073. Եվ որքան էլ դու

Դու այնքան նուրբ ես և այնքան թեթև

Որ վախենում եմ քեզ ամուր գրկել,

Դու այնքան վառ ես և այնքան գունեղ

Որ վախենում եմ քեզանով ներկվել:

 

Քո վառ գույները` գույներիս խառնել

Եվ երազներիս գույնը ստանալ,

Շուրջս ամեն բան լուռ գունազրկել

Եվ քո գույների խենթ գերին դառնալ:

 

Դու այնքան վեհ ես և այնքան վսեմ

Որ վախենում եմ քեզ նայել անգամ,

Դու այնքան հուր ես, այնքան լուսադեմ

Որ կուրացնում ես շուրջդ ամեն բան:

 

Բայց ճառագելով անվերջ, անխնա

Դու լույս չես տալիս իմ խելառ հոգուն…

Չես թողնում օրս հանգիստ լուսանա

Եվ ոչ էլ թողնում` հանգիստ մտնեմ քուն:

 

Դու այնքան մոտ ես, հարազատ այնքան

Որ վախենում եմ ուրիշին սիրել,

Դու այնքան հույս ես, լուսավոր այնքան

Որ վախենում եմ խավարս ցրել:

 

Տարօրինակ է… Երբ կաս, ես էլ կամ,

Իսկ, երբ դու չկաս իմ խելառ կյանքում

Կորչում է կյանքիս իմաստը այնքան

Որքան որ հոգին` սրտին է կորցնում:

 

Երբ դաթարում է սիրտը բաբախել…

Երբ շուրջը լուռ է ամեն ամեն բան…

Երբ դաթարում են շունչը ներս քաշել`

Այնքան հեշտությամբ, բայց… Դժվար այնքան

 

03 հոկտեմբերի 2011թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.