակ ու փոխի վրայի հագուստը: Ես անցա խոհանոց նախաճաշ պատրաստելու: Նախաճաշը պատրաստելուց հետո գնացի ննջասենյակ՝ նրա ետևից: Հենց այդպես թաց հագուստով էլ պառկել էր լուսամուտի տակ փռված գորգին և քնել: Երդվում եմ, որ կյանքումս երբևէ ոչ ոքի այդպես չէի խղճացել ինչպես նրան խղճացի՝ խոնավ հագուստի մեջ խորը քնած տեսնելով:

Վերադարձա խոհանոց ու մենակ նախաճաշեցի: Ճաշը նույնպես մենակ անցկացրի: Ճաշից հետո սուրճ պատրաստեցի: Վերցրի բաժակս ու մոտեցա հյուրասենյակի պատուհանին: Ննջասենյակի դուռը բացվեց: Այս անգամ արդեն իմ շորերը հագին նա դանդաղ մոտեցավ պատուհանին և սկսեց լուռ նայել պատուհանից դուրս:

Լռությունը խախտեցի ես ու սկսեցի պատմել նրան ամեն ինչ: Պատմությունս վերջացնելուց հետո, որի ընթացքում նա ոչ մի շարժում չէր անում և միայն ու միայն դուրս էր նայում, գլուխս առավ ձեռքերի մեջ և շատ ցածր ձայնով սկսեց ինչ որ բառեր արտաբերել, որոնք մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունեին: Սակայն այդ բառերը առանձին-առանձին վերցրած մի-մի պատմություններ էին, որոնք ինքը փորձում էր հիշել:

Քիչ անց վերջապես խոսեց: Ասաց, որ գլուխն ուժեղ ցավում է, ահավոր հոգնած է զգում իրեն և ուզում է քնել: Ես նրան ննջասենյակ ուղեկցեցի: Անկողնում տեղավորվելուց հետո նա ինձ շնորհակալություն հայտնեց: Իսկ ես նրան բարի գիշեր մաղթելով՝ ծածկեցի ննջասենյակի դուռն ու եկա հյուրասենյակ:

Վերցրի լսափողը և զանգեցի Շուշանին: Մի կուրսում էին սովորում: Ճիշտ է մենք շատ տարբեր էինք, թե բնավորությամբ, թե ապրելակերպով, բայց կար մի բան, որ միավորում էր մեզ: Դա երազելն էր:

Նա ծնողների հետ էր ապրում, քույր ու եղբայր ուներ: Եվ այդ ժամանակ հանգիստ անկյուն էր փնտրում երազելու համար: Ավելի հանգիստ անկյուն քան իմ բնակարանն էր, և ավելի փորձառու երազող ընկեր քան ես էի նա չեր գտնի:

Սուրճի սեղանի շուրջ զրուցելուց մտքեր էին ծնվում: Գաղափարներ, որոնք շատ հեռու էին մեզանից, սակայն ոչ անհասանելի: Մի քանի մոմեր էինք վառում, շարում հյուրասենյակում ու պառկում հատակին և սկսում ամեն մեկս իրեն հարազատ գաղափարների վրա աշխարհներ կառուցել: Իսկ երբեմն էլ աշխարհ էինք կառուցում երկուսիս երազների համար:

Լսափողը վերցրեց Շուշանը:

-Բարի երեկո:

-Անի դու՞ ես:

-Այո:

-Ես էլ քո մասին էի մտածում: Առանց մի բան զգուշացնելու կորար: Երկու օր է համալսարան չես գալիս: Մտածեցի գյուղում ինչ որ բան է պատահել ու գյուղ ես գնացել:

-Այո: Ինչ որ բան պատահել է, բայց ոչ գյուղում:

Ու ես պատմեցի նրան այն ամենը, ինչ որ պատահել էր այս օրերի ընթացքում:

*  *  *

Առավոտյան երբ քնից արթնացանք, թեթև գլխացավերը, որ նա ունենում էր այս մի քանի օրերի ընթացքում ուժեղացել էր:

Այս երեք օրերի ընթացքում նա մի տեսակ ծրագրով աշխատող մեքենայի էր նման, սակայն առանց ծրագրի: Մի մարդու, որն ուղղակի ապրում է առանց ոչ մի բանի մասին մտածելու, առանց ոչ մի բան զգալու:

Բայց նա հստակ գիտակցում էր մի բան, որ այս ամենը՝ ինչ նրա աչքերի առաջ էին այս մի քանի օրերի ընթացքում իրենը չեն:

Իսկ ո՞րն էր կամ որտե՞ղ էր իրենը ոչինչ չեր հիշում: Բացարձակապես ոչ մի բան չէր կարողանում իր տեղը դնել: Որոշեցինք այցելել բժշկի:

Սպասեցինք մինչև կեսօր: Զանգեցի Շուշանին: Հորաքույրը քաղաքի հիվանդանոցներից մեկում բուժքույր էր աշխատում: Խնդրեցի որ կապնվի նրա հետ:

Քիչ անց Շուշանը զանգեց:

-Հորաքույրը աշխատավայրում մեզ է սպասում:

Հեռախոսով մեքենա պատվիրեցի: Կես ժամ անց Շուշանի հետ միասին հիվանդանոցում էինք:

*  *  *

Երբեմն թվում է, որ գլխումդ ինչ որ տեղ ամեն ինչ ծանրացել է և սկսել ցավ պատճառել քեզ: Վերցնում ես ու մի պահ մոռանում ամեն բան: Հանգստանում: Հետո կրկին հիշում ես ամեն ինչ ու իր տեղը դնում և շարունակում ապրել: Սակայն պատահում է որ մոռանում ես ինչ որ բանել հիշել: Դասավորելուց որոշ տեղել շփոթում ես ու վերջացնելուց հետո արդեն ջանում շարունակել ապրել:

Թվում է թե այս երկու ՙ ՙԱպրել՚ ՚-ների մեջ տարբերություն չկա: Սակայն իրականում երբ սկսում ես մրսել այն մեծ տեղի դատարկությունից, որ մի ժամանակ ինչ որ մեկին կամ ինչ որ բանի էր պատկանում տարբերությունը սկսում է զգացնել տալ իրեն:

*  *  *

Որոշ բժշկական ստուգումներ անցնելուց և տեստեր լրացնելուց հետո բժշկուհին՝ Շուշանի հորաքույրը ասաց, որ վախենալու ոչինչ չկա: Այն ինչի համար վախենալ էր պետք արդեն եղել է:

Ուժեղ հարվածը, որ նա ստացել էր գլխի միջնամասում ցնցել էր նրա գլուխը՝ ներսում տակն ու վրա անելով ամեն բան, իսկ արդյունքում նա կորցրել էր իր հիշողությունը:

Մտագարություն կոչվող այդ հիվանդության համար ուղղակի ժամանակ էր պետք և հոգատարություն: Այդ երկուսը միասին թերևս սիպեցին նրան վերականգնել հիշողությունը:

Գլխացավների համար դեղեր նշանակեց և խնդրեց ոչ մի դեպքում տանը մենակ չթողնել. քանի դեռ որոշ չափով չի վերականգնել հիշողությունը ու գրի առնելով այն ամենաչնչին բաները, որոնք որ պարզ կամ աղոտ կերպով տղան կմտաբերեր շաբաթական երկու անգամ այցելել հիվանդանոց:

*  *  *

Այգում էինք: Նստարանին նստած ժամանակի և անցած գնացածի մասին էինք խոսում: Որ երբեմն երբ նեղված ես լինում հիշում ես անցածը և պարուրվում անցած գնացած մի երջանկությամբ, որն այդ պահին էլ, հետո էլ քեզ հարազատ ես զգում այնքան, որքան որ երբեք: Սուզվում այդ անցած գնացած երջանկության մեջ ու իբր թեթևանալով շարունակում ապրել:

Ասում են կյանքի օրենքները հակասում են այդ: Որ երբեք պետք չի ապրել անցյալով: Այն բերում է ներկա կյանքի խթանման: Սակայն ես չեմ հավատում դրան և ինչպես վաղուց դիտված մի կինոնկար, որը հուզել է հոգիդ ու երջանկություն պարգևել քեզ, երբեմն փակում եմ աչքերս և ետ պտտում “անցածի” ժապավենը ու երկար կանգնեցնում այն կադրերը, երբ ինձ երջանիկ եմ զգացել:

*  *  *

Ահա այս ամենի մասին էինք զրուցում, երբ մեզ մոտեցավ մի երիտասարդ ու դիմեց նրան:

-Ողջույն Էդգար:

Իսկ նա, որ ամբողջ մեր խոսակցության ընթացքում գլուխը հենել էր ուսիս աչքերում լցրեց մի աշխարհ շնորհակալություն, որ այս իր համար խառն ու անհասկանալի աշխարհում վերջապես գտնվեց մեկը, որն իրեն հիշեցրեց իր իսկ անունը:

-Բարի օր:

-Երկար դասի չեկար: Զանգեցի չպատասխանեցիր: Այսօր էլ որոշեցի դասից հետո այցելել քեզ, բայց տանը չգտա:

-Ես ինձ վատ էի զգում: Տեղափոխվեցի բարեկամուհուս մոտ մինչև առողջանամ:

-Իսկ Էլենին զանգե՞լ ես:

-Ո՞ւմ: Էլենի՞ն: Այո:

-Գալու մասին ոչինչ չի՞ ասել:

-Նա անպայման կգա,- պատասխանեց Էդգարը ու նայեց աչքերիս մեջ:

Ես հասկացա, որ նա իրեն շատ ծանոթ մեկի հետ էր զրուցում, բայց ոչինչ չհասկանալով իրենց խոսակցությունից:

Ես նրա ընկերոջն ասացի, որ շտապում ենք, հյուրեր ունենք: Տվեցի իմ հեռախոսի համարն ու խնդրեցի, որ երեկոյան զանգի: Իսկ մենք քայլեցինք դեպի տուն:

*  *  *

Իմ կյանքում նրա հայտնվելու օրվանից շատ էր պատահում, որ դուրս էինք գալիս ու գնում այգի: Քայլելով անձրևի տակ կամ ձյունով պատված ճանապարհներով: Երբ տաքանում էինք մի փոքր նստում էինք որևէ տեղ և զրուցում այնքան՝ մինչև զգում էինք, որ սառը օդը մեզ փորձում է վտարել: Վեր էինք կենում և շարունակում քայլել:

Երբ տուն հասանք ես գնացի խոհանոց իսկ նա եկավ իմ ետևից:

-Անի ես հիշեցի Էլենին, բայց շատ աղոտ: Շատ դժվարությամբ եմ կարողանում մտաբերել, թե ով է և որտեղից պիտի գա:

Երեկոյան Էդգարի ընկերը զանգեց: Խնդրեցի, որ վաղն անպայման այցելի մեզ, կարևոր բան ունեմ նրան ասելու:

Համալսարան չէր գնացել: Վաղ առավոտյան եկավ: Էդգարը դեռ քնից չէր արթնացել: Մինչև նրա արթնանալը ընկերոջը պատմեցի ամեն ինչ: Սկզբում նրան գտնելու, հետո հիշողության կորստի մասին:

Էդգարն արթնացավ: Ընկերը մնաց մեզ մոտ ճաշելու: Նա պատմեց մեզ Էդգարի մասին: Ասաց, որ ուսանող է: Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսում է սովորում: Ասաց, որ շատ անսպասելի բացակայել է դասերից: Դրանից չի անհանգստացել, քանի որ մտածել է թե մեկնել է Փարիզ ծնողների հետ նոր տարին դիմավորելու: Եվ այսպես շարունակ Էդգարի ընկերոջից մինչև երեկո լսեցինք բազում պատմություններ, որոնք վերաբերվում էին Էդգարին և կարող էին քիչ թե շատ օգնել նրան վերականգնել հիշողությունը:

Էդգարը որոշ բաներ հիշեց ու իր տեղերում դասավորեց, իսկ մեկ ուրիշ բանի մասին ոչինչ չխոսեց: Միայն երբ հավաքում էի ընթրիքի սեղանը, խոհանոցից լսեցի թե ինչպես Էդգարն ընկերոջն ասաց, որ Էլենի մասին լռի ու նրա հետ պայմանավորվեցին հաջորդ օրը գնալ իր բնակարան:

Այդ մասին ես իմացա երեկոյան: Հավանություն տվեցի նրանց այդ մտքին, քանի որ վաղը պիտի դիմավորեի պապիկին: Դա նրա վերջին այցելությունն էր լինելու: Այս անգամ նա գյուղ էր վերադառնում ինձ նախորոք թողնելով մի մեծ գումար և սպասում, թե երբ եմ վերջացնելու դասերս, հանձնելու ստուգարքներս և նոր տարվա համար որոշ գնումներ կատարելով վերադառնալու գյուղ:

*  *  *

Ստուգարքներս բարեհաջող հանձնեցի: Կատարեցի այն բոլոր գնումները, որոնք ինձ անհրաժեշտ էին գյուղ տանելու համար: Կարգավորեցի բնակարանս և նստեցի մի փոքր հանգստանալու: Սուրճ պատրաստեցի: Մոտեցա պատուհանին: Մանուշակագույնը ծածկել էր ամբողջ քաղաքը: Մայրամուտ էր: Սուրճի բաժակը մոտեցրի շուրթերիս, արևի մայր մտնող շողերի հետ ըմբոշխնելու սուրճի տաքությունն ու մի տեսակ հանգստություն պարգևող դառնությունն:

Լսվեց դռան զանգը: Սուրճը դրեցի պատուհանի գոգին ու մոտեցա դռանը: Էդգարն էր, ձեռքում սպիտակ վարդերի մի մեծ փունջ:

-Բարի երեկո: Մտածեցի նկատել ես: Դու պատուհանից դուրս էիր նայում:

-Ես ավելի հեռու էի նայում:

-Մայրամո՞ւտ էիր վայելում:

-Այո:

-Ես պատահական հայտնվեցի չէ՞:

-Այո, ինչպես որոշ ժամանակ առաջ այն օրը, երբ առաջին անգամ հայտնվեցիր իմ կյանքում:

-Թե՞ դռանդ առաջ: Կամ ավելի ճիշտ տանիք բարձրացող աստիճանների վրա:

-Ներս արի:

-Դու ճիշտ ես: Բայց այն ժամանակ իմ ձեռքում ծաղիկներ չկային: Վերցրու սրանք քեզ եմ բերել:

-Գիտե՞ս Էդգար, վաղը գյուղ եմ գնում: Կհանդիպենք տոներից հետո:

-Ես այդ զգում էի:

-Ուզում էի ընթրիք պատրաստել ու զանգել քեզ:

-Դրա կարիքը չկա: Պայուսակումս հոթ դոգեր կան ու քո սիրած շոկոլադից:

Մինչ ես կոնյակ բերեցի ու լցրեցի բաժակների մեջ, Էդգարը պայուսակից հանեց իր հետ բերածը և դրեց սեղանին: Ես խելագարվում էի շոկոլադի համար, իսկ Էգդարը հոթ դոգի, բայց չգիտես ինչու երկուսով էլ ձեռքներս գցեցինք կոնյակով լի բաժակներին:

-Արի խմենք միասին անցկացրած օրերի համար:

Ես նրան չմերժեցի ու երկուսով դատարկելով ամեն մեկս մեր բաժակը լռության մեջ սկսեցինք խժռել մեր սիրելիներին: Երբ հագեցանք ուտելիքից, իսկ ավելի կոնկրետ երբ վերջացավ թե շոկոլադը, թե հոթ դոգը, թե կոնյակը, կարմիրը կամաց-կամաց սկսեց տեղավորվել իմ բնակարանում: Փորձեցի բարձրանալ տեղիցս ու վառել հյուրասենյակի լույսը, բայց Էդգարը ձեռքով հասկացրեց որ պետք չէ: Մոտեցավ ինձ: Ձեռքս բռնեց և միասին անցանք ննջասենյակ:

*  *  *

Ամեն դեպքում ինչ էլ որ պատահի և որքան էլ որ դժվար լինեն ժամանակները նոր տարին իր հետ երջանկություն է բերում և ձյան ու անձրևի պես շաղ տալիս ամենուր: Իսկ քո այն մեծ բաժին երջանկությունը, որը պատահաբար պատուհանից ներս չի ընկել և փարվել քեզ դու մի օր հաստատ կգտնես:

*  *  *

2000 թվական

Ուսումնական 2-րդ կիսամյակը վաղուց արդեն սկսվել էր: 2000 թ-ը շռայլորեն խենթություններ էր պարգևում ինձ: Ամեն օր դասերից հետո հանդիպում էինք Էդգարի հետ՝ միասին շրջում քաղաքում: Հետո գնում էինք նրա բնակարան՝ մի քիչ դասերով զբաղվում և կրկին դուրս գալիս զբոսնելու: Կեսգիշերին մոտ վերադառնում էինք իմ բնակարան, իսկ հաջորդ օրը կրկին նույն գրաֆիկով:

Ինձ համար հաճելի էր նրա հետ լինելը ու չեմ թաքցնում, որ նրան գտնելու առաջին իսկ պահից երազում էի երբևէ տրվել նրան:

Հետո այս ամենը արմատներ գցեց հոգուս խորքում: Իսկ նրա համար հատկացված տեղը հետզհետե մեծացավ: Ես ամբողջովին չձուլվեցի նրան՝ սեփական “ես”-ս չկորցնելու համար: Սակայն օր օրի սկսեցի դժվար պատկերացնել իմ կյանքը առանց Էդգարի:

*  *  *

Սակայն կյանքում գոյություն ունի մի բան, որից անհնար է խուսափել, քանի որ այն թափ առած ամբողջ կյանքում վազում է քո ետևից՝ մի օր քեզ հանկարծակիի բերելու հույսով: Եվ դա նրա մոտ ստացվում է այնքան լավ, որքան որ ոչ մեկի: Դա իրականությունն է, որ բացում է մինչ իրեն հանդիպելը և ճանաչելը քո փակ աչքերը և ստիպում այլ կերպ նայել աշխարհին:

Այդ իրականությունն իմ կյանքում ուներ իր հստակ անունը՝ Էլեն: Որը մի քանի օրից Փարիզից պիտի մեկներ Հայաստան գտնելու ինձ, ավելի ճիշտ մխրճվելու իմ երջանիկ կյանքի մեջ և իբրև թե բացելու իմ փակ աչքերը:

Եվ դրանից հետո ես պիտի ճանաչեի աշխարհը, որը չէի ճանաչում: Պիտի հասկանայի ամեն ինչ, քանի որ այդ անհասկացողների շարքում էի գտնվում և պիտի սկսեի ապրել երջանիկ: Իսկ թե ինչ էի անում մինչ այդ գիտի միայն Աստված:

*  *  *

Ես զգում էի որ այսօր Էդգարին վերջին անգամ եմ տեսնելու, սակայն ոչինչ անել չէի ուզում և ոչինչ անել չեի կարող:

Սեղանին իմ ու Էդգարի սիրած կոնյակի մի շիշ էի դրել, շոկոլադով լի մի մեծ աման և ձեռքով պատրաստած մի քանի հոթ դոգ:

Ամբողջ սենյակը զարդարել էի իմ ու նրա լուսանկարներով և ամեն նկարի մոտ մոմ վառել: Դրսում լույսի ոչ մի ծվեն չկար: Արևը հեռու-հեռու էր գնացել: Նրա թողած դեղին հետքը կարմրել էր, իսկ կարմիրն էլ չքվել գնացել նրա  ետևից:

Սենյակումս վառվող գունավոր մոմերը կարծես գտել էին գրողի տարած այդ դեղինն ու կարմիրը և սփռել հյուրասենյակի կապույտ ֆոնին ու այդ ամենից խորհրդավոր մի թախիծ էր ծնվել, որը սենյակ մտնելուն պես անընդհատ շրջում էր իմ ետևից և մազերից հետ խաղալով շշնջում.

-Բաժանում:

Էդգարն առանց զանգ տալու ներս էր մտել ու կանգնել հյուրասենյակի դռան մոտ, երևի չվախեցնելու համար այդ խորհրդավոր թախծին:

-Բարի երեկո Անի:

-Ողջույն:

-Երբ մոտեցա դռանը տարօրինակ մի զգացում ինձ ստիպեց դուռը չթակել: Նոր հասկացա թե ինչու:

-Նույն այդ տարօրինակ զգացումը ինձ մի քանի օր է հանգիստ չի տալիս ստիպելով ինձ կանխավ զգալ որ էլ քեզ չեմ տեսնելու:

-Իսկ դու նման բաների հավատո՞ւմ ես:

-Այո շատ:

-Ուրեմն իմացիր որ իզուր չի հավատալդ: Վաղը երեկոյան Էլենը գալու է ու ես եկել եմ որ քեզ ասեմ…

-Պետք չի Էդգար: Ես քեզ ասացի չէ, որ այդ ամենը զգում էի դեռ մի քանի օր առաջ:

— Ու դու այդպես էլ չե՞ս թողնի որ ես ասեմ:

-Ոչ, ես երբեք չեմ ուզել քո շուրթերից նման բառեր լսել:

-Գիտես ճակատագիր է ու ոչինչ անել չենք կարող:

-Ես շնորհակալ եմ իմ ճակատագրից Էդգար, որ դու հայտնվեցիր իմ կյանքում:

-Միայն հայտնվեցի:

-Չէ որ սիրեցի քեզ: Որ իմ կյանքի մի փոքր մասն էլ ապրեցի քեզ համար: Եղա քոնը: Առանց գիտակցելու դարձա քո գերին ու իմ երազները խառնեցի քո երազների հետ:

-Ասա, ինչպե՞ս հատուցեմ դրանց համար:

-Մնա ինձ մոտ:

-… Չեմ կարող:

Այդ ժամանակ պատուհանս ուժեղ ձայնող բացվեց: Տխրությունը քամու կերպարանքով ներխուժեց բնակարան ու դաժանաբար դուրս վռնդելով այդ խորհրդավոր թախծին, սկսեց մեկը մյուսի ետևից հանգցնել մոմերը:

Երբ Էդգարը թռավ տեղից և փակեց պատուհանը մի քանի մոմեր դեռ շարունակում էին վառվել:

-Անի դեռ ամեն ինչ վերջացած չի: Ես այսօր կմնամ քեզ մոտ:

Իսկ ես հազիվ հասցրի ասել որ չեմ ուզում ու արցունքները անձրևի նման սկսեցին թափվել աչքերիցս: Նա մոտեցավ ինձ: Իսկ ես խնդրեցի նրան, որ հեռանա:

Համառեց: Բայց ես անսասան մնացի: Սառը քամին երկրագնդից էլ ծանր ատելություն էր բերել իր հետ: Թեև զգում էի որ հետո միասին անցկացրած բոլոր գիշերները մի կողմ եմ դնելու և ափսոսալու այս մի գիշերվա համար, բայց և այնպես ես նրան չթողեցի մնա ինձ մոտ:

-Հեռացիր ու վերադարձիր քո այդ Էլենի մոտ: Իմացիր որ հիմա քեզ ատում եմ այնքան, որքան սիրել եմ սրանից առաջ: Միայն մի բան եմ խնդրում՝ Փարիզ մեկնելուց առաջ թեկուզ մի ակնթարթ ուզում են քեզ տեսնել:

*  *  *

Դժվար է ասել, թե ինչպես լուսացավ գիշերը: Եվ դժվար է ասել թե ինչպես սկսեցին լուսանալ գիշերները առանց նրա:

Ասում են, որ մեկը պիտի զոհվի ինչ-որ մի ուրիշի երկար ապրելու համար: Իմ գիշերներն էլ սկսեցին դժվար լուսանալ, որպեսզի այն մեկ ուրիշի գիշերների լուսանալը հեշտանա:

*  *  *

Ուսումնական տարին ավարտվեց: Ես վերադարձա գյուղ: Օրեր շարունակ արևն այրեց ու ճնշեց առանց այն էլ տակն ու վրա եղած հոգիս: Ու երբ մի քանի օր եղանակը զովացավ, վրա հասած մի դժբախտություն արևի պես ծակեց աչքերս: Պապիկը մահացավ:

Ամբողջ հունիս ամսվա ընթացքում մինչև պապիկի մահանալը արցունքները, որ գիշերներ շարունակ թափվում էին իմ աչքերից չգիտեմ էլ թե ո՞ւմ և ինչի՞ համար և արժե՞ր արդյոք որ նրանք ընդհանրապես թափվեին, թուլացրել էին ինձ: Իսկ պապիկի մահվան հաջորդ օրն ընկա անկողին ու մի քանի օր գամված մնացի անկողնուն: Ինձ շատ թույլ էի զգում: Գլուխս անընդհատ պտտվում էր ու սիրտս խառնում:

2000թ-ի հուլիսյան մի գիշեր կյանքը սկսեց ավելի ծանրանալ երբ հիշեցի Էդգարին, որին մոռացել էի երբ մի ժամանակվա կապույտ ու խաղաղ երկինքս սկսել էր փոթորկվել ու սևանալ:

Ես ամբողջ գիշեր չկարողացա քնել և անկողնում նստած աղոթոցի իմ և Էդգարի համար՝ չմոռանալով աղոթքիս մեջ նշել նաև պապիկին, որին այդքան շատ սիրում էի:

Առավոտյան արևի ծագելուն պես կյանքը որոշեց մի փոքր ուժ տալ ինձ: Ես մի կողմ դնելով ինձ համակած տխրությունը տունը կարգի բերեցի և որոշեցի մինչև ուսումնական վերջին տարվա սկսելը չմնալ գյուղում՝ այլ մեկնել Երևան: Հաջորդ օրն արդեն Երևանում էի: Երեկոյան դուրս եկա տանից ու սկսեցի քայլել ինձ հարազատ ու այնքան կարոտած ճանապարհներով:

Էդգարի ընկերոջը հանդիպեցի: Նա շատ վախեցավ ինձ գունատ և հյուծված տեսնելով: Ասաց, որ Էլենի գալուց մի շաբաթ հետո Էդգարը հաջող հանձնել է պետական քննությունները: Հունիսի վերջում ստացել է դիպլոմը և Էլենի հետ մեկնել են Սևան հանգտանալու: Կվերադառնան ու պայմանավորվածության համաձայն դեկտեմբերի սկզբին կմեկնեն Փարիզ՝ նոր տարին 2001 թվականը այնտեղ դիմավորելու:

Հետո զարմացավ, թե ինչու չեմ ինքս զանգում կամ այցելում Էդգարին: Ես էլ նրան պատմեցի այն ամենը, ինչը տեղի էր ունեցել իմ և Էդգարի միջև ու ավելացրի որ երբեք չեմ ներխուժի ինչ-որ մեկի կյանք և երբեք չեմ քայլի ինչ-որ մեկի ճանապարհով, եթե դա նրան հաճելի չէ:

*  *  *

Ինչևէ, երբեմն ուզում եմ թքել ամեն ինչի վրա, իսկ երբեմն էլ փորձում նորից գտնել ամեն ինչ: Ճիշտ է երբեմն մտածում ես, եթե կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես դու ես ուզում ուրեմն դու էլ չես ապրի այնպես, ինչպես ճակատագիրն է ուզում, բայց հաջորդ վայրկյանին սկսում ես հնազանդվել ճակատագրին:

*  *  *

Շատ-շատ անց:

2000 թ: Դեկտեմբերի 1:

Չորս ամիս էր ինչ ուսումնական տարին սկսել էր, իսկ ես մեկ օր անգամ դասի չէի գնացել:

Կեսգիշերից անց հեռախոսը զանգեց: Ես զգում էի որ դա Էդգարն է լինելու: Վեց ամիս էր ինչնրան չէի տեսել: Իսկ այդ օրն անգամ արևն ինձ ժպտում էր այնպես, կարծես պիտի հաստատ հանդիպեի նրան: Սակայն արևն արդեն վաղուց մայր էր մտել, իսկ Էդգարը չկար:

Կեսգիշեր էր, արևի մայր մտնելուն պես պառկեցի քնելու, ինքս էլ զգալով որ այդ գիշեր քնել չի լինելու: Քանի որ հոգուս խորքում շաբաթներ առաջ ծնված այն զգացումը, որը հետո հասկացա որ “կարոտ” է ընդունված կոչել, արդեն դուրս էր եկել իր ափերից և երկու ձեռքով բռնած մի քանի օր էր ինչ սկսել էր խեղդել ինձ մահու չափ կամ նրանից էլ ավելի:

Հեռախոսը զանգելուն պես այն բաց թողեց կոկորդս և ես հասկացա որ զանգողն Էդգարն է:

Երրորդ զանգին հասա հեռախոսի մոտ: Վերցրի լսափողը: Մի քանի վայրկյան ձայն չհանեցի: Ձայն չհանեցին նաև հեռախոսի մյուս ծայրից:

-Լսում եմ,-վերջապես խոսեցի ես:

-Ես մտածում էի հեռախոսը չես վերցնի:

-Իսկ ես մտածում եմ որ արդեն վերցրել եմ:

-Կներես եթե արթնացրի քնից:

-Ես այնքան բարի չեմ, բայց դրա կարիքը չկա: Ես քնած չէի:

-Իսկ ի՞նչն է խանգարում:

-Ինչը չգիտեմ, սակայն “Ով”-ի դեպքում դեպքում պատասխանդ կտայի: Մինչդեռ երկուսի դեպքում էլ կա երևի, “Ինչ”-ի դեպքում կարոտը, “Ով”- դեպքում ԴՈՒ:

-Կներես եթե…

-Ոչինչ, ես ճիշտ է բարի չեմ այնքան, բայց ներել կարող եմ:

-Գիտե՞ս Անի, մոռացա երեկոդ բարի անվանել, քանի որ ավելի կարևոր բան ունեմ ասելու: Վաղն առավոտյան կգամ քեզ մոտ: Ավելի ճիշտ վաղն առավոտյան մեկնում ենք: Էլենի հետ այդպես որոշեցինք: Առավոտյան կգամ քեզ տեսնելու: Կասեմ այն մեծ աշխարհ շնորհակալությունը, որ պարտավոր եմ քեզ և որից հետո հուսով եմ ամեն ինչ լավ կլինի: Մինչդեռ գիտեմ դու հակառակը կասես:

-Չէ: Ես այնքան բարի չեմ, բայց երբեք չեմ հակաճառի: Իսկ Էլենը գիտի՞ իմ մասին: Գիտի՞ որ վաղը գալու ես ինձ մոտ:

-Ոչ Անի, ես նրան ոչինչ չեմ պատմել մեր մասին: Սակայն իմացիր, որ իմանալու դեպքում էլ դեմ չէր լինի: Վաղն առավոտյան եմ գալու՝ արևածագին: Մի անկեղծ խնդրանք: Կասե՞ս ինչ բերեմ քեզ:

-…Ձյուն եմ ուզում:

-Ուրիշ ոչնի՞նչ:

-Ուրիշ ոչինչ: Բայց ես բարի չեմ չէ՞ այնքան:

-Որքա՞ն Անի:

-Դե… Այնքան էլի: Այնքան, որքան քո այդ Էլենը:

-Չէ: Չէ: Դու բարի ես ինձանից ու Էլենից էլ ու աշխարհում բոլոր-բոլոր մարդկանցից էլ բարի:

-Իսկ ես մտածում եմ, որ ոչ մի բարի բան չեմ արել:

-Չէ Անի, դու այդպես մի մտածիր:

-Ես այդպես չեմ մտածում: Սակայն եթե թեկուզ մի փոքր էլ բարին արած լինեի, ինձ թվում է դու կողքիս պիտի լինեիր:

-Դու ճիշտ ես Անի, բայց ես էլ սխալ չեմ: Դու մի աշխարհ բարի գործեր ես արել ինձ համար: Ամենակարևորը չխանգարեցիր ինձ ու Էլենին: Իսկ ես այդ ամենը չեմ մոռանա ու վաղը կգամ ասելու քեզ իմ մեծ բաժին շնորհակալությունը: Քնիր: Կամ աշխատիր քնել: Կամ էլ արա ինչ ուզում ես: Մեկ է ես քեզ սիրել ու սիրելու եմ ամեն դեպքում էլ: Բարի գիշեր:

-Բայց… Էդգար… Սպասիր…Գիտե՞ս… Ուզում եմ…

-Անի այդքան մի նեղվիր: Պառկիր ու խոստացիր որ չես վշտանա: Ամեն ինչ լավ կլինի:

-…Լավ, բարի գիշեր Էդգար:

-Բարի գիշեր:

*  *  *

Չգիտեմ աչքերս երբ փակվեցին, բայց առավոտյան երբ արթնացա քնից ու բացեցի աչքերս դրսում ձյունը ծածկել էր ամեն ինչ և շարունակում էր տեղալ:

Ես հիշեցի Էդգարին: Նա երեկ խոստացավ որ այսօր գալու է և ձյուն է բերելու: Ձյունը գալիս էր, ուրեմն Էդգարը պիտի եկած լինի: Ես ցատկեցի անկեղնուցս ու վազեցի հյուրասենյակ: Ոչ ոք չկար: Նա բանալի ուներ: Երևի եկել է ու չարթնացնելու համար գնացել խոհանոց: Սակայն այնտեղ էլ չէր: Լոգարանում ու մնացած բոլոր տեղերում Էդգարը չկար: Չի եկել: Ափսոս: Ժամը 11-ը խփեց: Վազեցի հեռախոսի մոտ և հավաքեցի օդանավակայանի տեղեկատու մասի համարը:

Դարեր թվացող երկու զանգից հետո հեռախոսը վերցրին: Ինձ տանջող հարցի պատասխանը եղավ այս. “Փարիզ թռչող ինքնաթիռը մեկնել է 9:40-ին”:

Դժվար է ասել, թե լսափողը որքան ժամանակ մնաց իմ ձեռքում: Բայց ես երբ սթափվեցի ու նայեցի պատուհանից այն կողմ տեղացող ձյան փաթիլներին զարմացա: Եթե Էդգարը չի եկել, ապա ինչպե՞ս է բերել այն ինչ ուզել եմ:

Մեջս ակամա ցանկություն առաջացավ դուրս գալ ու քայլել երկնքից թափվող ձյան փաթիլների տակ: Ես հագնվեցի ու դուրս եկա: Դռան առաջ դրված սպիտակ վարդերի մի փունջ կար՝ վրան թղթի մի կտոր: Իսկ այնտեղ ինձ ծանոթ ձեռագրով գրված էր:

“Վերցրու սրանք քեզ եմ բերել, դու սպիտակ վարդեր շատ ես սիրում, ինչպես նաև ձյունը, որը խոստացել էի: Իսկ ինչ վերաբերում է ինձ տեսնելուն, ես մտածեցի որ այսպես ավելի լավ է: Ես աշխարհում ամեն ինչից շատ ուզում եմ, որ դու չվշտանաս ու ներես ինձ:

Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար:

Էդգար”

Ես գիրկս առա վարդերի փունջը և իջա ներքև: Սկսեցի քայլել, այս անգամ արդեն ինձ ծանոթ ու անծանոթ ճանապարհներով: Ամբողջովին ձյունով պատված ճանապարհը կուրացրեց աչքերս և առանց այն էլ այն ամենից ծանրացած կոպերիս տակ արցունքները հոսեցին:

-Դու հիմար ես Էդգար և ես ատում եմ քեզ: Դու չեկար, չնայած որ այդքան խնդրել էի քեզ: Դու չեկար անգամ այն բանից հետո, երբ ընկերոջդ խնդրեցի փոխանցել քեզ, որ շատ կարևոր բան ունեմ ասելու: Սակայն ամեն դեպքում ես քեզ սիրել ու սիրելու եմ: Բայց այս ամենը չէ որ քեզ էի ուզում ասած լինեի: Ես քեզ ուրիշ ասելու բան ունեի: Սակայն ոչինչ: Չես եկել ու չես էլ իմանա: Տա Աստված որքան հնարավոր է հեռու կորչես քո այդ անիծված Էլենի հետ միասին: Չիմանաս այն մեծ աշխարհ երջանկության մասին, որ ուզում էի հետդ կիսել ու չտեսնես այն չքնաղ էակին, որը նոր պիտի լույս աշխարհ գա ու որի հայրը դու ես:

Ես երբեք չեմ խուսափել ձյան կամ անձրևի տակ երկար զբոսնելուց: Բայց այժմ միայն իմ մասին չէ որ պիտի մտածեի: Շրջվեցի ու վերադարձա տուն: Ծաղիկները ննջասենյակում տեղավորելուց հետո պառկեցի անկողնում ու սկսեցի շշուկով աղոթել իմ, Էդգարի և մեր փոքրիկի համար:

ԱՆձրևից հետո 2 Հայկ Մկրտչյան

II մաս

Ինքս էլ ինձ հարց եմ տալիս ու չգիտեմ,

Թե ինչու եմ խենթի նման ես քեզ սիրում,

Թե սիրում եմ, թե ատում եմ,ես ի՞նչ գիտեմ,

Չէ, սիրում եմ, իսկ դու ավաղ ինձ չես սիրում:

*  *  *

2001թ: Փետրվարի 25

Փոքրիկի ծննդյան մեկ տարին էր լրանում: Սեղանի շուրջ երեքով էինք: Իսկ փոքրիկ Էլենն իր տարեդարձը նշում էր երազներում:

Ես նրան այդպես էի կոչել ի պատիվ այն աղջկա, ով առանց իմանալու ինձանից խլեց, տարավ իմ մեծ բաժին երջանկությունը: Դրանից հետո ես սկսեցի ատել նրան: Նրա անմեղ լինելու մասին ես շատ ուշ սկսեցի մտածել, իսկ ավելի ճիշտ ուշ էլ հասկացա որ նա մեղավոր չէ: Այս ամենի մեղավորը կարող էր լինել միայն Էդգարը, որը ոչ մի անգամ նրան պատմած չէր լինի իմ մասին: Մի ժամանակվա ատելությունը, որ տածում էի Էլենի նկատմամբ վերածվեց ծանրության: Իսկ այդ ծանրությունը մնաց սրտիս մեջ այնքան, մինչև լույս աշխարհ եկավ փոքրիկը: Երբ նրան որոշեցի կոչել Էլենի անունով, որն ամեն անգամ ինձ պիտի հիշեցներ Էդգարին, ծանրությունը թևեր առած թռավ սրտիս վրայից:

Փոքրիկ Էլենի տարեդարձի օրը երեքով էինք: Ես, Էդգարի ընկերը և Շուշանը: Նրանցից առաջինն ինձ հետ էր Էդգարի խնդրանքով: Նա ընկերոջն ասել էր, որ երբեմն այցելի ինձ և որևէ հարց ունենալու դեպքում օգնի: Ես նրան չէի արգելում այցելել ինձ, մտածելով որ մի օր նա Էդգարին կասի երեխայի մասին: Սակայն երբ երեխայի ծնվելուց հետո նրան հարցրի, թե Էդգարը գիտի, նա պատասխանեց, որ Էդգարը երջանիկ է Էլենի հետ և ինքը չի ուզում փչացնել այդ երջանկությունը: Քանզի համոզված է, որ երեխայի մասին իմանալուց հետո կլքի Էլենին:

Էդգարի հեռանալուց հետո ես շատ վստացած էի թե կյանքից, թե ճակատագրից: Առավել ևս ամեն անգամ աղոթում էի Աստծուն, որ ոչ ոք առանց ցանկության և առանց թույլատվության ինչ-որ մեկի չխառնվի նրա ճակատագրին: Դրա համար էլ շատ թեթև տարա գիտի Էդգարը թե ոչ: Ու դրա համար էլ երբեք չէի մտածում նրան գտնելու կամ ասելու մասին: Ընդամենը այդ մի անգամը հարցրի ընկերոջից և լսելուց հետո նրա պատասխանը՝ հավերժ փերձեցի մոռանալ այդ մասին:

Իսկ նրանցից երկրորդը իմ տխուր և ուրախ պահերիս բարեկամն էր, ինձ այդքան հարազատ Շուշանը:

Երբ վառած մոմերով տորթը բերեցի հյուրասենյակ, մի պահ ամեն ինչ այն օրը հիշեցրեց, երբ Էդգարը ինձ մոտ էր: Բայց երբ երեքով փոքրիկ Էլենի փոխարեն հանգցրինք մոմերը, այդ մահու չափ նողկալի հիշողությունը ցնդեց ու նրա փոխարեն գոյացավ մի տեսակ թախծոտ երջանկություն, որը ժամանակի ընթացքում հենց ինքը՝ ժամանակն է գոյացնում քեզ երբեմնի հարազատ ինչ-որ մեկի փոխարեն:

Հաջորդ առավոտյան ծանրոց ստացա: Գարեգին պապից էր: Պապիկի մահանալուց հետո սա առաջին անգամը չէր, որ Գարեգին պապից ծանրոց էի ստանում: Տարին մի քանի անգամ նա փոքրիկ ծանրոցի մեջ մի մեծ կտոր երջանկություն էր տեղավորում: Այնտեղ հիմնականում միշտ գումար էր լինում, իսկ մնացած ամեն ինչի մասին զրուցում էինք հեռախոսով:

Նա գիտեր երեխայի մասին, իսկ մնացածի մասին գիտեր միայն այնքանը, որ երեխայի հայրը մի պատահական օր թալանել է բնակարանս և հեռացել:

Սակայն այս անգամ ծանրոցում էլի ինչ-որ բան կար: Մի գեղեցիկ հրավիրատոմս, որով ինձ և փոքրիկ Էլենին Գարեգին պապը հրավիրում էր Փարիզ՝ իր թոռան պսակադրությանը:

*  *  *

2001 թ: Մարտի 1:

Երբ ինքնաթիռից ցած իջանք, ես ուղևորներ դիմավորող մարդկանց մեջ հեռվից նկատեցի Գարեգին պապին: Տարիները նրա աչքերում շատ բան էին փոխել: Նրանք մի քիչ փոքրացել էին, բայց ոչ արևի լույսից, այլ անցյալում մնացած հիշողությունների ծանրությունից:

Ես անմիջապես ճանաչեցի նրան: Երբ Գարեգին պապի ձեռքերն ինձ գտան ու գրկեցին, նրա աչքերը լայն բացվեցին և այդ լայն բացված աչքերից արցունքներ չէ որ հոսեցին, այլ նրա հոգուց գոլորշիացած երջանկության կաթիլներ, որոնք խառնվելով իմ աչքերից թափվող արցունքներին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ժամանակն ու տարածությունն անզոր են և ոչ մի կերպ չեն կարող ազդել մարդկային ջերմության վրա:

-Թոռնիկս հարսանեկան զգեստով էր զբաղված: Չուզեցի նրան գործից կտրել: Որոշեցի մենակ գալ քեզ դիմավորելու:

-Ոչինչ: Շուտով կծանոթանամ նրա հետ:

-Վերցրու, սրանք քեզ համար են: Գիտեմ սպիտակ վարդեր շատ ես սիրում, իսկ փոքրիկ Էլենին տուր իմ գիրկը:

Գարեգին պապը շատ է երազել նրան գրկել ու մի լավ համբուրել: Էլենին Գարեգին պապի ձեռքը տվեցի՝ փոխարենը վերցնելով վարդերի փունջը և պայուսակս ուղևորվեցինք դեպի Գարեգին պապի մեքենան:

*  *  *

Երեկոյան զգեստ հագած Փարիզը շլացնում էր իր գեղեցկությամբ: Գարեգին պապը մի ձեռքով բռնել էր Էլենին, իսկ մյուսով իմ ձեռքը: Ամբողջ ճանապարհին լուռ իրար էինք նայում: Դիմացից եկող մեքենաներից Գարեգին պապի մերթ ընդ մերթ լուսավորվող հայացքում երջանկությունը փոխվում էր տխրության, իսկ տխրությունը վերածվում հիշողությունների: Հիշողություններն էլ իրենց հերթին հանկարծակի հեռանում էին և նրանց փոխարեն ներկան կրկին երջանկություն էր սփռում նրա հայացքում:

*  *  *

Երբ տեղ հասանք աղախինը Գարեգին պապին ասաց, որ ընթրիքը պատրաստ է, իսկ Էլենը մի քանի րոպեով դուրս է եկել տանից և շուտով կվերադառնա: Փոխարենը Գարեգին պապը նրան կարգադրեց ինձ ցույց տալ իմ սենյակը և օգնել ինձ տեղավորվել:

Քիչ անց աղախինը եկավ իմ ետևից: Էլենը վերադարձել էր: Ես աղախինին խնդրեցի փոքրիկին պառկեցնի քնելու, ինքս իջա հյուրասենյակ՝ ուր Գարեգին պապը թոռնուհու՝ Էլենի հետ ինձ էր սպասում:

-Ողջույն Անի, դու շատ գեղեցիկ ես:

-Իսկ դու նույնքան երջանիկ:

-Ուրախ եմ որ հրավերը չմերժեցիր:

-Չմերժեցին,-միջամտեց Գարեգին պապը:

-Կներես: Ես մի պահ մոռացել էի քո փոքրիկ գեղեցկուհուն,-տեղից վեր կենալով ասաց Էլենը:

-Իսկ փեսաս չի՞ գալու:

-Ոչ պապիկ: Նա գործեր ունի: Հոտո դու խնդրել էիր նրան որ ընթրիք պատվիրի, որպեսզի նշենք Անիի գալը: Ես նրան ասացի, որ Անին մինչև օրվա կեսը մեր տանը կլինի: Ասացի որ մինչև ընթրիք մենք կճաշենք: Իսկ նա ներեղություն խնդրելով ասաց, որ զբաղված է: Կհանդիպենք ընթրիքին: Այնպես որ եկեք նրան չսպասենք:

Միասին անցանք ճաշասենյակ: Չնայած սեղանի մեծությանը, երեքով նստեցինք իրար կողք կողքի և շատ մոտ: Հարազատ մարդկանց նման ու մի ընտանիքի պես:

-Ես ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ ասել, որ ուրախ եմ գալուդ համար,-ասաց Էլենը:

Ես ժպտացի: Չնայած ժպիտն ինձ չէր լքել Փարիզ ոտք դնելուց հետո:

-Ճիշտ է ես ու պապիկը զբաղված ենք անգամ շատ շատ: Վաղն ամեն ինչի համար պատասխանատու ենք երկուսով: Սակայն այդքան թանկ ժամանակից մենք սիրով կգտնենք մի քանի ժամ այսօր քեզ հետ ընթրելու համար:

Մինչ մենք զրուցում էինք աղախինը մատուցեց ճաշը: Հիշողություններով և անցյալի ջերմությամբ հագեցած ճաշից հետո Գարեգին պապը և Էլենը համառեցին, որպեսզի ես բարձրանամ և մինչև ընթրիք փորձեմ մի քիչ հանգստանալ:

*  *  *

Արթնացա Էլենի ձայնից: Նրա փեսացուն մեքենա էլ ուղարկել մեր ետևից: Նա աշխատանքից դուրս էլ եկել և գնացել մոտակա ռեստորաններից մեկում ընթրիք պատվիրելու:

Արագ փոխեցի զգեստս ու հարդարվեցի, իսկ մինչ այդ աղախինը Էլենի հետ հագցրեց փոքրիկ Էլենին:

Երբ դուրս էինք գալիս հեռախոսը զանգեց: Էլենը Գարեգին պապի հետ պիտի գնար հարսանեկան զգեստը բերելու:

Նախօրոք ինձանից ներեղություն խնդրելով ինձ մեքենա նստեցնելով Գարեգին պապն ասաց, որ կես ժամից կմիանան ինձ և Էլենի փեսացուին:

*  *  *

Մեքենայի մեջ փոքրիկն ուշադրությամբ դուրս էր նայում ու երբ որևէ մեքենայի ազդանշան էր լսում սկսում էր թռչկոտել:

Մեքենան կանգնեց մի շքեղ շենքի մոտ: Մուտքի մոտ կանգնած երիտասարդը մոտեցավ և բացեց մեքենայի դուռը: Մինչ մենք իջանք մեքենայից մեզ մոտեցավ նրբակազմ մի աղջիկ: Վարորդը ֆրանսերեն նրան մի քանի բառ ասաց և շրջվեց դեպի մեզ.

-Տիկին նա ձեզ կուղեկցի: Հաճելի ժամանց ձեզ:

Մենք բարձրացանք աստիճաններով և մտանք լուսավոր մի սենյակ: Այդտեղ հանեցինք մեր վերնազգեստները: Հետո այդ աղջիկը մեզ տարավ հյուրասրահ, ուր ամեն բան լուսավորված էր սեղաններին վառվող մոմերի լույսով և մի քանի երկար ու նեղ պատուհաններով, որոնք ձգվում էին մինչև առաստաղը և դեպի փողոցը նայում:

Աղջիկը մատնացույց արեց վերջին նեղ լուսամուտի մոտ տեղադրված սեղանն, ուր մի երիտասարդ էր նստած մեջքով դեպի հյուրասրահի դուռը: Ես նրան շնորհակալություն հայտնեցի և փոքրիկ Էլենի հետ ուղևորվեցինք դեպի նրա մատնանշած սեղանը:

*  *  *

Ողջ կյանքում կարող ես ի սրտե երազել ինչ-որ բան և ամբողջ սրտով ինչ-որ բանից խուսափել: Իսկ ճանապարհները կարող են քեզ տանել թե այնտեղ, ուր ցանկացել ես և թե այնտեղ, ուր խուսափել ես լինել:

Ցանկություններդ կարող են սկամա իրականանալ և այն ինչ քո ձեռքում և կարող է անկախ քո կամքից ուրիշինը լինել: Ավելին, ամուր բռնածդ երջանկությունը կարող է տխրության վերածվել, իսկ տխրությանդ արցունքները՝ երջանկության լացի:

Ասում են, որ այս ամենի տերն ու տիրականը ամենևին էլ մարդը չէ, այլ ամենազոր ու ամենակարող Աստվածը ու մեկ էլ ճակատագրի գրողները, որոնք ամեն մեկի ճակատին գրում են այն իրադարձությունները, որոնք մեծ փոփոխություններ կարող են կատարել մարդկանց կյանքում:

Սակայն ես կարծում եմ, որ ոչ բոլոր պատահականությունները կարող են լինել ճակատագիր գրողների ձեռքի գործը ու մեկ էլ եթե ցանկանաս, շատ ցանկանաս, կարող է պատահել այնպես, որ Աստված էլ ուզենա այն՝ ինչ դու ես ուզում և տարիներ առաջվա երազանքդ կարող է իրականանալ այն ժամանակ, երբ բոլորովին մոռացած կլինես այն ու չես էլ մտածի նրա մասին:

*  *  *

Փոքրիկի հետ մոտեցանք սեղանին: Պատուհանի մեջ, որից այն կողմ նայում էր Էլենի փեսացուն նշմարվեց իմ սպիտակ զգեստը: Նկատելով, որ սեղանին ինչ-որ մեկը մոտենում է նա շրջվեց:

Մեզ տեսնելուն պես աչքերը լայն բացվեցին, իսկ ինքը քարացավ: Ավելի ճիշտ քարացանք երկուսով էլ: Ու ժամանակը կանգնեց հենց այն կանգառում, ուր ներկան ու անցյալը հանդիպել են իրար և այդ կանգառում էլ հենց իմ ու Էլենի փեսացուի հոգիները ձուլվեցին իրար:

Դարեր թվացող վայրկյանների ընթացքում իմ ու նրա հոգիները կարոտածի պես գրկեցին իրար ու ժամանակի շփոթության ու զարմանքի այդ տարածությունն անցան առանց ոչինչ ասելու՝ այդպես իրար պինդ գրկած: Մինչդեռ մի քանի օր առաջ մեր երկուսի մարմինները հեռու էին այնքան, որքան որ մեր հոգիները չեն կարող երազել:

Սակայն հոգիները մոտեցել էին և մեր մարմինները գտել իրար: Այո, իմ ու Էլենի փոսացուի: Այն նույն Էդգարի, որին տարիներ առաջ անգիտակից վիճակում գտա հարկի աստիճաններին ընկած: Որին սիրեցի ու կորցրի: Եվ այդ սիրել կորցնելու ժամանակահատվածից ինձ պահելով միայն այն փոքրիկ էակին, որն այժմ իմ ձեռքը բռնած կանգնած էր իր հայրիկի առջև:

*  *  *

-Որտեղի՞ց ինձ գտար,- եղան առաջին խոսքերը, որ նա արտասանեց երկար բաժանումից հետո և ապշահար ոտքի կանգնելով ու ճեղքելով այն տարօրինակ մտքերով մեզ պարուրած շղարշը, աթոռը մի քիչ հետ հրեց ու հրավիրեց ինձ նստելու: Ես փոքրիկի հետ տեղավորվեցի:

Րոպեներ տևած լռությունը, որի ընթացքում մի ողջ կյանք տեսաերիզի պես եկավ անցավ երկուսիս աչքերի առաջով չորացրել էր հոգուս բոլոր անկյունները ու պինդ բռնելով կոկորդս խեղդում էր ինձ:

Նման պահերին ինձ համար դժվար էր գտնել մի տեղ, որտեղից կարելի էր սկսել ու շարունակել ապրել: Ես հայացքս թեքեցի դեպի պատուհանը ու պատուհանից այն կողմ նայելով սկսեցի խոսել:

-Ես ամենևին էլ քո ետևից չեմ եկել: Ինձ Գարեգին պապն է հրավիրել իր թոռան՝ քո հարսնացուի՝ Էլենի պսակադրությանը: Ես ու Գարեգին պապը երկար տարիներ մի գյուղում ենք ապրել, մի փողոցում իրար դեմ դիմաց գտնվող տներում: Ես փոքր եմ եղել, երբ նա որդեգրել է Էլենին: Իսկ երբ մեծացել եմ, Էլենն արդեն Փարիզում էր ու որոշել էր մնալ այստեղ: Երկար տևեց մինչև Գարեգին պապին համոզեցին մեկնել ու մշտապես ապրել այստեղ: Դա եղավ այն ժամանակ, երբ ես ընդունվեցի: Գարեգին պապը Փարիզ եկավ ինձ թողնելով կացայարում գտնվող իր բնակարանը, ուր դու այդքան եղել ես:

Էդգարը մի փոքր թեքվեց դեպի երեխան: Բռնելով նրա ձեռքը երկուսով միառժամանակ ժպտացին:

-Առանց հարցնելու էլ կարող եմ գուշակել որ քո աղջիկն է: Նա քեզ շատ է նման: Ես ուրախ եմ որ ինձանից հետո կարողացել ես կյանքդ դասավորել:

-Ճիշտ ես Էդգար: Ես չափից էլ ավելի ուժ եմ գործադրել կյանքի դեմ միայնակ պայքարելու և երեխային մեծացնելու համար:

-Իսկ նրա հայրը:

-Նա ինձ ոչնչով չի կարող օգնել:

-Ինչո՞ւ Անի:

-Որովհետև այս օրերին Փարիզում պիտի կայանա նրա պսակադրությունը անիծված մի էակի հետ, որի անունը Էլեն է և որն իմ ձեռքից տարիներ առաջ խլեց իմ Էդգարին:

-Ինչպե՞ս,-ամեն ինչ հասկանալով գոչեց Էդգարը,- Ինչպե՞ս կարողացավ կյանքն այդպես դասավորվել:

-Հիշո՞ւմ ես, երբ Էլենը եկավ Հայաստան մենք բաժանվեցինք: Չգիտեմ կամա թե ակամա, սակայն ստացվեց որ ընդմիշտ: Երկու ամիս էլ չէր անցել երբ իմացա, որ երեխայի եմ սպասում: Շարունակեցի ապրել հույսով, որ քանի դեռ Էլենի հետ Երևանում ես քեզ կտեսնեմ ու եթե այդ ընթացքում էլ չստացվի, գնալուցդ խոստացել էիր որ կհանդիպեինք: Վերջապես այն, ինչին երկար սպասում էի իրականություն դարձավ: Դու զանգեցիր, ասացիր որ մեկնում եք ու վաղը կգաս: Ես լսափողը դրեցի ու սկսեցի մտածել, թե վաղն ինչպես եմ ասելու քեզ այդ լուրը: Սակայն մտածելու կարիք չկար: Բավական էր դու տեսնեիր ինձ ու ամեն ինչ կիմանայիր: Հաջորդ օրը միայն սպիտակ վարդեր գտա դռանս առաջ, որոնք մեծ սիրով գրողի ծոցը կուղարկեի քո և Էլենի հետ միասին: Գրկելով նրանք մտածեցի գուցե բարին էլ հենց այսպես է լինում:

Էդգարը թեքվեց իմ կողմ: Իր ափերի մեջ առնելով աջ ձեռքս սեղմեց այն և նրա հոգու խորքից  տարիներով բանտարկված մի էակի պես դուրս թռավ իմ անունը: Նրա աչքերում արցունքներ երևացին:

Կյանքում որքան ասես որ չէի տա այդ արցունքների համար: Սակայն նկատեցի թե ինչպես քեչ առաջ ինձ ուղեկցող աղջիկն այս անգամ Գարեգին պապի և Էլենի հետ կանգնած սրահի դռան մոտ մեր սեղանն էր մատնացույց անում: Ես ձեռքով արեցի Էլենին: Նրանք մոտեցան մեզ: Էլենը Էդգարին համբուրելով տեղավորվեց Էդգարի մյուս կողմում, իսկ Գարեգին պապը իմ և Էլենի մեջտեղը:

-Դեռ չե՞ք սկսել,- խոսեց Էլենը:

-Ոչ,-պատասխանեցի ես զգալով, որ ճակատագիրը փակել էր Էդգարի բերանը:

Փոքրիկին Գարեգին պապի գիրկը տալով ես ներեղություն խնդրեցի բոլորից և հեռացա սեղանից, ուղևորվելով հարդարման սենյակ՝ ոչ այնքան ինձ, որքան որ իմ մտքերը հարդարելու համար:

Սրահից դեռ դուրս չեկած նկատեցի, թե ինչպես Էդգարն էլ հեռացավ սեղանից, ասելով.

-Իմաց տամ, որպեսզի ընթրիքը մատուցեն:

*  *  *

Հարդարման սենյակ մտնելով բացեցի սառը ջուրն ու լվացվեցի՝ սառեցնելու համար մտքերս ու մարելու համար այն կրակը, որը բռնկվել էր Էդգարին տեսնելու պահից: Սակայն ոչ մեկը, ոչ մյուսը չհասցրի: Չնայած տղամարդկանց մուտքն այդտեղ արգելվում էր, Էդգարը մտավ ներս և մոտենալով ինձ սկսեց.

-Ես հենց հիմա Էլենին կասեմ, որ չեմ ամուսնանում:

-Իսկ ես էլ հենց հիմա քեզ կասեմ, որ երբեք չի լինի այնպես, որ ես կրկին քոնը լինեմ:

-Դու խենթացել ես Անի:

-Ոչ, ինձ ոչինչ էլ չի պատահել: Ուղղակի ուզում եմ, որ ինձ հետ չամուսնանաս հանուն երեխայի: Կամ էլ իմանալով որ քեզանից երեխա ունեմ: Ես ուզում եմ որ ինձ հետ ամուսնանաս հանուն սիրո: Այնպես, ինչպես ես սիրել եմ քեզ:

-Ես ամենևին էլ երեխայի համար չէ, որ ուզում եմ: Նա չէ պատճառը: Ես քեզ…

-Լռիր, եթե այդպես էր ուր էիր դու այն ժամանակ, երբ ինձ մի կողմից ամառվա արևն էր այրում, մյուս կողմից քո կարոտը: Մի՞թե Էլենի մոտ չէիր:

-Անի:

-Ուրեմն եղիր այնտեղ, ուր երազել ես և ում հետ որ ցանկացել ես լինել: Եվ միշտ հիշիր, որ դու ինձ չես սիրել: Միգուցե  հիմա սիրեցիր ինձ կամ գուցե հետո սկսես սիրել: Սակայն ես քեզ կրկին սիրել չեմ կարող: Ժամանակը սերս մոխիր է դարձրել ու… փառք Աստծո, որ ատելության չի վերածվել: Եվ խնդրում եմ ապրիր այնպես, ինչպես ապրել ես մինչ մեր ճանապարհների երկրորդ անգամ խաչվելը: Խոստացիր, որ հավերժ կմոռանաս այս խաչմերուկը ու չես վշտանա:

Նա իր ափերի մեջ առավ իմ ձեռքը ու համբուրեց ինձ: Ես ազատվելով նրանից գրեթե դուրս թռա սենյակից: Ճիշտ է ոչ մեծ, բայց ցավ զգացի հոգուս խորքում ու ստած կլինեմ եթե ասեմ, որ զգացմունքներ չունեի նրա հանդեպ, բայց այդ զգացմունքներն այնքան խորը արմատներ չունեին, որքան որ այն ժամանակ:

Սակայն որ ժամանակի մի վայրկյանը բաժանեմ երկու ակնթարթի և առաջին վայրկյանում որքան էլ որ ատեմ Էլենին ու Էդգարին, հաջորդ ակնթարթում ես դեռ այն ժամանակվանից էլ չեմ փորձել խանգարել նրանց ու երբեք էլ նման բան չեմ անի:

*  *  *

Ես վերադարձա սեղանի մոտ: Քիչ անց եկավ նաև Էդգարը: Ընթրիքը մատուցեցին: Մենք բարձրացրեցինք բաժակները սկզբում Էդգարի և Էլենի, հետո էլ բոլորի երջանկության համար ու այդ պահից սկսած ես և Էդգարը փորձեցինք հարմարվել մեր ճակատագրի հետ և քայլել կյանքի մեզ համար ընտրած ճանապարհներով՝ Էդգարը Էլենի, իսկ ես փոքրիկ Էլենի ձեռքը բռնած:

Անձրևից հետո 3 Հայկ Մկրտչյան

III մաս

Բոլորի կյանքում էլ գալու է

այն օրը, երբ պիտի պատասխան

տաս ուրիշին թեկուզ մի կաթիլ

տխրություն պարգևելու համար:

Ու ես շատ կուզենայի, որ ամեն

մարդ հատուցի միայն իր

կատարած մեղքերի համար:

*  *  *

Հաջորդ առավոտյան ամեն ինչ կրկին այնպես էր, ինչպես ճակատագիրն է ուզում: Էլենի երկար սպասած պսակադրությունը: Գարեգին պապի ողջ օրը ժպտացող հայացքը: Ամբողջ օրվա ընթացքում Էգդարի ինձ փնտրող և ինձ խենթի պես նայող հայացքը: Էլենի երջանիկ հայացքը, որի երջանկությունը կբավարարեր աշխարհիս բոլոր մարդկանց: Երեկոյան արդեն իմ երկար սպասած անձրևը, որի ամեն մի կաթիլը իր հետ երկնային երջանկություն էր բերում ու խառնում երկրային երջանկության հետ, որի ամեն մի կաթիլը երկնքից թախիծ էր բերում և խառնում երկինք բարձրացնում թախծին:

Անձրևը, որն անխնա թրջում էլ ամեն ինչ ու խենթի պես թափվում իմ ու Էդգարի ճանապարհների խաչմերուկում, ուր կյանքն ու ժամանակը մի պահ երջանիկ կանգ էին առել և այդ հեռու և մոտ երջանկության կանգառում թրջվում էինք երկուսով էլ, ես փոքրիկի ձեռքը բռնած և Էդգարը այս անգամ թևանցուկ արած Էլենին:

*  *  *

Մի քանի ժամ էր ինչ պառկել էինք քնելու: Սակայն աչքերս չէր փակվում: Վեր կացա անկողնուց: Իջա ներքև: Խոհանոցից մի գավաթ հյութ վերցրի ու գնացի հյուրասենյակ: Տանը լռություն էր տիրում: Բոլորը քնած էին: Իսկ Էդգարն ու Էլենը Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում էին՝ մեղրամիսն անցկացնելու համար:

Ես ակամա քայլերս ուղղեցի Էլենի սենյակը: Վառեցի լուսամփոփը: Նրա գրասեղանին Էդգարի լուսանկարն էր դրված:

Նստեցի սեղանի մոտ դրված աթոռին, գլուխս առա ձեռքերիս մեջ, հայացքս ուղղեցի նրա նկարին: Երկար այդպես մնացի հիշելով այն օրերը, երբ իմ ու Էդգարի համար ընդհանուր մի ճանապարհկար և մենք երկուսով ձեռք ձեռք բռված քայլում էինք գրեթե գիշերվա պես խաղաղ այդ ճանապարհով:

Կրկին գնացի հյուրասենյակ: Վերցրի հեռախոսն ու զանգեցի օդանավակայան: Իմացա որ առավոտյան թռիչք կա Հայաստան: Խնդրեցի որ շաբաթվա վերջում թռիչքիս տւմսը փոխեն վաղվան:

Բարձրացա սենյակ: Դասավորեցի իրերս, որից հետո քունն ամուր գրկեց ինձ:

Առավոտյան արթնանալուն պես քայլերս ուղղեցի Գարեգին պապի սենյակ: Արթնացրի նրան քնից ու ասացի, որ երեք ժամից մեկնում եմ Հայաստան:

Գարեգին պապը չհասցրեց զարմանալ, երբ արցունքները հոսեցին իմ աչքերից: Հանգստանալուց հետո նրան պատմեցի ինձ տանջող իրականության մասին: Խնդրելու կարիք չզգացվեց: Գարեգին պապը առանց այդ էլ հասկացավ, որ ոչ ոքի պետք չէ ասել և ամեն ինչ պիտի մնա այնպես, ինչպես կա, քանի որ այդպես լավ է թե իմ, թե Էլենի համար:

Մինչ Գարեգին պապն իջավ աղախինին ասելու, որ արագ մի փոքր նախաճաշ պատրաստի՝ ես վերցրի հեռախոսն ու մի փունջ ծաղիկ պատվիրեցի:

Քիչ անց նախաճաշն արդեն պատրաստ էր: Գարեգին պապը եկավ իմ ետևից: Փոքրիկին նրա գիրկը տվեցի և միասին իջանք ճաշելու: Դեռ սեղան չնստած աղախինն ասա, որ ծաղիկներ են բերել:

Ես գնացի հյուրասրահ: Վերցնելով թղթի մի կտոր գրեցի. “Երջանկությունը կարող է քեզանից հեռու լինել, բայց շատ ուզենալու դեպքում դու կարող ես այն զգալ”:

Ծաղիկներ բերողին տվեցի հյուրանոցի հասցեն: Թղթի կտորը տեղավորեցի վարդերի փնջի մեջ: Խնդրեցի որ այն անձամբ հանձնի Էդգարին ու ոչ ոքի չասի թե ումից է:

Վճարելով նրան վերադարձա ճաշասենյակ՝ նախաճաշեցինք: Գարեգին պապը մեքենա պատվիրեց: Իրերս տեղավորեցին մեքենայի մեջ: Բոլորին հաջողություն մաղթելով նստեցի մեքենան: Մի վերջին անգամ գրկելով Գարեգին պապին խնդրեցի որ օդանավակայան չգա:

Նա ինձ հասկացավ: Ես ուզում էի մենակ մնալ իմ և ինձ տանջող մտքերի հետ:
*  *  *

Մեքենան կանգնեց ինձ ծանոթ օդանավակայանի մոտ: Վարորդն օգնեց իրերս տեղափոխել, որից հետո հեռացավ: Հաշվառումը սկսվել էի: Ծանրոցներս փաթեթավորեցի՝ ինձ մոտ թողնելով միայն պայուսակս: Մի պահ կանգնելով ու շուրջս նայելով փոքրիկի հետ քայլեցի դեպի դեպի ուղևորների ստուգման և անցակետի մոտ:

*  *  *

Ճանապարհ դնող մարդկանց ամբոխի միջից մեկ-մեկ առանձնանում էին ճանապարվողները, որոնցից ոմանք ուրախ, ոմանք արցունքն աչքերին անցնում էին անցակետով:

Մեզ ոչ ճանապարհող կար, ոչ էլ մենք մտնում էինք ճանապարվողների մեջ: Ես փախչում էի փոքրիկ Էլենի հետ միասին:

Չէ, ճակատագրից չէի փախչում, այլ ավելի շատ կյանքի այն պատահական իրադարձություններից, որոնք կարող էին ամեն ինչ փոխել ու միառժամանակ էլ ոչինչ չանել:

Ես հաջողություն մաղթեցի բոլոր այդ իրադարձություններին: Երդվում եմ ինքս էլ չիմանալով ճիշտ եմ անում արդյոք, թե ոչ:

Գիրկս առնելով փոքրիկին միացա ուղևորների ամբոխին ու քայլեցի դեպի անցակետը:

*  *  *

Երբ անցնում էի անցակետով լսեցի ինձ կանչող, ժամանակին այնքան հարազատ մի ձայն: Շրջվեցի ու տեսա Էդգարին, որն իմ ուղարկած վարդերի փունջը ձեռքին ինձ էր փնտրում ճանապարվողների մեջ:

Երբ ամբոխի մեջ նկատեցի ինձ փնտրող Էդգարին, փոքրիկի հետ արագ անցա անցակետով և առանց ետ նայելու սանդուղքով ցած իջնելով քայլեցի դեպի ինքնաթիռը:

Արցունքները, որոնք սկսել էին գոյանալ դեռ նրա ձայնը լսելու ժամանակվանից սկսեցին խեղդել ինձ: Ես նրանցից պաշտպանվելով բարձրացա ինքնաթիռ:

Քիչ անց մոտեցավ մի ուղևոր: Ինձ փոխանցելով մի սպիտակ վարդ և թղթի մի կտոր ասաց.

-Խնդրել են որ փոխանցեմ:

*  *  *

Ծաղիկներ փոխանցողը չէր կարողացել բերանը փակ պահել: Էդգարը վարդերի փունջը վերցնելով սլացել էր Գարեգին պապու տուն: Այնտեղ ամեն ինչ իմանալով որ մեկնում եմ եկել էր իմ ետևից օդանավակայան: Ուղևորների մեջ ինձ չգտնելով գլխի էլ ընկել, որ ինքնաթիռում եմ: Գրել էր այս ամենը: Ծալած թղթի մի կտորի մեջ տեղավորելով երկուսիս լուսանկարը, որ նկարվել էինք իմ բնակարանում և խնդրել էր, որ ինձ փոխանցեն նկարի ետևում գրելով.

“Ես քեզ շատ կսիրեմ իմ հեռու երջանկություն”

*  *  *

Հիմարություն է երբևէ կանգնեցնել ժամանակը, իսկ անցած գնացած ժամանակները ետ բերելը խենթություն:

Ես ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէի փորձում անել, այլ շարունակում էի ապրել փոքրիկի հետ:

Մեր կյանքն ուրախ էր ընթանում: Արդեն տարին ոչ թե մի քանի, այլ 10-յակ նամակներ ու ծանրոցներ էինք ստանում և ոչ միայն Գարեգին պապից, այլ Էլեն ու Էդգարից նույնպես: Իսկ երջանկությունը գտնում էինք նրանց նամակներում աննկարագրելի էր:

Սեպտեմբերին փոքրիկ Էլենը պիտի դպրոց գնա: Իսկ դպրոցական առաջին տարին ավարտելուց հետո կմեկնենք Փարիզ՝ ամառային արձակուրդները Գարեգին պապի, Էլենի, Էդգարի և նրանց փոքրիկ տղայի՝ Գիյոմի հետ անցկացնելու:

ՎԵՐՋ

Անձրևից հետո 4 Հայկ Մկրտչյան

P.S.

Երբեք ուշ չէ ոտքդ ուրիշի ճանապարհից վերցնելը և երբեք ուշ չէ գիտակցել, որ ճանապարհները, որ անցնում են քո ճանապարհի մոտով և ճակատագրերը, որ խաչվում են քո ճակատագրի հետ ամենևին էլ քոնը չեն:

Ես էլ, Էդգարն էլ, այս ամենը հասկացանք: Ճիշտ է երկար ժամանակի ընթացքում, բայց այն չվնասեց թե ինձ և թե Էդգարին ու հուսով եմ, որ այս պատմությունը հետագայում ոչ մի կերպ չի խանգարի մեզ երջանիկ ապրել:

Բայց ինչևէ, ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել համայն աշխարհին, որ երջանկությունը կարող է քեզանից հեռու լինել, սակայն շատ ուզենալու դեպքում դու կարող ես այն զգալ:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.